Sunday 10 May 2015

Սոս Սարգսյան

«Ձյան փաթիլները հասնում են գետնին ու կարծես դատապարտված` անշարժանում: Բյուր ու բյուր փաթիլները իրենց երկնքում ինչ են փիլիսոփայել...Հիմա գալիս են մեռնելու, իջնում են ցած հալվելու: Կմնան, կմնան, կհալվեն: Մենք էլ, երևի, մենք էլ իջնում ենք երկնքից, մնում, մնում...Ու նայած, թե ամեն մեկիս շոգ օրը երբ կգա, որ հալվենք, ներծծվենք հողի մեջ, անէանանք» («Պատառոտված ժամանակ»):

«Բայց կա երևի արվեստում մի աստիճան, մի գիծ, մի անտեսանելի ինչ-որ սահման, որ կարողանում են անցնել միայն մեծերը։ Այդ սահմանից այն կողմ արվեստի այն աշխարհն է, ուր տիրություն է անում նորին մեծություն բնազդը՝ իր ուրույն օրենքներով կամ, ավելի ճիշտ՝ անօրինություններով․․․Կոշտն ու կոպիտը այնտեղ գեղեցկանում են հանկարծ, անհեթեթը լցվում է իմաստությամբ, անտրամաբանական թվացողն անիմանալի կերպով ստանում է գեղակազմ ձևեր, ճշմարիտ թվացողը դառնում սուտ ու աննշան, առերես գեղեցիկը՝ անճոռնի…» («Արտիստ Ավետիս Ավետիսյանը»):

No comments:

Post a Comment