Monday, 24 August 2015

Մայքլ Ջեքսոն

      

       Մայքլ Ջեքսոն (1958-2009)` ամերիկացի լեգենդար երգիչ, երգահան, պարող, երաժշտության պատմության ամենահաջողակ կատարողներից մեկը: Թվով 395 մրցանակների հետ միասին Ջեքսոնը «Գրեմմիի» 15 մրցանակի դափնեկիր է, 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում, ամբողջ աշխարհում վաճառել է մեկ միլիարդից ավելի ձայնասկավառակ: Փոփ երաժշտության, տեսահոլովակների, պարի ու նորաձևության զարգացման մեջ ունեցած Ջեքսոնի ներդրումն աննկարագրելի է: Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի (դարի, տասնամյակի) լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ 
     2009թ. պաշտոնապես ճանաչվել է «ԱՄՆ-ի Լեգենդ» ու «Երաժշտության Կուռք»: Ջեքսոնը այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում։ 1982թ. թողարկված «Թրիլլեր» ձայնասկավառը մինչ օրս մնում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ալբոմը: Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։Երեսուն տարիների ընթացքում նա հասել  է ստեղծագործական աներևակայելի բարձրունքների, որի երաժշտական տաղանդը համընդհանուր ճանաչում է գտել ողջ աշխարհում:

        Ջեքսոնը ծնվել է Ինդիանա նահանգի Հերի բնակավայրում՝ դառնալով ընտանիքի յոթերորդ զավակը: Շոուբիզնես նա մտել է ինը տարեկան հասակում, երբ նրա հայրը՝ Ջոզեֆը, ստեղծում է «Ջեքսոնընտանեկան անսամբլը, որի կազմում բացի Մայքլից մտնում էին նրա չորս ավագ եղբայրներըՍկզբնական շրջանում հայրը Մայքլին ընդգրկում  է  խմբի մեջ որպես «էկզոտիկ տարր», բայց շուտով պարզվում է, որ վերջինս հրաշալի երաժշտական տաղանդ ունի, որի շնորհիվ էլ խումբը տեղական ասպարեզից բարձրանում է մինչև իր առաջին լուրջ պայմանագրի կնքումը: 1969-1971թթ. խումբը թողարկում է վեց սինգլ, որոնք հիթ են դառնում, այդ թվում՝ նշանավոր  "I Want You Back" եւ  "ABC" ստեղծագործությունները: Ողջ 70-ականների ընթացքում խումբը մնում էր որպես «հիթեր ստեղծող մեքենա»:

       Մեծացող Ջեքսոնին այլևս չէր բավարարում հանրահայտ լինել խմբի շրջանակներում, ուստի շուտով  ՛՛Motown՛՛ ստուդիայի միջոցով Ջեքսոնը կատարում է իր առաջին ինքնուրույն ձայնագրությունները: Երբ 1971թ.  նրա առաջին առանձին կատարումը՝ "I’ll Be There" երգը հայտնվում է երաժշտական հիթ-շքերթների  չորրորդ հորիզոնականում, պարզ էր դառնում որ երաժշտական երկնակամարում հայտնվում է նոր փայլող աստղ:
        Շարունակելով աշխատել եղբայրների հետ՝ Ջեքսոնն իրականացնում  է  ևս մի քանի  ձայնագրություններ, որոնք ևս դառնում են հիթեր. "Rockin"Robin" եւ "Ben": Շուտով նա թողարկում է  իր առաջին ալբոմը: 1976թնա եւ "Jackson 5"  խումբը ստորագրում են պայմանագիր ՛՛Epic՛՛ ստուդիայի հետ:
        70-ականների վերջին Ջեքսոնը կարճ ժամանակատվածում հանդես է գալիս կինեմատոգրաֆիայում՝ Դայան Ռոսի հետ միասին նկարահանվելով "The Wizard of Oz" հին ֆիլմի աֆրո-ամերիկյան տարբերակում: Թեպետ ֆիլմը հաջողություն  չի ունենում,  բայց դրա շրջանակներում Ջեքսոնը ծանոթանում է լեգենդար պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ:

      Ջոնսը եւ Ջեքսոնը միասին աշխատում են երգչի  "Off the Wall" (1979) ալբոմի վրա, որը Ջեքսոնին մանկական տաղանդների շարքից հանում է դեպի չափահաս սուպերաստղերի ասպարեզ: Կարճ ժամանակահատվածում ալբոմը վաճառվում է 10 միլիոն օրինակով: Քննադատները մեծ հիացմունքով են ընդունում ալբոմը՝ առաջին հերթին նշելով սոուլ եւ ռոք ժանրերի ներդաշնակ միաձուլումը (իր կասկածամտությամբ հայտնի քննադատ Դեյվիդ Մաշրը "Off the Wall"-ն անվանում է ժամանակակից երաժշտության գլուխգործոց):

