Wednesday 4 February 2015

Ռոքնռոլ


Ռոքնռոլը երաժշտական ամենահայտնի ժանրերից է, որն առաջացել է 1950-ական թթ-ին, ԱՄՆ-ում, եւ համարվում է ռոք երաժշտության նախատիպը: Ռոքնռոլի տարբերակող գծերն են հստակ ռիթմն ու պարային տեմպը: Ժանրի ավանդական երաժշտական գործիքներն են էլեկտրական կիթառը, կոնտրաբասը, հարվածային գործիքները, դաշնամուրն ու սաքսոֆոնը:Այս ժանրն առաջացել է ամերիկյան մի շարք երաժշտական ոճերի միախառնումից: Գրեթե միաժամանակ, միմյանցից անկախ, Ամերիկայի հարավի սևամորթ ու սպիտակամորթ երաժիշտները  միախառնել են ռիթմնբլյուզ, բուգի-վուգի, քանթրի և գոսպել ժանրերը՝ ստանալով նոր  հնչողություն: Բիլլ Հեյլին սկսում է իր երգերում կիրառել աֆրոամերիկյան սլենգն ու բուգի-վուգիի ռիթմը՝ հիմնված ջազի հետ միախառնված քանթրի երաժշտության վրա:
Չակ Բերրի
Համարվում է, որ «ռոքնռոլ» տերմինը շրջանառության մեջ է դրել Ալան Ֆրիդը, որն իր մեծ ներդրումն է ունեցել ժանրի տարածման գործում՝ հատկապես հաշվի առնելով, որ սկզբնական շրջանում այն գրեթե չէր ընդունվում ամերիկյան պահպանողական հասարակության կողմից: Ռոքնռոլը դարձավ  տվյալ ժամանակաշրջանի առաջին երաժշտական ոճը, որը հավասարապես կատարում էին թե՛ սպիտակամորթները, թե՛ աֆրոամերիկացիները, որն արդյունքում հանգեցրեց տվյալ ժամանակների  ռասսայական լարվածության նվազեցմանը:
Էլվիս Փրեսլի
Չնայած նրան, որ դժվար է հստակ տարբերակել ժանրի ձևավորման սկիզբը, այնուամենայնիվ, հետազոտողները, որպես ժանրի առաջին կատարում, առաջնայնությունը տալիս են 1951թ. Wister Turner խմբի կողմից ձայնագրված  «Rocket 88» երգին: Առաջին ռոքնռոլային կատարում համարում են նաև Ֆեթս Դոմինոյի «The Fat Man» երգը : Սակայն Բիլլ Հեյլիի «Rock Around The Clock» (1954)  եւ  «Shake Rattle and Roll» կատարումները վճռորոշ դեր խաղացին ռոքնռոլի տարածման գործում, որը մինչ այդ համարվում էր ընդամենը տեղական ռադիոներով թողարկվող երաժշտական էքսպերիմենտ:
Դասական ռոքնռոլը վերջանականապես ձևավորվել է 1954-55թթ., երբ ռոքնռոլի ասպարեզ դուրս եկան Էլվիս Փրեսլին, Չակ Բերին և մի քանի այլ երաժիշտներ: Բոլոր այդ արտիստներն իրենց մեծ դերակատարումն են ունեցել ժանրի զարգացման մեջ, բայց ռոքնռոլի մարմնավորումը մինչև այսօր էլ շարունակում է մնալ Էլվիս Փրեսլին, որն իր հսկայական ազդեցությունն է թողել ոչ միայն Ամերիկայի, այլև ամբողջ աշխարհի գալիք սերունդների վրա
Բիլլ Հեյլի
 Ռոքնռոլը որքան սրըընթաց զարգացում է ապրում ու հասնում աներևակյելի հաջողությունների, այնքան արագ էլ մարում է, քանի որ 1960-ական թթ-ին այն հասնում է անգամ ինքնաոչնչացման եզրին: Ռոքնռոլի հայտնի արտիստներ մահանում են, ոմանք՝ թողնում երաժշտական կարիերան, հանրահայտ Փրեսլին բանակից վերադառնալուց հետո զբաղվում է կինոկարիերայով, իսկ Չակ Բերին բանտարկվում է: 1960-ականներին այս ժանրը վերջնական մարումից չեն կարողանում փրկել ո՛չ ժամանակակից թվիստը, ո՛չ կալիֆորնիական սյորֆ-ռոքը: Դրանից հետո այս ժանրը սկսում է կիրառվել մեկ ընդհանուր «ռոք» տերմինի մեջ՝ դառնալով ռոք երաժշտության նախատիպը:

No comments:

Post a Comment