«Դիմացդ անվերջ ծովն է: Մոխրագույն ալիքները հսկա պարիսպներ են շարում: Ջրի դարս-դարս զանգվածները ճնշում են երկինքը [...] Հիմա ասես ալիքներն են ծիծաղում` անորսալի, տխուր, հավերժ հեռացող: Ծովը քո ներկայությունից ավելի է հուզվել: Դղրդում է հոգուդ մեջ: Ինչու երբեք չկա և միշտ ներկա է: (Կոստան Զարյան, Միացյալ Նահանգներ, էջ 22)»:
«Ցտեսություն, Ծիտ»
«Իսկ հիմա դեպի սրճարան, այն միակ տեղը, ուր երբեք մենակ չես լինի, չես մրսի, կհանգստացնես մկաններդ: Քեզ լուծվող տաքություն է պետք, սրճարանային մենակություն: Դու շատ ես հրճվում, երբ սեղանիդ դիմացի աթոռը դատարկ տեսնելով մարդիկ հետաքրքրասեր հայացքներ են նետում ու հետևում սուրճիդ կումերին: Քո մենակությունը մի տեսակ հարազատություն ու ապահովություն է ներշնչում նրանց և այդ ակնթարթից սկսած դու ապրում ես խաղի համար ու խաղում մարդկանց համար: [...] Դիմացիր, մի փոքր էլ՝ քեզ սպասում են նրանք, ովքեր չգիտեն քո մասին, բայց ստեղծում են քեզ»:
(«Ցտեսություն, Ծիտ»)

No comments:
Post a Comment