Դասական
կիզոմբայի
երաժշտական
չափը
4\4 է,
իսկ
բնորոշ
գծերի
մեջ
առանձնանում
է
դանդաղ,
պարզ
ռիթմը,
որը
հատկապես
մեր
օրերում
ուղեկցվում
է
էլեկտրոնային
տարրերով:
Կիզոմբան
պարում
են
զույգերով`
սահուն
ու
դանդաղ
շարժումներով
(հիմնականում
գոտկատեղի):
Եվրոպա
մուտք
գործելուց
հետո
կիզոմբան
համալրվում
է
այս
մայրցամաքին
բնորոշ
տարրերով,
ինչի
արդյունքում
արդեն
տարբերակվում
է
կիզոմբայի
երկու
տեսակ`
աֆրիկական
ու
եվրոպական:
Կիզոմբա պարի արմատները գալիս են ոչ վաղ անցյալից՝ 20-րդ դարի 80-ականներից, աֆրիկյան մայրցամաքից: «Կիզմոբա» բառը անգոլական կիմբուդու բարբառից թարգմանաբար նշանակում է տոնախմբություն: Այսպես՝ Անգոլայում անցյալ դարի 50-ականներին պարերով, կենդանի երաժշտությամբ ու խմիչքներով ուղեկցվող մեծ երեկույթներին անվանում էին «kizombadas»: Ըստ այդմ էլ «գնանք կիզոմբայի» արտահայտությունը նշանակում էր «գնանք երեկույթի»:
Այնուամենայնիվ, դժվար է միաշնակաորեն նշել, թե որն է կիզոմբա պարի հայրենիքը: Թե´ որպես երաժշտական ժանր, թե´ որպես պարային ուղղություն՝ կիզոմբան ձևավորվել է տարբեր մշակությների ու ոճերի միախառնումից: Կիզոմբայի ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն են ունեցել հինգ երկրներ՝ Անգոլա, Կաբո-Վերդե, Գվինեա Բիսաու, Սան-Տոմե եւ Պրինսիպե, Մոզամբիկ, որոնցից հատկապես Անգոլան ու Կաբո-Վերդեն ունեցել առավել մեծ նշանակություն պարի զարգացման գործում:
Կիզոմբան, նախևառաջ, սկսել է զարգանալ որպես երաժշտական ուղղություն, մասնավորապես՝ աֆրիկյան մայրցամաքում Kassav’ խմբի շրջագայության արդյուքնում, որի ընթացքում միախառնվել են խմբի կողմից կատարվող զուկա երաժշտության հնչյուններն ու աֆրիկյան ազային ռիթմերը: Առաջին կատարողը, որն սկսում է կիրառել «կիզոմբա» տերմինը իր կատարումները մատնանշելու համար, Էդուարդո Պաիմն էր (ալբոմը՝ 1991թ.):
Եվրոպայում կիզոմբան տարածում է գտնում 20-րդ դարում: Օրինակ 90-ականներին Պորտուգալիայում արդեն իսկ տարածում
էին գտնել այն երեկույթները, որտեղ պարում էին կիզոմբա, թեպետ մեծամասամբ այն տնային երեկությներում պարում էին աֆրիկացի ներգաղթյալները:
Լեհաստանը ևս այն առաջին երկրներից էր,որտեղ ակտիվորեն տարածում է գտնում կիզոմբան: Այստեղ 2007թ. պարի հանրահայտ վարպետներ Իրիս դե Բրիտոն եւ Կվենդա Լիման անցկացնում են կիզոմբայի մի քանի դասընթաց-սեմինարներ, որից հետո այն արագորեն տարածվում է հասարակության շրջանում:
No comments:
Post a Comment