Monday, 10 August 2015

Մեջբերումներ Թեոդոր Դրայզերի «Հանճարը» վեպից

«Նա կյանքը պատկերում էր որպես ատելի, մութ խորհրդավորություն, մի տխուր կիսագիտակցական գործունեություն […]: Ոչ ոք ոչինչ չգիտի: Աստված էլ ոչինչ չգիտի, իսկ ինքը` Յուջինը, բոլորից քիչ գիտի: Չարակամություն, կյանք, որը սնունդը ստանում է մահից, պարզ բռնություն. ահա գոյության գլխավոր հատկանիշները»: 

«Սակայն նրա հիմնական կիրքը նկարելն էր: Նրա համար դա արտահայտվելու մի քիչ ավելի դյուրին միջոց էր, ավելի արագ: […] Նա սիրում էր հասարակ բաներին դրամատիկ ձև տալու միքտը: Նրա համար ամեն ինչ դրամատիկ էր. փողոցների կառքերը, բարձր շենքերը, փողոցի լապտերները, մի խոսքով` ամեն ինչ»:

«Յուջինը սիրում էր նրան ինչպես կարելի է սիրել պիեսի կամ կարդացած գրքի հերոսուհուն: Այդ աղջկա բախտը ինչ-որ ողբերգական բան ուներ իր մեջ: Նրա կյանքը, շրջապատը, Յուջինին սիրելու դժբախտությունը. այս ամբողջը գեղարվեստական մի գործ էր»: 

No comments:

Post a Comment