Saturday 2 August 2014

Կիթառ

Դասական կիթառ
Կիթառն աշխարհի ամենահայտնի լարային գործիքն է, որի ստեղծման ստույգ ժամանակաշրջանը, սակայն, կորչում է դարերի խորքում: Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զագացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել էր Հին Հռոմից : Այդ ժամանակաշրջանում Իսպանիայում գոյություն ուներ և զարգացման մեջ էր այս գործիքի ևս մեկ տեսակ` արաբներից փոխանցված մավրիտանական կիթառը: Այսպիսով, կիթառի ծագումը կապում են անտիկ ժամանակաշրջանի հետ՝ փաստարկելով հին հունական «կիֆար» երաժշտական գործիքը: Բայց կիֆարից ծագել է միայն անվանումը, այլ ոչ թե երաժշտական գործիքը:






Գործիքի անվանման առաջին հիշատակումները կապված են 13-րդ դարի միջնադարյան գրականության հետ: Միջին Ասիայից Արևմտյան Եվրոպա անցնելու ճանապարհին կիթառի անվանումը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր կերպ ամրապնդվեց. հին հունարեն` «ϰιθάϱα», լատիներեն` «cithara», իսպաներեն` «guitarra», իտալերեն` «chitarra», ֆրանսերեն` «guitare», անգլերեն` «guitar» և այլն:


Ըստ այլ տրամաբանության, եթե կիթառը 13-րդ դարում լայնորեն տարածված էր, ուրեմն այն պետք է ստեղծված լինի դրանից գոնե մեկ կամ երկու դար առաջ՝ 10-11 դդ.: Բայց դա էլ ստույգ վարկած չէ, քանի որ երաժշտության պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ երաժշտական գործիքի հայտնվելուց հետո այն շատ քիչ ժամանակահատվածում լայն տարածում է գտնում: 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը «դասական» անվանումն է ստանում: 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրոկիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական մշակույթում, ակուստիկ, բաս կիթառը և այլն: Կիթառը որպես սոլո գործիք է ծառայում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմ ջազ ոճերում: Լայնորեն օգտագործվում է նաև որպես նվագակցող գործիք:

Տառ` կիթառի «նախահայրերից» մեկը 
Էլեկտրոկիթառ




No comments:

Post a Comment