Thursday 6 November 2014

Պոլ Գոգեն «Որտեղի՞ց ենք եկել, ո՞վ ենք և ու՞ր ենք գնում»


                Պոլ Գոգեն «Որտեղի՞ց ենք եկել, ո՞վ ենք և ու՞ր ենք գնում» (1897-1898)
 

Հետիմպրեսիոնիզմի խորը փիլիսոփայական այս կտավը Գոգենը նկարել է Թաիթիում, ուր նա փախել էր Փարիզից: Աշխատանքը վերջացնելուց հետո նա անգամ ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ «…Ես հավատում եմ, որ այս կտավը ոչ միայն գերազանցում է նախորդներին, այլ նաև, որ ես այլևս երբեք չեմ ստեղծի սրանից ավելի լավը կամ գոնե սրա նմանը»: Հենց իր` Գոգենի ցուցումով նկարը պետք է նայել աջից ձախ. կերպարների 3 հիմնական խմբերն արտացոլում են նկարի վերնագիրը` կյանքի սկիզբ, հասունություն, մահ:

No comments:

Post a Comment