Կոլիզեում ամֆիթատրոնը՝ Հին Հռոմի ճարտարապետության հոյակապ այս հուշարձանը, հին աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնն է: Եռահարկ կամարաշարով, ատտիկական հարկերով, տրիբունաներով ու բազմաթիվ օժանդակ սենյակների լաբիրինթոսով Կոլիզեումը համարվում է Հռոմեական երբեմնի հզորագույն կայսրության խորհրդանիշը:
Կոլիզեումի նախապատմությունը կապված է մ.թ. 68թ.-ի հետ, երբ պրետորիական գվարդիայի դավաճանությունից ու սենատի դատապարտումից հետո Ներոն կայսրը ինքնասպանություն է գործում 14 տարվա կառավարումից հետո: Ներոնի մահը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, որը տևեց 18 տարի (մինչև 69թ.):
Պատերազմում հաղթանակ է տանում Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսը, որի օրոք էլ հենց սկսվում է ամֆիթատրոնի շինարարությունը` տևելով 8 տարի (72–80թթ.): Դառնալով կայսր` Վեսպասիանոսը որոշում է վերակառուցել Հռոմի կենտրոնը` քաղաքացիների շրջանում լավ հեղինակության արժանանալու համար: Վերափոխումների ժամանակ մի լուրջ խնդիր է առաջ գալիս. ի՞նչ անել Ներոնի պալատի` «Ոսկե տան» հետ, որը շրջակա այգու հետ միասին 120 հեկտար տարածք էր զբաղեցնում մայրաքաղաքի կենտրոնում:
Ի վերջո Վեսպասիանոսը որոշում պալատը դարձնել կայսերական գործերի համար ծառայող շինություն, իսկ մոտակայքում գտնվող լիճը ցամաքեցնել ու փոխարենը ամֆիթատրոն կառուցել: Վերջինս ծառայելու էր ժողովրդին զվարճացնելու համար: Այս որոշումը խորը մտածված մարտավարական քայլ էր. Ներոնին պատկանող հողերը հանձնել ժողովրդին` հռոմեացիներից երախտագիտություն ու համակրանք ստանալու ակնկալիքով:
Պատերազմում հաղթանակ է տանում Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսը, որի օրոք էլ հենց սկսվում է ամֆիթատրոնի շինարարությունը` տևելով 8 տարի (72–80թթ.): Դառնալով կայսր` Վեսպասիանոսը որոշում է վերակառուցել Հռոմի կենտրոնը` քաղաքացիների շրջանում լավ հեղինակության արժանանալու համար: Վերափոխումների ժամանակ մի լուրջ խնդիր է առաջ գալիս. ի՞նչ անել Ներոնի պալատի` «Ոսկե տան» հետ, որը շրջակա այգու հետ միասին 120 հեկտար տարածք էր զբաղեցնում մայրաքաղաքի կենտրոնում:
Կոլիզեում (Ֆլավիոսի Ամֆիթատրոն) |
«Քրիստոնյա նահատակների վերջին աղոթքը» Ժան Լեոն Ժերոմ, 1883թ. |
Ամֆիթատրոնի կառուցման ու այն նախաձեռնողի մասին հստակ տեղեկություն է տալիս Սվետոնիուսը. «Ձեռնամուխ եղավ նա նաև նոր շինությունների կառուցմանը՝ … ամֆիթատրոն՝ քաղաքի կենտրոնում՝ մտածված, ինչպես հետո նա իմացավ, դեռ Օգոստոսի կողմից»: Ենթադրվում է, որ ամֆիթատրոնը կառուցվել է ռազմական ավարի վաճառքից ստացված միջոցներով: Ըստ հաշվարկների` Հրեաստանից մոտ 100 000 ստրուկ էր բերվել Հռոմեական կայսրություն: Այս ստրուկների մեծ մասը մասնակցում է Կոլիզեումի կառուցման գործընթացին, հատկապես` ծանր ֆիզիական աշխատանքներին: Ամֆիթատրոնի շինարարությունն իրականացվում էր Կայսրության ամենապրոֆեսիոնալ ճարտարապետների հսկողողության տակ: 80թ., Տիտոս կայսեր օրոք, Կոլիզեումը վերջապես պատրաստ էր: Այս առիթով Մարցիալուսը, կայսրին Կեսար անվանելով, գրել է հետևյալ տողերը.
