Ադրիանոս վիլլան հին հռոմեական ճարտարապետության հիասքանչ նմուշներից մեկն է: Այն կառուցվել է մ.թ.ա 118–134թթ-ին Հռոմից դեպի հյուսիս-արևմուտք մոտավորապես 30 կմ հեռավորության վրա գտնվող Տիվոլի քաղաքում:
Վիլլան նախատեսված է եղել Հռոմի Ադրիանոս կայսեր (մ.թ. 76-138թթ.) ամառային հանգստի համար: Տեղեկություն է պահպանվել այն մասին, որ կայսերը դուր չէր գալիս Պալատին բլրի վրա գտնվող պալատը, այդ պատճառով նա ձեռնամուխ է լինում մի նոր շինության կառուցմանը՝ իր ճաշակին համապատասխան: Հենց այստեղ է Ադրիանուսն անցկացնում իր կյանքի ու կառավարման վերջին տարիները, հետևաբար՝ այս վիլլայում մի քանի տարի շարունակ մի մեծ արքունիք էր ապրում:
Կառույցը և դրան հարակից կանաչապատ տարածքը նախապես զբաղեցրել են մոտ 300 հեկտար տարածություն: Այժմ շինության ավերակները փռված են ընդամենը 40 հեկտար տարածության վրա: Կից թանգարանում ներկայումս ցուցադրվում է այն մոդելը, որը պատկերում է վիլլայի ենթադրյալ տեսքն Ադրիանոս կայսեր ժամանակաշրջանում:
Վիլլայի ավերակները մեր օրերում |
Վիլլան իր նախնական տեսքով մոտ 30 շինությունից կազմված համալիր էր՝ կազմված մեծ ու փոքր պալատներից, տաճարներից, թատրոններից, գրադարաններից, այգիներից և այլն: Տարբեր երկրներով ճանապարհորդելով և ճարտարապետական բազմաթիվ ոճեր տեսնելով՝ Ադրիանոսն իր համալիրի համար նախապատվությունը տվել էր հունական և եգիպտական ոճերին: Առհասարակ, այս համալիրը Հռոմեական կայսրությունից պահպանված ալեքսանդրյան այգիների ու կայսերական վիլլայի ամենավառ նմուշներից մեկն է: Հայտնի է, որ կայսրը համալիրի 30 շինություններից յուրաքանչյուրին իր անունն էր տվել՝ հիմք ընդունելով այն վայրերի անունները, որոնք տեսել էր իր բազում ճանապարհորդությունների ընթացքում: Ադրիանոսի ամենահայտնի շինություններից էին՝ պեչիլեն (հսկայական
ուղղանկյուն հրապարակ՝ կենտրոնում՝ լիճ), կանանց ու տղամարդկանց համար նախատեսված առանձին բաղնիքները, ստրուկների համար նախատեսված փոքրիկ տարածքները, Ոսկե հրապարակը, հունական թատրոնն ու գրադարանը, Ապոլլոնի տաճարը և այլն:
![]() |
Համալիրի տարածքում գտնված քանդակ |
Ադրիանոս վիլլան համարվում է հռոմեացի կայսրերի կողմից երբևէ կառուցված ամենամեծ ու թանկ կառույցներից մեկը: Պալատական այս համալիրը նմուշ է հանդիսացել բարոկկոյի ժամանակաշրջանում նմանատիպ համալիներ կառուցելու համար:
![]() |
Ոսկե հրապարակը |

No comments:
Post a Comment