Պարթենոնի
տաճարը Աթենքի Ակրոպոլիսում, մ.թ.ա. 447-438 թթ, ճարտարապետներ՝ Իկտինոս և
Կալիկրատես: Նվիրված է Աթենքի հովանավոր աստվածուհի, Զևսի դուստր
Աթենաս-Պալլասին: Տաճարի պատերը զարդարված են պատկերաքանդակներով, որոնց
հիմքում հայտնի առասպելներն են` աստվածների և տիտանների պայքարը, Տրոյայի
գրավումը, կենտավրոսների և հերոսների գոտեմարտը: Թուրքերի տիրապետության
ժամանակ Պարթենոնը վերածվել է վառոդի պահեստի (XIV
դար), ապա՝ մզկիթի: 1835–36 թթ-ին տաճարը վերակառուցվել է և ստացել
ներկայիս տեսքը: XIX դարի սկզբին Պարթենոնի շատ քանդակներ տարվել են Մեծ
Բրիտանիա և գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Իր չափերի (69,9 x
30,9 մ), դիրքի և կառուցիկ հատկանիշների շնորհիվ տաճարն իշխող է ոչ միայն
Ակրոպոլիսի համակառույցի, այլև ողջ Աթենքի համայնապատկերի վրա:
No comments:
Post a Comment