Wednesday 30 July 2014

Փարիզի Գարնիե (Գրանդ) օպերա









Փարիզի Գարնիե (նախկինում՝ Գրանդ օպերա) պետական օպերային թատրոնը աշխարհի ամենանշանավոր օպերային թատրոններից մեկն է: Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ. Կամբերը և բանաստեղծ Պ.Պերենը:Բացվել է 1671թ-ին՝ որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»: Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է: 1875թ-ին կառուցվել է 2130 տեղով նոր շենք, որի ճարտարապետն էր Շառլ Գարնիեն: 18-րդ դարում թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ լիրիկական ողբերգության և օպերա-բալետի հետ: Օպերայի կարմիր դահլիճը կառուցված է իտալական ոճով: Յուրահատուկ գեղեցկությամբ է կառուցված նաև մեծ սպասասրահը, որտեղ հայելիների ու ապակիների «խաղը» վիզուալ առումով ընդարձակ տեսք է տալիս սրահին: Հենց այդտեղ է դրված կառույցի ճարտարապետ Շ. Գարնիեի կիսանդրին: Աչքի ընկնող են նաև նախասրահից դեպի երկու կողմերը ձգվող մարմարե աստիճանները: Օպերային թատրոնի շենքում գտնվող գրադարան-թանգարանը, որը պատկանում է Ֆրանսիայի ազգային գրադարանին, պահպանում է թատրոնի երեքդարյա անցյալը: Թանգարանի սրահներում ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ՝ ի հավելումն սրահում գտնվող կտավների մշտական ցուցադրությանը:

No comments:

Post a Comment