Saturday, 2 August 2014

Սանտա Մարիա դել Ջիլիոյի տաճարը

Սանտա Մարիա դել Ջիլիոյի տաճարը, Վենետիկ.

Բարոկկո ոճի կաթոլիկ այս տաճարը կառուցվել է 10–րդ դարում: Շինարարական աշխատանքներին սկիզբ է դրել Ջուբանիկոների ընտանիքի կողմից հիմնադրված հասարակական հիմնադրամը: 









Տաճարի գլխավոր առանձնահատուկ գիծը նրա ճակատային մասն է, որը կառուցել է ճարտարապետ Ջուզեպպե Սարդին` ի պատիվ Անտոնիո Բարբարոյի ու նրա ընտանիքի: Բարբարոների ընտանիքը Վենետիկի ամենահարուստ, հայտնի ու ազնվազարմ ընտանիքներից էր: Այս ազգանունը տարիներ շարունակ կրել են եպիսկոպոսներ, կարդինալներ, արվեստագետներ ու մեծն հումանիստներ:  Տաճարի սյուների միջև կերտված են Բարբարո եղբայրների արձանները: Տաճարի թանգարանում ցուցադրվող կտավերի 
շարքում են Ռուբենսի ու Տինտորետտոյի գործերից:



Ջիովանի Մարիա Բարբարո

No comments:

Post a Comment