Monday 18 May 2015

Սիդնեյի օպերային թատրոն



    ***

 «Սիդնեյի օպերային թատրոնի նախագծի հիմքում ընկած է մարդկանց իրենց առօրյա կենցաղից դեպի երաժիշտներով ու դերասաններով բնակեցված երևակայական աշխարհ տեղափոխելու ցանկությունը»:

Յորն Ուդզոն, 1964թ.
   

    Սիդնեյի  օպերային   թատրոնը  քսաներորդ  դարի  միակ շինությունն  է, որը դասվում է նույն շարքում տասնիններորդ դարի ճարտարապետական այնպիսի խորհրդանիշների  հետ,  ինչպիսիք  են  Բիգ-Բենը, Ազատության արձանն ու Էյֆելյան աշտարակը: Սուրբ Սոֆյայի տաճարի ու Թաջ-Մահալի հետ միասին այն հանդիսանում  է վերջին հազարամյակի մշակութային լավագույն նվաճումներից մեկը:
     Շատերը Սիդնեյի օպերային թատրոնը համարում են «քարացած երաժշտություն», որի մասին խոսում էր Գյոթեն:
    
Ինչպես եւ ողջ Սիդնեյ քաղաքը, Օպերային թատրոնը ևս նախագծվել է բրիտանացիների կողմից: 1945թ. Ավստրալիա է ժամանում կոմպոզիտոր եւ ջութակահար Յուջին Հուսենսը, որը հրավիրվել էր Ավստրալիական ռադիո եւ հեռուստաընկերության կողմից՝ որպես դիրիժոր համերգներով հանդես գալու համար: Հուսենսը տեղի բնակիչների մոտ հայտնաբերում  է «առանձնահատուկ բուռն հետաքրքրություն» երաժշտական արվեստի նկատմամբ, որը բավարարել, սակայն, գրեթե ոչ մի տեղ հնարավոր չէր: Հուսենսին զարմացնում էր իրենց քաղաքից բացվող համայնապատկերի նկատմամբ սիդնեյցիների անտարբերությունը, եւ եվրոպական գաղափարների նկատմամբ նրանց սերը, որը ծագել էր պատմական ու մշակութային բոլորովին այլ համատեքստում: Այդ  «մշակութային ստրկամտությունը» հեռագայում իր արտացոլումն է գտնում Օպերային թատրոնի նախագծի գաղափարի մեջ: Հուսենսը միանգամից հասկանում է, թե ինչն է պակասում քաղաքին. օպերայի, բալետի, թատրոնի ու համերգների համար նախատեսված պալատ՝ համարելով, որ «հասարակությունը պետք է տեղյակ լինի ժամանակակից երաժշտության նվաճումներից»:

     Ծնունդով Վիեննայից  ճարտարապետ Կուրտ Լանգերի հետ միասին նա ձեռնամուխ է լինում թատրոնի համար համապատասխան տարածքի փնտրտուքների: Ի վերջո, ընտրությունը կանգ է առնում Բենելոնգ Փոյնթ ժայռոտ հրվանդանի մոտ գտնվող  շրջանային նավահանգստի վրա:
     1955թ. կառավարությունը տալիս է  կառուցողական աշխատանքներն սկսելու համաձայնություն պայմանով, որ կառավարությունը միջոցներ չի տրամադրի թատրոնի կառուցման համար:Շենքի նախագծի համար հայտարարվում է միջազգային մրցույթ: Մրցույթին ուղարկվում են 223 աշխատանքներ, եւ հաղթողին որոշելու  Հուսեսն  ընտրում  է  չորս պրոֆեսիոնալ ճարտարապետներից բաղկացած ժյուրիի կազմ:
     Մրցույթի բոլոր մասնակիցները, բացի նրանցից մեկից,  սկսում են երեք կողմերից ծովով շրջապատված  փոքր հողատարածքում 250 / 350  ֆուտ չափերով օպերային երկու թատրոն կառուցելու խնդիրը լուծելու փորձերից:
     Մրցութային միայն մեկ աշխատանք էր լուծում այդ խնդիրը. օպերայի երկու թատրոնները պետք է կառուցվեին միմյանց կիպ, իսկ պատերն առհասարակ բացակայելու էին:  Հովհարաձև սպիտակ տանիքները ամրանալու էին կիկլոպային հենահարթակների վրա: Նախագծի հեղինակն առաջարկում էր տեղադրել դեկորացիաները հսկա հենահարթակների հատուկ խորշերում, որով լուծվում էր ետնաբեմերի խնդիրը:

