Saturday, 18 July 2015

Փոփ երաժշտություն



       Փոփ երաժշտություն՝ ժամանակակից երաժշտության ուղղություն, արդի զանգվածային մշակույթի տեսակ:

      Փոփ երաժշտություն տերմինն ունի երկակի նշանակություն: Լայն իմաստով որպես փոփ երաժշտություն կարող է դիտվել ցանկացած զանգվածային երաժշտություն, այդ թվում՝ ռոքը կամ էլեկտրոնային երաժշտությունը, նեղ իմաստով՝ հանրային երաժշտության առանձին տեսակ, որն ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ:

        Փոփ երաժշտություն ժանրի հիմնական առանձնահատկություններն են  պարզությունը, մեղեդայնությունը, վոկալային հենքը եւ ռիթմը, որտեղ քիչ ուշադրություն է դարձվում երաժշտության գործիքային հատվածին: Փոփ երաժշտության հիմնական ու, կարելի է ասել, միակ կոմպոզիցիան, երգն է, իսկ երգի տեքստը, որպես կանոն, նվիրված  է անձնական զգացմունքներին:

      Փոփ երաժշտությունը ներառում է այնպիսի ենթաժանրեր, ինչպիսիք են եվրոփոփը, լատինոն, դիսկոն, էլեկտրոփոփը, պարային երաժշտությունը և այլն:

      
Երաժշտական քննադատներն առանձնացնում են փոփ երաժշտության՝ որպես երաժշտական ժանրի մի քանի չափանիշներ: Մասնավորապես՝ երգը  կառուցվում  է  տուն-կրկներգ սխեմայով: Փոփ երգերից պահանջվում է պարզ, հեշտությամբ հիշվող մեղեդի: Այստեղ հիմնական գործիքը մարդկային ձայնն է, իսկ ձայնակցմանը երկորրդական տեղ է հատկացվում: Փոփ երաժշտության մեջ կարևոր դեր է խաղում ռիթմիկ կառուցվածքը:

         Փոփ երաժշտության տեքստերը, որպես կանոն, նվիրված են անձնական ապրումներին, զգացմունքներին, սիրուն և այլն: Մեծ նշանակություն ունի նաև երգի վիզուալ պատկերացումը:
          Չնայած իր երկարատև ու բուռն պատմությանը՝ փոփը համարվում է պահպանողական ժանր: Այն միտված է ներկայացնելու երաժշտական ընթացիկ իրավիճակը, այլ ոչ՝ պրոգրեսիվ ուղղությունները: Դրա հետ կապված, փոփն ուղղված  է աբստրակտ միջին լսարանին, այլ ոչ՝ ենթամշակույթների:

        Առաջին անգամ ՛՛pop music՛՛ տերմինն անգլերենում կիրառվել  է  1926թ., սակայն փոփ երաժշտության արմատները շատ ավելի խորն են գնում: Փոփ երաժշտության անմիջական նախորդը եղել է ժողովրդական երաժշտությունը, իսկ ավելի ուշ՝ փողոցային ռոմանսներն ու բալլադները:

       
  Ժամանակակից փոփ երաժշտությունը ձևավորվել  է այնպիսի ժանրերի հետ զուգահեռ, ինչպիսին են փոփ-ռոքը, ընդ որում՝ միշտ չէ որ փոը եղել է վերջինիցս անջատ:
       1950-60-ականներին փոփի ամենատիպիկ տեսակներից էր «ավանդական փոփը» (traditional pop), որը ԽՍՀՄ-ում ընդունված էր անվանել «էստրադային երաժշտություն»: ԱՄՆ-ում էստրադային երաժշտությունը կապված էր ջազի հետ, Ֆրանսիայում՝ շանսոնի:

        1970-ականներին փոփի ասպարեզում բեկումնային է դառնում դիսկո երաժշտությունը և այնպիսի երաժշտական խմբեր, ինչպիսիք են ABBA-ն, Boney M-ը, Dschinghis Khan-ը, Bee Gees-ը լայն հեղինակություն էին վայելում ողջ աշխարհում:

      
       Այս շրջանում փոփ երաժշտությունն աստիճանաբար դուրս է մղում ռոքնռոլին՝ որպես պարային հիմնական երաժշտություն, ինչի արդյունքում էլ dance music-ը դառնում է փոփի հիմնական ուղղություններից մեկը:
        Ներկայումս փոփ երաժշտության ամենատարածված տեսակը նրա արևմտյան տարատեսակն է՝ եվրոփոփը, որը լայն տարածում ունի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Եվրոպայում:  Սակայն աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունեն փոփ երաժշտության առանձնահատոկ տարրեր, որը կապված փոփի ու տվյալ տարածաշրջանին բնորոշ ժողովրդական երաժշտությունների միախառնումների հետ: Որպես օրինակ կարող է ծառայել փոփի լատինամերիկյան տարատեսակը՝ լաիտինոն, որի ամենահայտնի երաժշտական ենթաժանրերն են սամբան, ռումբան, չա-չա-չան, լամբադան, մակարենան և այլն:


No comments:

Post a Comment