Մարթա Գրեմ՝ ամերիկացի հռչակավոր
պարուհի եւ խորեոգրաֆ, ХХ դարի ամենավառ արտիստներից մեկը, ամերիկյան ժամանակակից պարի՝ «մոդեռնի» հիմնադիրը, որին ամերիկյան մամուլը մշտապես անվանում էր «դարի պարուհի», «դարի կուռք:
Մարթա Գրեմը ծնվել է 1894թ. մայիսի 11-ին, Փենսիլվանիա նահանգի Ալլեգենա քաղաքամաերձ բնակավայրում: Ծագումով նա hնդկուհի է, այսինքն՝ արմատներով սերում է Ամերիկայի տեղաբնիկներից: Մանկության տարիներին նրա վրա
մեծ ազդեցություն է գործել հայրը, որը բժիշկ
էր և զանազան ֆիզիկական շարժումներ էր կատարում նյարդային խանգարումները վերացնելու
համար: Բժիշկ Գրեմը գտնում էր, որ մարդու մարմինը կարող է արտահայտել նրա զգացմունքները, եւ այդ գաղափարները մեծ հետաքրքրություն
են առաջացնում Մարթայի մեջ:
1910թ. Մարթայի ընթանիքը տեղափոխվում է Կալիֆորնիա, և երբ վերջինս տասնյոթ տարեկան էր, նա ներկա է
գտնվում հայտնի պարուհի Ռութ Սեն-Դենի համերգին, որը ելույթ էր ունենում Լոս Անջելեսի «Մեյսոն» օպերային թատրոնում: Աղջիկը հիանում է նրա արվեստով ու սկսում է երազել պարուհի դառնալու մասին: Մարթային ընձեռված էր նաև ուսում ստանալու իրավունքը: Նախնական կրթությունը ստացել է հայրենի Փենսիլվանիայի «Վասսար» քոլեջում, որը հայտնի էր ոչ միայն տրվող
գիտելիքների որակով, այլև սպորտային ավանդույթներով ու «սուֆրաժիզմ» կոչվող ուղղությանը գաղափարակցելով: Սուֆրաժիզմի համախոհները պայքարում էին գենդերային հավասարության համար:
1913թ. Մարթան ընդունվում է Լոս Անջելեսի պարային դպրոցներից մեկը, հետո սովորում է Իսպանիայում` «Դենիշոուն» դպրոցում` հիմնադրված նույն Սեն-Դենիի կողմից: Այս տարիներին պարը համարվում էր ավելի շատ զվարճանքի միջոց ու պարզապես զբաղմունք: Արվեստ
էր համարվում միայն
բալետը:
Սակայն
ԱՄՆ-ում նույնիսկ բալետը չէր գնահատվում ինչպես որ հարկն էր, և դպրոցներում պարուհիներին պատրաստում էին
մեծամասամբ կաբարեներում
պարելու
համար:
Նրանց
պատկերացմամբ
սա էր պարուհու իդեալական կարիերան: Բայց Մարթան ուզում էր իսկական արտիստուհի դառնալ և նա հասնում
է իր նպատակին: Գրեմը հրաժարվում
է պարուհու ընդունված նորմերից ու ցույց տալիսց, որ պարի մեջ նույնպես կինն ու տղամարդը հավասար են, կինը չի զիջում տղամարդուն ոչ մի հարցում: Իր արվեստով Մարթան կոտրում
է այն կարծրատիպը, որ կինը թույլ արարած է: «Ամենամարտնչող ֆեմինիստուհին` Մարթա Գրեմը, ազատագրեց կնոջն ու պարը» («New
York Times»):
1926թ. Գրեմը հիմնադրում է իր խումբն ու դպրոցը՝ "Martha Graham Dance Company", ստեղծում արդիական պարի լեզուն: Սկզբնական շրջանում ոճական առումով նրա ծրագրերը նման էին իր ուսուցիչների կիրառած ծրագրերին, սակայն Գրեմը շատ արագ է գտնում իր անհատական ուղին, իր գեղարվեստական անկրկնելի հմայքը՝ սկսելով պարի մեջ իրականացնել բարդ փորձարարություններ:
Նրա դպրոցից հետագայում դուրս են գալիս ժամանակակից պարի մի շարք վարպետներ՝ մոդեռն-պարողներ, մոդեռն-խորեոգրաֆներ, ինչպիսիք են Մերս Քենինգեմն ու Պոլ Թեյլորը:
Գրեմն անձամբ էր հեղինակավոր կոմպոզիտորներին պատվիրում գրել իր բեմադրած բալետի համար երաժշտություն, շատ դեպքերում նաև անձամբ էր ստեղծում հագուստեները՝ ցուցադրելով իր բազմաբնույթ տաղանդը:
Գրեմը պարային համարներ էր բեմադրում նաև մյուս թատրոնների արտիստների համար: Նրա խմբում եւ խմբի խաղացանկում հանդես էին գալիս ժամանակի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մակարովան, Պլիսեցկայան, Բարիշնիկովն ու Նուրեևը:
Մարթա Գրեմը գտնում էր, որ շարժումները պետք է լինեն մարդկային հոգու ինքնարտահայտումը: Նա գտնում էր, որ պարը «կյանքի գործիքն է», հոգու լեզուն: Ըստ նրա, մարմինը պահպանում է հիշողությունը մարդկային ամենատարբեր հոգեվիճակներում, եւ հենց պարի է մեջ է բացահայտվում մարդու էությունը:
Մարթա Գրեմը հրաշալի ճանաչում էր ոչ միայն եվրոպական մշակույթը, այլև նաև՝ Արևելքինը: Նրա խորեոգրաֆիայի հիմքում դրված են նաև արևելյան մշակույթների ավանդական ֆոլկլորային շարժումներ ու դիրքեր, արևելյան սիմվոլիկա:
Գրեմը հետաքրքրված էր հին հնդկական, հունական առասպելաբանությամբ ու գրականությամբ: Ողբերգական կնոջ կերպարը մշտապես առկա է նրա բալետային ներկայացումների հիմքում: Երկար տարիներ հենց նա էլ իր բալետների գլխավոր մենակատարն էր: Նրա պարերի մեջ մշտապես առկա էին համարձակ գաղափարներ, եւ նա արտասովոր
շարժումների միջոցով ցույց էր տալիս աշխարհին ուղված իր հայացքները, շարժումներ, որոնք
առաջ ոչ ոք երբևիցե չէր օգտագործել պարերի մեջ: Նա գտնում էր, որ ֆիզիկական նման արտահայտչականությունն
ստեղծում էր հոգևոր ու զգայական ասպեկտներ, որոնք գրեթե ամբողջապես անտեսվել էին արևմտյան պարային ձևերում:
Մարթա Գրեյը շարունակում է պարել ընդհուպ վաթսուն տարեկան հասակը, իսկ դրանից
հետո նվիրվում խորեոգրաֆիային մինչև կյանքի վերջ՝ 1991թ.:
No comments:
Post a Comment