|
Earth, Wind & Fire խումբը |
Ֆանկն աֆրոամերիկյան երաժշտության հիմնարար ուղղություններից է: Այն սկսել է ձևավորվել 1960-ական թթ-ին, ԱՄՆ-ում, երբ աֆրոամերիկացիները միախառնելով սոուլի, ջազի եւ արէնբիի տարրեր, ստեղծում են ռիթմիկ ու պարային երաժշտական նոր ոճ: Ֆանկը նվազեցնում է մեղեդու եւ հարմոնիայի շեշտադրումն ու ներմուծում էլեկտրոնային բաս-կիթառի ու հարվածային գործիքների շեշտված ռիթմեր: Սկզբնական շրջանում ֆանկը միայն ժամանցային երաժշտություն էր, սակայն սևամորթների իրավունքների համար սկսված պայքարի արդյունքում այն ստանում է նաև քաղաքական ենթատեքստ: 1980-ական թթ-ից սկսած ֆանկ-հիթերի «սամփլները» սկսեցին լայնորեն կիրառվել նաև հիփ-հոփ երաժշտության մեջ:
|
Ջեյմս Բրաուն (մեջտեղում) եւ The Famous Flame խումբը | |
Աֆրիկյան ծագման այլ երաժշտական ոճերի պես ֆանկի հիմնական երաժշտական գործիքներն են կիթառը, էլեկտրոնային բասը, Համոնդի երգեհոնը (էլեկտրոմեխանիկական երաժշտական գործիք, որը նախագծել եւ ստեղծել է Լոուրենս Համոնդը) եւ հարվածային գործիքները, որոնք նվագում են միմյանց շղթայված ռիթմերով: Ֆանկ կատարելիս երբեմն օգտագործվում են նաեւ այլընտրանքային հատվծներ՝ կիրառելով սաքսոֆոն կամ փող, երբեմն նաև տրոմբոն, որոնք ունեն ռիթմիկ հարվածներ:
Ֆանկ բառն սկզբնապես նշանակել է ուժեղ հոտ: Բառի ստուգաբանությունը գալիս է լատիներեն "fumigare"՝ ծխել բառից, որը հին ֆրանսերեն "fungiere"
բառից ներմուծվել է անգլերեն լեզու, որտեղ "funky" բառն սկզբնապես նշանակել է բորբոսոտ: Հետագայում բառն ստացել է հողային, երկրային իմաստը եւ 1900-ականներին ներմուծվել վաղ ջազի ժարգոնի մեջ որպես մի բան, որն զգացվում է խորը, ուժեղ: Վաղ ջեմ-սեյշընների ժամանակ (անգլերեն՝ jam session — որևէ թեմայի շուրջ համատեղ անհատական կամ խմբակային իմպրովիզացիա:
|
Parliament & Funkadelic խմբերը |
Երաժշտության բնագավառում դա ենթադրում էր այն միջացառումը, երբ երաժիշտները հավաքվում էին եւ նվագում առանց հատուկ պատրաստվելու կամ երբ հավաքի յուրաքանչյուր մասնակից կարող էր վերցնել երաժշտական գործիքն ու միանալ նվագողներին) երաժիշտները ոգևորում էին մեկը մյուսին՝ դրդելու ծալել ծնկները՝ "get
down" (աֆրիկյան մշակույթի մեջ տարածում գտած հատուկ դիրք, որը ենթադրում է ծալել ծնկներն ու խոնարհել իրանը՝ էքստազի ընթացքում որքան հնարավոր է մոտենալով գետնին: Իրանը խոնարհելն ու ծնկները ծալելն արտահայտում էր հողի, երկրի հետ խորը ու հոգևոր կապը: Այն նաև խորհրդանշում էր կենսունակություն, երիտասարդություն ու էներգիա)՝ ասելով՝ "Now,
put some stank on it! " ՝ հիմա մի գարշելի բան ավելացրու: 1907թ.-ից ջազ կատարումներն սկսեցին կրել նաև ֆանկի անունը: Դրա առաջին օրինակն էր Բադի Բոլդենի “Funky
Butt” or "Buddy Bolden's
Blues" չձայնագրված կատարումը:
|
Ջեյմս Բրաուն՝ ֆանկի հիմնադիր հայրը |
Մեկ այլ վարկածի համաձայն «ֆանկ» ժարգոնային բառը նշանակում է այնքան պարել, մինչև ամբողջությամբ «թրջվես»: «Ֆանկ» բառը ջազ կատարողներն օգտագործում էին դիմելով հանդիսատեսին: Ֆանկի ամենահայտնի կատարողներից հանդիսացել է Ջեյմս Բրաունը, որին համարում են ֆանկի հիմնադիր հայր: Շատերը ֆանկի առաջին ձայնագրությունները համարում են նրա 1965թ. ձայնագրված «Papa’s Got a Brand New Bag» եւ «Funky Drummer» կատարումները: 1960 – 1970 ֆանկ ոճի հայտնի կատարողներ էին նաև Sly & the Family Stone եւ Earth, Wind & Fire խմբերը: Այդ շրջանում ֆանկն իր ազդեցությունն է ունենում նաև ջազի ու ռոքի վրա: Ֆանկի ազդեցությունն է կրում նաև ալտերնատիվ ռոքը: 1970-ականներին «էլեկտրոֆանկ» ոճի հիմնադիր-կատարողն է դառնում հանրահայտ Հերբի Հենքկոկը, որն իր մեծ ազդեցությունն է ունենում
ժանրի զարգացման գործում:
No comments:
Post a Comment