Ջեկ
Լոնդոն (1876թ. Սան Ֆրանցիսկո-1916 Գրեն Էլլեն)`ամերիկացի
գրող, լրագրող եւ հասարակական գործիչ: Ջեկ Լոնդոնը գրական
թեմաների և ձևերի նորարար
է, ամերիկյան
գրականության մեջ
ռեալիստական ավանդույթների
ամրապնդման ջատագովներից:
Ջեկ Լոնդոնը
(իսկական անուն-ազգանունը` Ջոն
Գրիֆիթ) ծանր
մանկություն է ունեցել. ստիպված
թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան: Ապագա գրողը կրթվել
է կյանքի
համալսարանում, որն էլ
հետագայում նրան
օգնել է ներկայացնելու իրականության
տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի
մարդկանց համոզիչ
կերպարներ:
Լոնդոնի լավագույն
ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.)
վեպը,
որտեղ
պատկերված
է տաղանդավոր
արվեստագետի
ճակատագիրը
նյութապաշտ
իրականության
մեջ:
Լոնդոնի երկերում կյանքի
օրենքները
դաժան
են,
բայց
և արդարացի:
Դժբախտությունը
վրա
է հասնում
այն
ժամանակ,
երբ
մարդն
անտեսում
է այդ
օրենքները,
հարստանում
ու
դառնում
է ագահ,
ձգտում
է՜լ
ավելի
հարըստանալու՝
ոտնահարելով
ամեն
ինչ:
Այդ
թեման
արծարծել
է նաև
«Ժամանակը չի սպասում»
(1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.),
«Լուսնի
հովիտը»
(1913 թ.), «Մեծ տան փոքրիկ
տիրուհին»
(1916 թ.) վեպերում:
Լոնդոնի գործերը
թարգմանվել
են
բազմաթիվ
լեզուներով,
մեծ
մասն
էկրանավորվել
է:
Գրողի
երկերը
12 հատորով լույս են
տեսել
նաև
հայերեն՝
1965–75 թթ-ին:
Աղբյուրը` Հայկական Հանրագիտարան
No comments:
Post a Comment