Friday 1 August 2014

Ամադեո Մոդիլյանի «Գլուխը»

Իտալացի գեղանկարիչ ու քանդակագործ Ամադեո Մոդիլյանիի «Գլուխը» քանդակը (1910-1912թ.) աշխարհի ամենաթանկ քանդակների շարքում երրորդն է` 59,5 մլն դոլար արժեքով: Այն առաջին անգամ գնել է ֆրանսիացի նկարիչ Գաստոն Լևին (1927թ. Փարիզ), և 83 տարի շարունակ «Գլուխը» եղել է Լևիների ընտանիքի սեփականությունը: Շատերը այս քանդակը նմանեցնում են Նեֆերտիտի թագուհու` Բեռլինի Եգիպտական թանգարանում գտնվող հայտնի կիսանդրուն:

No comments:

Post a Comment