Wednesday 30 July 2014

Օգյուստ Ռոդեն «Մտածողը»


Օգյուստ Ռոդեն «Մտածողը» ( 1880—1882թթ.)–իր ամենահայտնի այս քանդակը հեղինակը սկզբում մտադրվել էր անվանել «Պոետը», որը նաև պետք է լիներ «Դժոխքի դարպասներ» հավաքածուի մի մասը՝ պատկերելով Դանթեին: Բայց ժամանակի ընթացքում այդ գաղափարը փոխվեց, և, հետևելով Միքելանջելոյի դասական քանդակագործության ավանդույթներին, Ռոդենն իր հերոսին տվեց ֆիզիկական ուժ, բայց կերտեց որպես այլաբանական կերպար, որը ոչ մի իրական նախատիպ չուներ: Այս քանդակի, ինչպես նաև Ռոդենի մի շարք այլ քանդակների համար բնորդ է հանդիսացել Ժան Բո անունով ֆրանսիացի մի բռնցքամարտիկ: «Մտածողը» առաջին անգամ ցուցադրության է ներկայացվել 1888թ., Կոպենհագենում: 1902թ. այն պատվել է բրոնզով, և 1904թ. Ռոդենն այն ցուցադրության է ներկայացրել փարիզյան ցուցասրահում: 1906թ. քանդակը ցուցադրվել է Փարիզի «Պանթեոնում», որտեղ ելույթ ունենալիս Ռոդենը նշել է, որ այն նվիրվում է ֆրանսիացի աշխատավորներին: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն «Մտածողը» քանդակի քսանից ավելի բրոնզե և գիպսե կրկնօրինակներ, իսկ բնօրինակը գտնվում է Ֆրանսիայում՝ Ռոդենի թանգարանում:

No comments:

Post a Comment