1851թ. արքայազն Ալբերտի անմիջական մասնակցությամբ Լոնդոնում կազմակերպվում է պատմության մեջ առաջին համաշխարհային ցուցադրությունը, որի նպատակով Հայդ Պարկում կառուցվում է Բյուրեղապակյա պալատը: Ցուցահանդեսն այնքան լայն ճանաչում է գտնում, որ արքայազն Ալբերտին առաջարկում են այդ նպատակով կառուցել մի ամբողջ համալիր :
Ներշնչվելով այդ միջոցառման հաջողությամբ՝ արքայազն Ալբերտը ձեռնամուխ է լինում Քենսինգտոնը թանգարանային փոքր քաղաքի՝ Ալբերտոպոլիսի վերածելու գործին, որտեղ նրա նախաձեռնությամբ կառուցվում է նաև Երաժշտության թագավորական քոլեջը:
1861թ. արքայազն Ալբերտի մահվանից հետո Վիկտորյա թագուհին որոշում է հավերրժացնել նրա հիշատակը՝ ի պատիվ նրա կառուցելով Ալբերտ Հոլը, որի բացման արարողությունը տեղի է ունենում 1871թ՝ արքայազնի մահվանից տասը տարի անց: Բացման արարողությանը թագուհին այքնան է հուզվում, որ չի կրողանում մեկ խոսք անգամ արտասանել:
Սրահը կառուցվում է Լուկաս Բրազերսի նախագծով; Դիզայներներն աշխատում էին սրահի վրա ներշնչվելով անտիկ ամֆիթատրոններով ու Գոտֆրիդ Սեմպերի գաղափարներով, որն այդ ժամանակ կառուցում էր Քենսիգտոնի Հարավային թանգարանը: Տվյալ ժամանակաշրջանում համերգասրահը ամենաամբիցիոզ նախագծերից էր: Ջեռուցման համակարգը աներևակայելի էր. տասը վայրկյանի ընթացքում 11 000 գազային ջահեր էի ն վառվում, իսկ երգեհոնն աշխարհում ամենամեծն էր տվյալ ժամանակաշրջանում:
Իր պատմության ընթացքում Ալբերտ Հոլն ընդունել է բազում միջոցառւմներ ու լեգենդար մարդկանց; Ալբերտ Հոլում յուրաքանչյուր տարի անցկացվում է մշակույթի ամենատարբեր բնագավառների մոտ 350
միջոցառում՝ դասական ու ռոք համերգներ, օպերա եւ բալետ, պարային ելույյթներ, պոեզիայի երեկոներ, դպրոցական ու հասարակական միջոցառումներ, բարեգործական ակցիաներ եւ այլն; Ալբետ Հոլում մի շարք արտիստներից զատ, ելույթ են ունեցել նաև Ելիզավետա թագուհին եւ Ուինսթոն Չերչիլը, Նելսոն Մանդելան եւ Դալայ Լաման:
Հյուսիսային մասից շարժվելով ժամացույցի սլաքին հակառակ ուղղությումբ՝ կարելի է տեսնել 16 օբյեկտ՝ աշխարհի տարբեր երկրներ, որոնք նվերներ են բերում
1851թ. Ցուցահանդեսին, երաժշտություն, քանդակագործություն, կերպարվեստ, արքայազներ, նկարիչներ, քարագործներ, ճարտարապետներ, իմաստուններ, փիլիսոփաներ եւ այլն:
No comments:
Post a Comment