«Այստեղ, որտեղ բոլորի աչքի առաջ փառահեղ ամֆիթատրոնի
Կառուցումն է գնում, աշխատանքներն էին Ներոնի…
Հռոմը վերածնվեց նորից, քո հովանավորությամբ, Կեսա՛ր,
Այն, ինչ ուներ պարոնը, վայելում է ժողովուրդը հիմա»։
Ջիովանի Պաոլո Պանինի «Կոլիզեում» |
Սկզբնական շրջանում այս կառույցը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն՝ ի պատիվ Ֆլավիոսների դինաստիայի, բայց 8-րդ դարից սկսած վերանվանվել է Կոլիզեում: Ենթադրվում է, որ այն այդպես է անվանվել կլորավուն տեսքի ու էլիպսաձև հատակագծի համար կամ էլ այն բանի համար, որ դրա մերձակայքում էր գտնվում Ներոնի՝ իր իսկ պատվին կառուցած հսկայական արձանը: Հռոմեացիների համար Կոլիզեումը երկար ժամանակ եղել է զվարճանքի վայր, որտեղ նրանք կարող էին դիտել գլադիատորների մարտերն ու տարբեր ներկայացումներ:
217թ.-ին, կայսր Մակրինիուսի օրոք, Կոլիզեումը խիստ վնասվեց հզոր հրդեհից, բայց հետագայում վերականգնվեց Ալեքսանդր Սևերոսի հրամանով։ 248 թ. կայսր Ֆիլիպը շքեղ ներկայացմամբ այնտեղ նշեց Հռոմի գոյության հազարամյակը։ Հոնորիուսը 405 թ. արգելեց գլադիատորական խաղերը՝ քրիստոնեական ոգու հետ անհամահունչ համարելով դրանք: Դրանից առաջ Կոնստանտին Մեծը քրիստոնեությունը դարձրել էր Հռոմեական կայսրության պետական կրոնը, այնուամենայնիվ, կենդանիների արձակումները մարդկանց վրա Կոլիզեումում շարունակվում էին մինչև Թեոդորիխ Մեծի մահը։
Միջնադարում բարբարոս ցեղերի ներխուժումը սկիզբ է դնում Կոլիզեումի ավիրմանը, և ժամանակի ընթացքում հսկայական այդ կառույցից կայուն է մնում միայն մի մասը: XI դարից մինչև 1132 թ. Կոլիզեումը վերածվում է հռոմեական երևելի ընտանիքների ամրոցի, որոնք վիճարկում էին համաքաղաքացիների վրա ունեցած ազդեցությունն ու իշխանությունը: Շուտով, սակայն, նրանք ստիպված են լինում Կոլիզեումը զիջել Հենրի 7-րդ կայսրին, որն էլ իր հերթին այն նվիրում է սենատին ու ժողովրդին:
1349թ. Հռոմում ուժեղ երկրաշարժ է գրանցվում, որը գրեթե ավիրում է Կոլիզեումը, հատկապես հարավային հատվածը: Այս դեպքից հետո Կոլիզեումին սկսեց դիտվել որպես շինանյութի աղբյուր. ոչ միայն ավիրված, այլև դիտավորությամբ պոկված քարերը սկսեցին օգտագործվել նոր շինությունների կառուցման համար։ Ամֆիթատրոնի մի մասը կանգուն է մնացել, սակայն ընդհանուր տեսքն, իհարկե, չի պահպանվել:

Հռոմի պապերից առաջինը Բենեդիկտոս 14-րդն էր (1740-58թթ.), որ պատշաճ վերաբերմունք է ցուցադրում լեգենդար ամֆիթատրոնի նկատմամբ: Նա Կոլիզեումը հայտարարեց Քրիստոսի չարչարանքների հիշատակին նվիրված շինություն և հրամայեց ամֆիթատրոնի շուրջը հսկայական խաչ տեղադրել ու մի շարք խորաններ կառուցել: Հեռտագայում` 1874թ., այդ խաչն ու խորանները հեռացվեցին Կոլիզեումի մոտակայքից: Բենեդիկտոս 14-րդին հարոջդած պապերը, մասնավորապես Պիոս 7-րդը և Լևոն 12-րդը, շարունակեցին հետևել շինության կանգուն մնացած հատվածի պահպանմանը և ընկնելու վտանգ ներկայացնող պատերի հատվածներն ամրացրեցին հակակշիռներով, իսկ Պիոս 9-րդը ուղղեց ներքին աստիճաններից մի քանիսը։
Չնայած Կոլիզեումի՝ դարերի ընթացքում կրած փորձություններին՝ նրա ավերակները՝ զրկված նախկին արտաքին և ներքին հարդարումից, մինչ այժմ էլ խորը տպավորություն են թողնում իրենց խիստ փառահեղությամբ և բավարար պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպիսին են եղել կառույցի սկզբնական դիրքն ու ճարտարապետական լուծումները։
