Wednesday 30 July 2014

Սիմֆոնիա

Սիմֆոնիա՝ եվրոպական երաժշտության գլխավոր ժանրերից մեկը: Այն ստեղծագործություն է նվագախմբի համար՝ բաղկացած, հիմնականում, մի քանի մասից: Սիմֆոնիա հունարենից թարգմանաբար նշանակում է «համահնչյունություն»: Հնագույն ժամանակներում այդպես էին անվանում երաժշտական տոների ցանկացած հարմոնիկ միախառնումը: 18-րդ դարում սիմֆոնիան զգալիորեն հեռանում է վոկալ երաժշտությունից և ինքնուրույն ուղի սկսում: 1780-90-ական թթ-ին այն դասական բնույթ է ստանում ավստրիացի մեծագույն կոմպոզիտորների՝ Մոցարտի և Հայդնի արվեստում:
Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաները կազմված են չորս մասից։ Առաջինը Բեթհովենն է, որ դուրս է գալիս այդ կառուցվածքից։ Նրա 6-րդ սիմֆոնիան` «Պաստորալը», կազմված է 5 մասից, իսկ 9-րդ սիմֆոնիայի 4-րդ մասում Բեթհովենն առաջին անգամ օգտագործել է մարդկային ձայնը։ Հետագա բոլոր կոմպոզիտորների գրած սիմֆոնիաներում զգացվում է Բեթհովենի ազդեցությունը։Դարերի ընթացքում կատարվել են սիմֆոնիկ նվագախմբի գործիքների թվի փոփոխություններ։ Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաներում չկան տրոմբոնը և տուբան: Կան դեպքեր, երբ հոբոյը նույնպես բացակայում է։ Լարայինների կազմը մեծ չէ՝ մոտ 12:
Բեթհովենի սիմֆոնաներից սկսած գոյություն ունի պարտադիր գործիքների կազմ՝ ջութակներ, ալտեր, թավջութակներ, կոնտրաբասներ, 2 ֆլեյտա, 2 հոբոյ, 2 կլարնետ, 2 ֆագոտ, գալարափողեր, շեփորներ, տրոմբոններ, տուբա ևհարվածային գործիքներ:

No comments:

Post a Comment