Thursday, 12 February 2015

Էմիլի Բրոնտե «Մոլեգին հողմերի դարավանդը»



    Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» (1847)՝ համաշխարհային գրականության մեծ արժեք ներկայացնող դասական գործերից մեկը, ժամանակին փոխել է ռոմանտիկական արձակի մասին համընդհանուր պատկերացումները: Անբացատրելի սեր, ճակատագիր ու մարդուն ուղորդող անկառավարելի ուժերը. ահա՛ այս գրքի այն թեմաները, որոնք այդքան գրավիչ են դարձնում այն ընթերցողի համար:
      1847թ. գրքի լույս տեսնելուց հետո գրական  շրջանակներում բուռն քննարկումներ ծավալվեցին առ այն, թե գրական որ հոսանքին է  պատկանում ստեղծագործությունը՝ ռոմանտիզմին, թե ռեալիզմին:
      Վեպի կոնֆլիկտի վերլուծությունը բացահայտում  է ստեղծագործության ռոմանտիկական  բնույթը, մասնավորապես` համարելով այն  ուշ ռոմանտիզմի շրջանի ստեղծագործություն: Ռոմանտիզմի գեղարվեստական հայեցակարգի առանցքում անձն է, իսկ գլխավոր կոնֆլիկտը՝ հասարակություն-անձ փոխհարաբերությունը: Ըմբոստանալով նյութականի դեմ՝ ռոմանտիկ հերոսը փորձում  է  գտնել   երկրորդ աշխարհ՝ իդեալների ու ներդաշնակության աշխարհ, այդ  իսկ պատճառով ճամփորդելու, փախչելու դրդապատճառը բնութագրական է հենց ռոմանտիկ գրականության համար: Վեպի կոնֆլիկտի բազմաշերտությունն արտահայտում  է   Էմիլի  Բրոնտեի  ռոմանտիկ աշխարհայացքի  էվոլուցիան: Վեպի ստեղծման ժամանակաշրջանը թույլ է տալիս գրողին քննադատորեն մոտենալ իրականության գեղարվեստական ըմբռնման ռոմանտիկ  սկզբուքններին:
Էմիլի Բրոնտե
    Վեպի  կոնֆիլկտի  բաղադրիչներն  ամբողջանում  են  գլխավոր հերոս Հեդկլիֆի՝  իր սիրելիին՝ Քեթրինին միանալու ձգտման մեջ, եւ հենց դրա իրականացման անհնարինությունը վերածվում է հերոս-իրականություն կոնֆլիկտի:
Գլխավոր կոնֆլիկտին զուգահեռ, վեպում  գոյություն ունի նաեւ կրոնական կոնֆլիկտ: Էմիլի  Բրոնտեի կողմից կրոնական խնդրի արծարծումը պայմանավորված  է  ինչպես կենսագրական ու սոցիո-մշակութային գործոններով, այնպես   էլ   ռոմանտիզմի  ավանդույթներով, որը ձգտում է  մարդու հոգևոր աշխարհի նկարագրությանը:
    Իր վեպում Էմիլի Բրոնտեն սինթեզում է  ազատություն եւ բնություն հասկացությունները:  Դրանք իրենց ուրույն տեղն ունեն ռոմանտիզմի գեղագիտական հայեցակարգում, որտեղ բնությունը հակադրվում է քաղաքակարթությանը եւ իրենից ներակայացնում է «ապաստարան» իրականությունից  փախչելու  համար, ներդաշնակության  եւ իդեալների աշխարհ, որտեղ  հերոսն   իրեն   մարդ  է  զգում  եւ  կարող  է  ճանաչել  ինքն  իրեն:
Գլխավոր հերոսուհի Քեթրինի կերպարում արտահայտված են բուրժուական հասարակության ու վերջինիս արժեքների նկատմամբ Բրոնտեի հայացքները: Քեթրինը զոհաբերում  է  իր  սերը   հանուն  հասարակական դիրքի ու ժառանգության: Նա խորհրդանշում  է  հոգևորի ու նյութականի անհամատեղելիությունը, բուրժուազիայի զազրելի արժեքները:
   
Վեպի էկրանավորումների մեկը, 1939թ.
Վեպի  հիմնական  կոնֆլիկտն  ըստ  գրականագետների՝   համարվում  է սոցիալական,  քանի որ դրա հիմքում ընկած է դասային անհավասարության խնդիրը, ինչը, ըստ նրանց,  վկայում է վեպի ռեալիստական բնույթի մասին:Կոնֆլիկտի հիմքում ընկած է  անձի ազատության, բուրժուական իրականության ու ռոմանտիկական   իդեալի   միջև  ընտրության   խնդիրը:
«Այս վեպը ոչ մի ընդհանուր բան չունի ժամանակաշրջանի գրականության հետ: Այն շատ վատ վեպ, այն լավ վեպ է: Այն տգեղ է, նրա մեջ գեղեցկություն կա: Այն ահավոր, տանջալից, ուժեղ  ու  կրքով  լի  գիրք  է»,- Սոմերսեթ Մոեմ:

No comments:

Post a Comment