     Ժյուրի անդամներն անընդհատ վերադառնում էին այդ զարմանալիորեն յուրօրինակ նախագծին,  որի  հեղինակը՝  դանիացի  երեսնյոթամյա  Յորն Ուդզոնը,  հաղթում է հայտարարված մրցույթում: Նրա մանկությունն անցել էր ջրի վրա՝  կիսակառույց նավանման շինությունների միջավայրում, ուստի տարիներ անց թատրոնի կառուցման ընթացքում վերամբարձ կռունկ վարողը տեսնելով այն թռչունի թռիչքի բարձրությունից պետք է ասեր նկարիչ Էմերսոն Քերտիսին. «Այնտեղ ոչ մի ուղիղ անկյուն չկա, ընկե՛րս, միայն նավեր  են  ու վերջ»:
     Ողջ Սիդնեյը հմայվում է օպերային թատրոնի նախագծով ու դրա հեղինակով, որն առաջին անգամ այցելում է Սիդնեյ 1957թ. (կառուցման վայրի մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը Ուդզոնն ստանում էր ծովային քարտեզներից):
     Ժյուրին ընտրում է Ուդզոնի ծրագիրը ենթադրելով, որ նրա նախագծած էսքիզներով հնարավոր կլինի կառուցել աշխարհի ամենահռչակավոր շինություններից մեկը, բայց դրա հետ միասին փորձագետները համարում էին էսքիզները չափազանց պարզունակ, որոնք ավելի շուտ նման էին գծագրի:
     Ավստրլիայի Նոր Հարավային Ուելսի իշխանությունները Ուդզոնի հետ համագործակցության մեջ են ներգրավում Օվե Արուպ շինարարական  ընկերությանը: 1959թ., երբ ընկերության տնօրեն Ջո Կեյհիլը դնում  է կառույցի առաջին քարը, ինժեներական  հիմնական  խնդիրները  մնում  էին  դեռ  չլուծված: Վերջինս մահանում է մեկ տարի անց, ինչից հետո  Օվե Արուպ ընկերությունը  հայտարարում  է, որ աշխատանքային  1500 ժամն ու 3000 աշխատողները չեն օգնում գտնել տեխնիկական լուծումներ նախագծի տանիքի հատվածը կառուցելու համար: Ուդզոնն ինքն է փրկում Սիդնեյի ապագա հպարտության  ապագան: Նա խեցենման տանիքի համար նոր լուծումներ է առաջարկում, որը սակայն իր հետ բերում է նոր դժվարություններ: Լինելով ավելի բարձր՝ դրանք այլևս չէին համապատասխանի օպերային թատրոնի ակուստիկ պահանջներին: Ուդզոնն առաջարկում  է կառուցել ձայնը անդրադարձնող առաստաղներ: Նա ցանկանում էր ակուստիկ այդ առաստաղները ներկել  աչքի զարնող գույներով. մեծ թատրոնինը լինելու էր կարմիր եւ ոսկեգույն, իսկ փոքրինը՝ կապույտ եւ արծաթագույն: Նա նաև որոշում է փակել «խեցու»  անցքերը հսկայական ապակիներով: Կառուցողական աշխատնքները նախատեսվածից ավելի երկար են տևում պայմանավորված թե՛ նախագծի բարդությամբ, տեխնիկական խնդիրներով ու կառուցողական դժվարություններով, թե՛ նրանով, որ կառավարության շահագրգիռ անձանցից յուրաքանչյուրն իր ռանձնահատուկ վերաբեմունքն ուեր կառույցի նկատմամբ: Կառուցման ամբողջ ընթացքում նախագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվում ու աստիճանաբար հեռանում Ուդզոնի նախագծից:
      Օպերային թատրոնի բացման արրաողությունը տեղի է ունենում 1973թ. հոկտեմբերի 20-ին Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդի կողմից: Այն չի կառուցվում այն տեսքով, ինչիպիսին դա արարել էր Ուդզոնը, այդ իսկ պատճառով  հասկանալի էր իր «այլանդակված զավակին» չտեսնելու նրա ցանկությունը:
     Թատրոնն ունի 4 հիմնական դալիճ՝ ամենամեծը համերգային սրահն է, որտեղ տեղավորվում  են  ավելի քան 2600 մարդ, երկրորդը՝ օպերային սրահն է՝ 1500 մարդ, իսկ մյուս երկու սրահները տրամադրված է պարային եւ դրամատիկական նեկայացումների համար։ Կառույցի երկարությունը 180 մ է, իսկ լայնությունը՝ 120 մետր։

    Օպերային թատրոնի բացման առաջին երկու տարում  թատրոն այցելել է ավելի քան 36 մլն մարդ, երկու անգամ ավելի, քան Ավստրալիայի բնակչությունն է։

No comments:

Post a Comment