Բլյուզ-ռոք՝ ռոք երաժշտության տարատեսակներից, որն իր մեջ միաձուլում է բլյուզը և ռոքնռոլը: Այս ժանրի երաժշտական հնչողությունն ապահովում են էլեկտրական կիթառը, բաս-կիթառը և հարվածային գործիքները: Բլյուզ-ռոքն իր զարգացման ուղին սկսել է 1960-ական թթ-ից ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:Երաժշտագետ Պիերո Սկարուֆֆին
անվանել է այս ժանրը «ռիթմ'ն'բլյուզ՝ եվրոպացի սպիատակամորթ
երաժիշտների կատարմամբ»,
այն բանից հետո, երբ անգլիական մի շարք խմբեր՝ The Who,
Yardbirds, Led Zeppelin, Animals, Rolling Stones, սկսում են փորձարկումներ իրականացնել ամերիկյան հին բլյուզ երաժշտության հիմքի վրա:
Բլյուզ-ռոք ժանրի երաժշտական հին խմբերը նվագում էին ավելի երկարացված ու բարդ իմպրովիզացիաներով, ինչը բնորոշ էր ջազ երաժշտությանը, բայց 1970-ականներից այն դառնում է ավելի «ծանր»: 1970-ական թթ-ին՝ ռոք երաժշտության գերզարգացման շրջանում, այս երկու ժանրերի միջև տարբերությունը գրեթե անհետանում է: Բլյուզ-ռոքը՝ որպես առանձին ուղղություն, վերածնվում է միայն 90-ականներին, երբ ժանրի կատարողները վերադառնում են «բլյուզային ակունքներին»:
Jimmy Dawkins |
Անցյալ դարի քառասունականների վերջին բլյուզ ժանրում վերջնականապես իր դիրքերն է ամրպանդում էլէկտրական կիթառը, ինչը լուրջ փոփոխությունների է ենթարկում ժանրը: Առավել հաճախ էլեկտրոբլյուզի հետ ասոցացնում են այնպիսի երաժիշտների անուններ, ինչպիսիք են Մադդի Ուոթերսը, Բի Բի Քինգը, Թի-Բոնա Ուոլքերը եւ այլք, որոնցից յուրաքանչյուրը հանդիսացել է իր ժամանակաշրջանի մարմնավորումը: Նրանք էկետրոբլյուզի ասպարեզում հասնում են այնպիսի հաջողոթյունների, որ ռոք երաժիշտներից շատերի համար դառնում են ներաշնչանքի աղբյուր: Չնայած այդ ամենին, սպիտակամորթ հասարակության վերաբերմունքը բլյուզ երաժշտության նկատմամբ փոխվում է միայն 1960-ականներին, երբ երաժշտության ասպարեզ է դուրս գալիս նոր ժանր՝ բլյուզ-ռոքը:
Michael Burks (Iron Man) |
Բլյուզ–ռոքի պատմությունը սկիզբ է առնում 1950-ականներին եւ շարունակվում մինչ այսօր: Ընդ որում, հատկանշական է այն հանագմանքը, որ առաջին անգամ բլյուզը ռոքի հետ միաձուլում են ոչ թե ամերիկացիները, այլ՝ անգլիացիները: Բրիտանական երաժշտաբեմում 1950-ականներին իշխում էին երկու հիմնական ժանրեր՝ ջազ եւ ռոքնռոլ: Նույն կերպ երկու մասի էին տարաբաժանված նաև բրիտանական լսարանը. մի կողմից հասուն ունկնդիրներն էին, մյուս ՝ երիտասարդությունը, որը անհագ ու համակ ուշադրությամբ լսում էր ամերիկյան ռադիո՝ կլանելով լիովին նոր ու հիասքանչ երաժշտությունը:
1958թ. Ալեքսիս Քորների գլխավորությամբ ձևավորվում է "Blues
Incorporated" լեգենդար խումբը, որն էլ դառնում է բլյուզ ռոքը տարածող առաջնային խմբերից մեկը: Հետագայում ասպարեզ են դուրս գալիս ու նույն գործը շարունակում այնպիսի երաժշտական խմբեր, ինչպիսիք են “Rolling Stones”,
“Yardbirds”, “Animals” խմբերը՝ հասցնելով բյուզ-ռոք ժանրը առավել լայն զանգվածներին:
1955-56թթ. ռիթմէնբլյուզ ոճում բավականին ազդեցիկ ալբոմներ է թողարկում "Graham Bond Organization" խումբը:
Նոր ձևավորված ժանրում ավանդական բլյուզային ռիթմերին միախառնվում է ռոքնռոլային հնչողությունը: Փոփոխվում է նաև բլյուզ-ռոք բենդերի գործիքակազմը: Առավել հատկանշական են դառնում հարվածային, ստեղնաշարային գործիքները, բասը եւ մեկ կամ երկու էլեկտրոկիթառները:
Վոկալ կատարումը բլոյւզ-ռոքի մեջ կարող է լինել կամ բացակայել: Ինստրումենտալ՝ գործիքային բլյուզ-ռոքը շարունակում է մնալ որպես «նորմատիվ» ինչպես ժանրի ձևավորման սկզբում, այնպես էլ՝ ներկայումս:
B B King |
John Mayer |
1980-ականներին բլյուզ-ռոքը գրեթե մոռացության է մատնվում: Արդեն անցյալում էին բլյուզ-ռոքի լեգենդար վարպետները: Միայան
1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին է
բլյուզ-ռոքը նորից վերածնունդ ապրում:Ասպարեզ են դուրս գալիս Eric Gales, Arc Angels, Storiville,
Band of Skulls, Bernard Allison եւ Alabama 3 խմբերն ու կատարողները, որոնք գրավում են ամերիկյան ու բրիտանական բեմերը:
Ժամանակակից բլյուզ-ռոքը տվել է այնպիսի կատարողների, ինչպիսիք են Gary Moore-ը, Mad Season-ը, The White Stripes-, The
Dead Weather-ը, Them Crooked Vultures-ը, John Mayer-ը,сBlues Traveler-ը, The Black Crowes-ը,
The Black Keys-ը և այլք:
No comments:
Post a Comment