 Փարիզի
 Գարնիե (նախկինում՝ Գրանդ օպերա) պետական օպերային թատրոնը աշխարհի 
ամենանշանավոր օպերային թատրոններից մեկն է: Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ. 
Կամբերը և բանաստեղծ Պ.Պերենը:Բացվել է 1671թ-ին՝ որպես «Երաժշտության 
թագավորական ակադեմիա»: Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է: 1875թ-ին
 կառուցվել է 2130 տեղով նոր շենք, որի ճարտարապետն էր Շառլ Գարնիեն: 18-րդ
 դարում թատրոնի գործունեությունը կապված էր ազգային
 օպերայի երկու ժանրերի՝ լիրիկական ողբերգության և օպերա-բալետի հետ: 
Օպերայի կարմիր դահլիճը կառուցված  է իտալական ոճով: Յուրահատուկ 
գեղեցկությամբ է կառուցված նաև մեծ  սպասասրահը, որտեղ հայելիների ու 
ապակիների «խաղը» վիզուալ առումով ընդարձակ տեսք է տալիս սրահին: Հենց 
այդտեղ է դրված կառույցի ճարտարապետ Շ. Գարնիեի կիսանդրին: Աչքի ընկնող են 
նաև նախասրահից դեպի երկու կողմերը ձգվող մարմարե աստիճանները: Օպերային 
թատրոնի շենքում գտնվող գրադարան-թանգարանը, որը պատկանում է Ֆրանսիայի 
ազգային գրադարանին, պահպանում է թատրոնի երեքդարյա անցյալը: Թանգարանի 
սրահներում ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են թեմատիկ 
ցուցահանդեսներ՝ ի հավելումն սրահում գտնվող կտավների մշտական 
ցուցադրությանը:

No comments:
Post a Comment