Friday 29 May 2015

Լաս Լախաս տաճար


  
     Կոլումբիայի ամենանշանավոր տաճարներից մեկը՝  Լաս Լախասը (իսպ.՝  El Santuario de la Virgen del Rosario de Las Lajas en Ipiales) գտնվում է Էկվադորի հետ սահմանի մոտ՝ Գուաիտարա գետի վրա՝ Կոլումբիայի Իպիալես քաղաքից յոթ կմ հեռավորության վրա: Հեքիաթային դղյակ հիշեցնող տաճարը կարծես կախված լինի կիրճի վրա Տաճարը նշանավոր է ոչ միայն իր նեոգոթական փառահեղ կառուցվածքով. Կոլումբիայի հարյուրավոր եկեղեցիներից այն առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր տարի հազարավոր ուխտավորներ են գալիս այստեղ տեսնելու Nuestra Señora de las Lajas սրբապատկերը, որը պահպանվում է  տաճարի ծակոտկեն պատերի ետևում: Nuestra Señora de las Lajas սրբապետկերը պատկերում է կնոջ՝ իր նորածնի հետ: Մինչ այսօր անհայտ է, թե ով է ժայռի վրա  նկարել Աստվածամոր սրբապատկերը: Լեգենդներից մեկի համաձայն, ամպրոպից հետո սրբապատկերն ինքնըստինքնյան հայտնվել է ժայռի վրա:
     Ըստ լեգենդի՝ տաճարի պատմությունն սկսվում է 1745թ-ից: Մարիա անունով կոլումբիացի մի կին մոտակա քաղաք հասնելու  համար ստիպված է լինում անցնել Գուաիտարա գետի կամրջի վրայով, որի մոտ մի քարանձավ կար: Կինը վախենում էր այս քարանձավից ու արագ անցնում դրա կողքով: Մի անգամ Մարիան կամուրջն անցնում է իր խուլ ու համր աղջկա՝ Ռոզայի հետ: Երկուսն էլ շատ էին հոգնել ու ստիպված էին հանգստանալ քարանձավի մոտ: Հանկարծ Մարիան լսում է քարանձավից դուրս վազող աղջկա ձայնը՝ «Մայրի՛կ, այնտեղ երեխան գրկում մի կին կա»: Մարիայի սրտում խառնվում են աղջկա ձայնը լսելու ուրախությունն ու վախը: Նա վերցնում է երեխային ու շտապ հեռանում: Մի քանի օր հետո Ռոզան անհետանում է: Երեխային գտնում են քարանձավում՝ Մարիամի ու նորածին Հիսուսի նկարի մոտ: Մայրն ու դուստրը գաղտնի սկսում են մոմ վառել ու աղոթել նրանց: Շուտով Ռոզան մահանում է հիվանդությունից: Մարիան օրերով լաց է լինում քարանձավի պատկերի տակ ու խնդրում կենդանացնել իր դստերը: Հրաշքը կատարվում է: Քարանձավի մոտ փոքրիկ եկեղեցի են կառուցում, հետո սկսվում է տաճարի շինարարությունը:

     Մարդիկ    հավատում   են,   որ   250 տարի շարունակ  սրբապատկերը բուժել  է շատերին ամենատարբեր  հիվանդություններից ու  կախվածություններից: Տաճարի շրջակայքում կան  հազարավոր քարե ցուցանակներ, որով սրբապատկերի աստվածային զորությանն իրենց շնորհակալությունն են հայտնել  փրկվածները:
     Լաս Լախաս ներկայիս տաճարը թվով չորրորդն է, քանի որ նախորդ երեք եկեղեցիները բավականաչափ շքեղ չեն եղել նման արժեքավոր մասունքին համապատասխանելու համար:
        Համաձայն լեգենդի, մինչև տաճարի կառուցումն այս տեղանքում  գտնվող քարանձավը վատ համբավ  է  ունեցել, որը  մարդիկ  մշտապես  փորձել  են  շրջանցել: Այնտեղ սրբապատկերը հայտնաբերելուց հետո 1794թ. քարանձավի կողքին կառուցվում  է  մի համեստ մատուռ, որտեղ մարդիկ մոմեր ու ծաղիկներ էին տանում՝ ի սեր Աստվածամորը:
     1796-1853թթ. միջև ընկած ժամանակահատվածում կառուցվում են երկրորդ եւ երրորդ տաճարները, սակայն տաճարը չէր կարող տեղավորել այն հազարավոր ուխտավորներին, որոնք  աշխարհի տարբեր ծայրերից գնում էին այնտեղ երկրպագելու սրբապատկերին: 1916թ. տաճարի այցելուների հանգանակության շնորհիվ սկսվում  է  թվով չորրորդ տաճարի կառուցումը, որը հիշեցնում էր նեոգոթական ոճի ամրոց: Միտք է ծագում խորը կիրճի երկու ծայրերը միացնել 30 մ երկարությամբ կամրջով: Շինարարությունը շարունակվում է մինչև 1948թ.:
Մարիայի ու իր դստեր՝ Ռոսայի արձանը
Սրբատկերն իր գոյության ողջ ընթացքում երբեք ռեսավրացիայի չի ենթարկվել, սակայն այսօր էլ այն զարմանալիորեն պահպանել է իր վառ գույները:







 























 














Գլխավոր խորանը








No comments:

Post a Comment