Monday 17 August 2015

Խավիեր Բարոն


Խավիեր Բարոն՝ իսպանական ֆլամենկոյի ամենանշանավոր պարողներից մեկը: 
Ծնվել է 1963թ-ին, Ալկալա դե Գուադայրայում (Սևիլյա): Դեռ մանկուց հետաքրքվել է ֆլամենկոյով: Յոթ տարեկան հասակում առաջին անգամ ծանոթանում է պարարվեստին: Պեպե Ռիոսը դառնում է նրա առաջին ուսուցիչը, որը Սևիլյայում սկսում է տալ նրան այս արվեստի առաջին դասերը, իսկ ավելի ուշ տեղափոխվում  է Մադրիդ՝ պարի վարպետների ու հանրահայտ խորեոգրաֆների մոտ շարունակելու ուսումը: 
      1978թ. իր խմբի հետ միասին մասնակցում է Անտոնիո Մայրենա, իսկ  1979թ.՝ Խոակին Էլ դե լա Պաուլա ֆլամենկոյի փառատոններին իր հայրենի երկրում: 1980թ. նվաճում է երիտասարդ կատարողների մրցույթում իր առաջին մրցանակը:
1981- 82թթ. ելույթ  է ունենում Իսպանիայի ազգային բալետի թատրոնում՝ Անտոնիո Ռուիզ Սոլերի եւ Մարիա դե Ավիլայի ղեկավարությամբ: Շարունակում է ելույթները նաև 1984-85թթ.: Ստանալով թատրոնից անվճար արձակորդ՝ հինգ տարիների ընթացքում ելույթներ է ունենում աշխարհի տարբեր երկրներում: 
      Դառնալով Վիկտոր Մոնխեի  "Serranito"   պարային  խմբի  անդամ՝ ճամփորդում ու ելույթներ է ունենում Արևելքի երկրներում:
1980-ականներին տարբեր ծրագրեր է ձայնագրում Իսպանիայի ռադիո եև հեռուստաընկերության համար, ինչպիսիք են  «Լավ երաժշտությունը»  ("La buena música"),  «Ֆլամենկոյի արվեստն ու արտիստները»  ("Arte y artistas Flamencos"), ինչպես նաև ձայնագրում է Կարմեն Լինարեսի  "Cantaora"  և Խերարդո Նինյեսի  «Ֆլամենկոն Նյու Յորքում» ("Flamencos en Nueva York")  ալբոմները:
1991թ. իր նորամուտն  է  նշում  Սևիլյայի Մաեստրանսա   թատրոնում   «Բիենալի աստղերը»   ("Estrellas de la Bienal")   ներկայացումով:
          Հետագա տարիներին պարբերաբար շրջագայում է աշխարհում՝ որպես մենակատար պարող՝ մասնակցելով նաև Ճապոնիայում ու Ֆրանսիայում կազմակերպված ֆլամենկոյի փառատոններին:
Արդեն 1995թ-ին նրան նշանակում են Անդալուսիայի պարի թատրոնի ֆլամենկո բաժնի տնօրեն: 1997թ-ին հիմնադրում է իր սեփական պարային խումբը և Ռամոն Օլյերի հետ միասին բեմադրում է «Սև թռչունը» Սևիլյայի «Տեատրո Սենտրալ»-ում: Նուն թվականի վերջերին Սեգովիայի Խուան Բրավո թատրոնում ներկայացնում է իր «Միայն հանուն արվեստի» ներկայացումը
1999թ. որպես հատուկ հյուր մասնակցում է Իսպանիայի ազգային բալետի քսաներորդ տարեդարձին, ինչպես նաև նույն հատուկ հյուրի կարգավիճակով Մադրիդի Ալբենիս թատրոնում մասնակցում  է   Պարի միջազգային օրվան նվիրված գալա համերգին:
Պարի անդալուսիական միությունը հանձնարարում է  Խավիեր Բարոնին իրականացնելու "Ramito de Locura" ներկայացման խորեոգրաֆիան, որը լինելու էր Խուան Կառլոս Ռոմերոյի երաժշտության ներքո՝ համագործակցելով պաղեստինցի երգչուհի Սահարի հետ: Այս ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսի դատին է  ներկայացվում Գրանադայում ընթացող պարի ու երաժշտության միջազգային փառատոնին:
     2008թ-ին արժանանում է պարի միջազգային մրցանակի «Ֆլամենկոյի գեղագիտական զարգացման մեջ իր ներդրած ավանդի ու նորովի մեկնաբանությունների համար»:

No comments:

Post a Comment