Wednesday, 20 January 2016

Ադրիանոս վիլլա

Ադրիանոս վիլլան հին հռոմեական ճարտարապետության հիասքանչ նմուշներից մեկն է: Այն կառուցվել է մ.թ.ա 118–134թթ-ին Հռոմից դեպի հյուսիս-արևմուտք մոտավորապես 30 կմ հեռավորության վրա գտնվող Տիվոլի քաղաքում: 

Վիլլան նախատեսված է եղել Հռոմի Ադրիանոս կայսեր (մ.թ. 76-138թթ.) ամառային հանգստի համար: Տեղեկություն է պահպանվել այն մասին, որ կայսերը դուր չէր գալիս Պալատին բլրի վրա գտնվող պալատը, այդ պատճառով նա ձեռնամուխ է լինում մի նոր շինության կառուցմանը՝ իր ճաշակին համապատասխան: Հենց այստեղ է Ադրիանուսն անցկացնում իր կյանքի ու կառավարման վերջին տարիները, հետևաբար՝ այս վիլլայում մի քանի տարի շարունակ մի մեծ արքունիք էր ապրում: 

Կառույցը և դրան հարակից կանաչապատ տարածքը նախապես զբաղեցրել են մոտ 300 հեկտար տարածություն: Այժմ շինության ավերակները փռված են ընդամենը 40 հեկտար տարածության վրա: Կից թանգարանում ներկայումս ցուցադրվում է այն մոդելը, որը պատկերում է  վիլլայի ենթադրյալ տեսքն Ադրիանոս կայսեր ժամանակաշրջանում:

Վիլլայի ավերակները
մեր օրերում 
Վիլլան իր նախնական տեսքով մոտ 30 շինությունից կազմված համալիր էր՝ կազմված մեծ ու փոքր պալատներից, տաճարներից, թատրոններից, գրադարաններից, այգիներից և այլն: Տարբեր երկրներով ճանապարհորդելով և ճարտարապետական բազմաթիվ ոճեր տեսնելով՝ Ադրիանոսն իր համալիրի համար նախապատվությունը տվել էր հունական և եգիպտական ոճերին: Առհասարակ, այս համալիրը Հռոմեական կայսրությունից պահպանված ալեքսանդրյան այգիների ու կայսերական վիլլայի ամենավառ նմուշներից մեկն է: Հայտնի է, որ կայսրը համալիրի 30 շինություններից յուրաքանչյուրին իր անունն էր տվել՝ հիմք ընդունելով այն վայրերի անունները, որոնք տեսել էր իր բազում ճանապարհորդությունների ընթացքում: Ադրիանոսի ամենահայտնի շինություններից էին՝ պեչիլեն (հսկայական
Համալիրի տարածքում
գտնված քանդակ 
ուղղանկյուն հրապարակ՝ կենտրոնում՝ լիճ), կանանց ու տղամարդկանց համար նախատեսված առանձին բաղնիքները, ստրուկների համար նախատեսված փոքրիկ տարածքները, Ոսկե հրապարակը, հունական թատրոնն ու գրադարանը, Ապոլլոնի տաճարը և այլն: 

Ադրիանոս վիլլան համարվում է հռոմեացի կայսրերի կողմից երբևէ կառուցված ամենամեծ ու թանկ կառույցներից մեկը: Պալատական այս համալիրը նմուշ է հանդիսացել բարոկկոյի ժամանակաշրջանում նմանատիպ համալիներ կառուցելու համար: 

Ոսկե հրապարակը 
Ադրիանոսից հետո այս կառույցն օգտագործվել է նրա բազմաթիվ հետևորդների կողմից: Հռոմեական կայսրության անկումից հետո այն անուշադրության մատնվեց և դուրս եկավ ցանկացած տեսակի կիրառությունից՝ մասնակիորեն ավերվելով: Ըստ որոշակի տեղեկությունների՝ 4-րդ դարում Կոստանդիանոս Ա Մեծը այս համալիրից բազմաթիվ գեղարվեստական գործեր է վերցնում Կոստանդնուպոլիս տանելու համար: 6-րդ դարում համալիրի տարածքում հանգրվանում են գոթերի ու բյուզանդացիների զորքեր՝ ահռելի վնասներ պատճառելով շինություններին: 16-րդ դարում կարդինալ Իպոլիտ 2-րդը «տիրացավ» վիլլայի քանդակների մեծ մասին՝ դրանցով զարդարելով իր անձնական տիրույթները: Նույն ժամանակաշրջանում իրագործվում են Ադրիանոսի համալիրի առաջին հնագիտական պեղումները, որի շրջանակներում հայտնաբերվում են ավելի քան 300 արվեստի արժեքավոր գործ, որոնք այժմ պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում (օրինակ՝«Վերսալյան Դիանա»-ն, Լուվր): 

Ադրիանուս վիլլան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձան է:





No comments:

Post a Comment