Անտոնիո Գաուդի (1852-1926)՝ իսպանացի (կատալոնացի) հանճարեղ ճարտարապետ, որն իր աներեւակայելի աշխատանքներով նոր ճանապարհ բացեց ճարտարապետության ասպարեզում: Ծնվել է
Կատալոնիայի
Ռեուսե փոքրիկ քաղաքում: Այլ վկայությունների համաձայն, Գաուդին ծնվել է Ռեուսեի մոտակայքում գտնվող Ռիուդոմս բնակավայրում, որտեղ գտնվում էր նրա ծնողների ամառանոցը: Նա ընտանիքի հինգերորդ, կրտսեր երեխան էր: Հայրն արհեստանոց ուներ, որտեղ էլ, ինչպես հետագայում պատմել է Գաուդին, նրա մեջ արթնացել է տարածության զգացողությունը:Մոր, եղբայրների ու քրոջ մահվանից հետո 1879թ. Գաուդին հոր հետ տեղափոխվում է Բարսելոնա, որտեղ 1906թ. մահանում է նաեւ հայրը: Գաուդին երբեք ամուսնացած չի եղել, եղել է ինքնամփոփ ու մենակյաց: Փոքրուց նա տառապել է հոդախախտությամբ, սակայն դա երբեք չի խանգարել նրան երկար զբոսնել, քանի որ դա փոքրուց նրա համար տարերք է եղել: Հիվանդության պատճառով սահմանափակված շարժունակությունն ապագա ճարտարապետի մեջ խթանում է դիտողականությունը, բացահատում նրա համար բնության աշխարհը, որն էլ Գաուդիի համար դառնում է ստեղծագործելու գլխավոր ներշնչանքը ինչպես շինության կառուցողական, այնպես էլ գեղարվեստական աշխատանքներում:
|
Գաուդիի կողմից գծագրված նախագծեր |
XIX դարի 70-ականներին Գաուդին հինգ տարվա նախապատրաստական կուրսերից հետո ընդունվում է Բարսելոնայի ճարատարապետության դպրոց, որն ավարտում է 1878թ.: 1870—1882թթ. Գաուդին որպես գծագրող է աշխատում Էմիլիո Սալայի եւ Ֆրանսիսկո Վիլյարայի ենթակայության տակ՝ իրականացնելով բազմաթիվ մանր աշխատանքներ: Եվրոպայում այդ ժամանակաշրջանում աննախադեպ տարածում էր գտել նեոգոթական ոճը, եւ երիտասարադ Գաուդին կլանված հետեւում էր նեոգոթական ոճի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ ֆրանսիացի ճարատարապետ եւ գրող Վիոլե լե Դյուկայի գաղափարներին, որը հանդիսանում էր XIX դարի խոշորագույն ռեստավրատորներից մեկը: Վերջինս ռեստավրացիայի էր ենթարկում գոթական տաճարներ, այդ թվում՝ նշանավոր Փարիզի Աստվածամոր տաճարը:
Շուտով Գաուդիի ստեղծագործական մտահորիզոնը դուրս է գալիս XIX դարի էկլեկտիզմի պատմական ոճերի շրջանակից՝ մշտապես տեղափոխվելով կոր մակերեսների աշխարհ, որպեսզի ձեւավորի իր սեփական ու անսխալ կերպով ճանաչելի ոճն ու ձեռագիրը: Գուելյիայի պալատի (Palau Güell) կառուցումից հետո Գաուդին անանուն կառուցողից վերածվում է Բարսելոնայի ամենաժամանանակից ճարտարապետի:
Նրա վարպետության հիմքում ընկած էին ոչ թե հաշվարկներն ու տարրերի կառուցողականությունը, այլ երևակայությունն ու ինտուիցիան: Բարսելոնայի բուրժուազյաի համար նա կառուցում էր մեկը մյուսից յուրահատուկ տներ, որոնք տարածության մեջ կարծես լայնանում, տարածվում ու շարժվում էին ինչպես կենդանի մատերիա (Միլայի տունը (Casa Milà), Բալյոյի տունը (Casa Batlló)՝ հայտնի նաեւ որպես «ոսկորների տուն»): Պատվիրատուները, որոնք հսկայական գումարներ էին ծախսում տների կառուցման համար, ի սկզբանե հավատում էին Գաուդիի հանճարին, որը նոր ուղղություն էր բացում ճարատարապետության ասպարեզում:
Նա չէր ճանաչում փառք ու շքեղություն, երբ խոսքն իրեն էր վերաբերվում, բայց դրա հետ մեկտեղ կառուցում էր շքեղ շինություններ: Իր աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը նա նորից ներդնում էր շինարարության մեջ: Երկար տարիներ Գաուդին անվճար է աշխատել՝ համարելով, որ իրավունք չունի վերցնել ժողովրդի գումարը: Իրենից հետո Գաուդին ոչ մի գրառում չի թողել: Մտերիմ ընկերներ չի ունեցել, և նրա կյանքի շատ մանրամասներ այդպես էլ հայտնի չեն դարձել: Չնայած նրան, որ երիտասարդ հասակում Գաուդին սիրում էր գեղեցիկ ու խնամված հագնվել, տարեց հասակում նա դադարումնէ հետևել իրեն եւ փողոցում շատերը նրան շփոթում էին անտուն չքավոր հետ: 1926թ. հունվարի 7-ին 73-ամյա Գաուդիին վրաերթի է ենթարկում տրամվայը: Սայլապանները հրաժարվում են հիվանդանոց տանել աղքատ ու առանց փաստաթղթերի ծերունուն՝ մտավախություն ունենալով, որ դրա դիմաց վճար չեն ստանա:
Ի վերջո նրան տեղափոխում են չքավորների համար նախատեսված հիվանդանոց, որտեղ նրան գտնում եւ ճանաչում է Սագրադա Ֆամիլիա տաճարի քահանա Մոսեն Խիլ Պերեսը:Գաուդին մահանում է հունսի 10-ին եւ թաղվում իր կողմից կառուցված անավարտ տաճարի գետնադամբարանում:
Գաուդին
թողել է ճարտարապետական հսկայան հարստություն, սակայ նրա արվեստի գլուխոգործոցը, անշուշտ,
հանդիսանում է Բարսելոնայի նշանավոր Սագրադա
Ֆամիլիա տաճարը:
|
Սագրադա Ֆամիլիա |
|
Սագրադա Ֆամիլիա |
No comments:
Post a Comment