Կոլիզեումը 1757թ.-ին |
Հռոմեական մյուս ամֆիթատրոնների նման Ֆլավիոսների ամֆիթատրոնը կառուցվել էր էլիպսի ձևով, կետրոնում` արենան (նույնպես էլիպսաձև), իսկ շուրջը` հանդիսատեսի համար համակենտրոն օղակներով։
Նմանատիպ այլ կառույցներից Կոլիզեումը տարբերվում է իր մեծությամբ. այն անտիկ ամենամեծ ամֆիթատրոնն է: Արտաքին էլիպսի երկարությունը 524 մ է, մեծ տրամագիծը՝ 187.77 մ, փոքր տրամագիծը՝ 155,64 մ, արենայի երկարությոունը՝ 85.75 մ, լայնությունը՝ 53.62 մ, պատերի բարձրությունը՝ 48-ից 50 մ։ Նման չափսերի պայմաններում Կոլիզեումը կարող էր տեղավորել շուրջ 50 հազար հանդիսական։ Ֆլավիոսների ամֆիթատրոնը կառուցվել է 13 մետր հաստություն ունեցող հիմքի վրա։
Կոլիզեումի կառուցման ժամանակ օգտագործվել է vomitoria (լատ.՝ vomere «ժայթքում») անունը ստացած ճարտարապետական-տրամաբանական լուծումը, որը մինչ այժմ էլ կիրառվում է մարզադաշտերի կառուցման ժամանակ: Այս մեթոդի էությունն այն է, որ բազմաթիվ մուտքեր հավասարաչափ տեղաբաշխված էին ամբողջ կառույցի երկայնքով, ինչ շնորհիվ հանդիսատեսը կարող էր 15 րոպեում լցնել Կոլիզեումը և 5 րոպեում լքել այն: Կոլիզեումն ուներ 80 մուտք, որոնցից 4-ը նախատեսված էին բարձրաշխարհիկ հասարակության համար և տանում էին դեպի ստորին շարքեր: Հասարակ ժողովուրդը ամֆիթատրոն էին մտնում ներքին հարկի կամարներից, որոնք նշված էին I-ից LXXVI թվերով, 76 աստիճանների օգնությամբ զբաղեցնում էին իրենց տեղերը:
Ստորին շարքը կամ պոդիումը (լատ.՝ podium) նախատեսված էր բացառապես կայսեր, նրա ընտանիքի և սենատորների համար, ընդ որում կայսրն ուներ իր հատուկ նստատեղը (լատ.՝ pulvinar): Պոդիումն արենայից առանձնանում էր բավական բարձր եզրապատով, որը նախատեսված էր հանդիսատեսին գազաններից պաշտպանելու համար: Ներկայացումների ժամանակ Կոլիզեումի տանիքին տեղավորվում էին կայսերական նավատորմի նավաստիները` ամֆիթատրոնի վրա հսկայական հովանին բացելու համար, որպեսզի հանդիսականները պաշտպանվեին այրող արևի ճառագայթներից կամ վատ եղանակից:
Թոմաս Քոուլ «Կոլիզեումը ներսից. Հռոմ» 1832թ. |
Կոլիզեումի կառուցման ժամանակ օգտագործվել է vomitoria (լատ.՝ vomere «ժայթքում») անունը ստացած ճարտարապետական-տրամաբանական լուծումը, որը մինչ այժմ էլ կիրառվում է մարզադաշտերի կառուցման ժամանակ: Այս մեթոդի էությունն այն է, որ բազմաթիվ մուտքեր հավասարաչափ տեղաբաշխված էին ամբողջ կառույցի երկայնքով, ինչ շնորհիվ հանդիսատեսը կարող էր 15 րոպեում լցնել Կոլիզեումը և 5 րոպեում լքել այն: Կոլիզեումն ուներ 80 մուտք, որոնցից 4-ը նախատեսված էին բարձրաշխարհիկ հասարակության համար և տանում էին դեպի ստորին շարքեր: Հասարակ ժողովուրդը ամֆիթատրոն էին մտնում ներքին հարկի կամարներից, որոնք նշված էին I-ից LXXVI թվերով, 76 աստիճանների օգնությամբ զբաղեցնում էին իրենց տեղերը:
Լատիներեն արձանագրություն |
Անձրևաջրերի ներթափանցումը, մթնոլորտային աղտոտվածությունը և քաղաքային ակտիվ շարժման ցնցումները ժամանակի ընթացքում մեծ վնասներ են հասցրել Կոլիզեումին, սակայն այժմ ամֆիթատրոնը բացառիկ հսկողության տակ է գտնվում, քանի որ հնուց ի վեր դարձել է Հռոմի Խորհրդանիշը: Պատահական չէ, որ 7-րդ դարի ուխտագնացներն ասում էին.
«Քանի դեռ կանգնուն է Կոլիզեումը, կանգնուն է նաև Հռոմը, կվերանա Կոլիզեումը, կանհետանա Հռոմն ու նրա հետ ողջ աշխարհը»:
No comments:
Post a Comment