         Գրեթե անհավանական էր թվում, որ Ջեքսոնը կարող է գերազանցել ինքն իրեն, սակայն նա անում է  դա՝  1982թ. թողարկելով  "Thriller" լեգենդար ալբոմը, որն, ըստ վիճակագրական տվյալների,  վաճառվել է 40 միլիոն օրինակով՝ սահմանելով մինչ օրս չգերազանցվող ռեկորդ:
       Ջոնսի հետ համատեղ աշխատանքը բերում է Գրեմմիի ութ մրցանակ: Երաժշտական թեժ տասնյակներում հայտնվում էին մեկ ալբոմի համար ռեկորդային վեց երգ՝ սկսած Փոլ Մաքքարթնիի հետ "The Girl Is Mine" դուետից,  վերջացրած՝ "Thriller" սինգլով:
      Ջեքսոնը պահում էր ալբոմների  հեղինակությունը նաև տեսահոլովակների միջոցով: Նոր ստեղծված MTV ցանցն ապահովում էր դրանց մշտական ցուցադրությունը: "Billie Jean", "Beat It" եւ "Thriller" պարային երաժշտական կատարումները գերում էին լսարանին և արժանանում անգամ ամենախիստ քննադատների հիացմուքնին:
         
1984թ. փետրվարին թողարկվում է  Մայքլ Ջեքսոնի եւ ռեժիսոր Ջոն Լենդիսի հեղինակած «Thriller» տանսչորս րոպե տևողությամբ ֆիլմը, որը սահմանում է երաժշտական վիդեոինդուստրիայի նոր որակ և որը Ջեքսոնի մյուս տեսահոլովակների հետ միասին նպաստում է  երաժշտական վիդեոինդուստրիայի կայացմանը՝ ի դեմս MTV հեռուստաալիքի:

          1984թ.մայիսին Սպիտակ Տանը Ջեքսոնը նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից  ստանում է մրցանակ՝ բարեգործական կազմակերպություններին աջակցելու համար, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահումը:

            1984թ. ամռանը Ջեքսոնն իր եղբայրների հետ մեկնում է համատեղ շրջագայության, որը ստանում է «Հաղթանակի շրջագայություն» անվանումը. ավելի քան 55 համերգ, ավելի քան՝ 2 միլիոն հանդիսատես, ավելի քան՝  75 միլիոն դոլար եկամուտ, որն այդ պահին հանդիսանում էր համաշխարհային ռեկորդ: Ջեքսոնը բարեգործական նպատակներով նվիրատվություն է  կատարում համերգից ստացած իր ամբողջ հասույթը՝ հինգ միլիոն դոլար:
          1985 մարտին թողարկվում է “We Are the World” սինգլը՝ ձայնագրված Մայքլ Ջեքսոնի եւ Լայոնել Ռիչիի կողմից, որը կատարում են Ամերիկայի ամենահայտնի երաժիշտները: Դրա վաճառքից ստացված միջոցները՝  61 800 000  դոլար, տրամադրվում է  Եթովպիայի աղքատ բնակչությանը:
         

Թեպետ Ջեքսոնի հաջորդ՝ "Bad" (1987) եւ  "Dangerous" (1991) ալբոմները ևս վաճառվում են միլիոնավոր օրինակներով եւ գլխավորում էին համաշխարհային հիթ-շքերթները՝ դրանց շուրջ ստեղծված  ակտիվությունն աստիճանաբար նվազում էր: Հանդիսատեսի հետաքրքրության ալիքը վերադառնում է  միայն այն ժամանակ, երբ Ջեքսոնը հայտարարում է  "Dangerous" ալբոմի  "Black and White" երգի հիման վրա տեսահոլովակ թողարկելու մասին: Մամուլն անընդհատ անդրադառնում էր դրան, հանրությունը՝ սպասում: Սակայն տեսահոլովակի վերջին կադրերը, որտեղ Ջեքսոնը կոտրում է  ավտոմեքենան, ավելի շատ վանում է  հանդիսատեսին, քան՝ ձգում դեպի նա: Երգչի՝ հաճախ փոփոխվող արտաքինը ևս հիասթափեցնում էր լայն զանգվածներին:

         1993թ. Ջեքսոնը ծավալուն հարցազրույց է տալիս Օպրա Ունֆրիին, որի ըթացքւոմ հսկայական լսարանին Ջեքսոնը պատում է իր արտաքին փոփոխությունների, անձնական կյանքի ու առօրյայի մասին: Նրա անկեղծացումները բացահայտում են  վերջինիս, բայց միայն՝ մասնակիորեն:
        1993թՋեքսոնը կրկին գրավում է հանրության ուշադրությունը:  Տասներեքամյա մի պատանի մեղադրում է Ջեքսոնին  Neverland-ում բնակվելու ընթացքում իր նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ: Ջեքսոնի կողմից կտրականապես ժխտվող այդ տեղեկատվությունը խոցում է նրան. հատկապես այն բանի համար, որ նա մշտապես հպարտանում էր երեխաների նկատմամբ ունեցած իր վերաբերմուքնով:
         Նա դադարեցնում է շրջագայությունը, կորցնում  "Pepsi" ընկերության հետ կնքված պայմանագիրը: Այդ միջադեպը անդառնալի հարված է հասցնում նրա հեղինակությանը: Նա  20 միլիոն դոլարի դիմաց համաձայնության է գալիս տղայի ընտանքիի հետ, որից հետո գործը փակվում է:
        1994 թ. մայիսին Ջեքսոնը Դոմինիկյան Հանրապետությունում գաղտնի ամուսնանում է  Լայզա Մարիա Փրեսլիի հետ: Մի մասը նրա քայլի մեջ տեսնում էր հանրության առջև հեղինակությունը շտկելու համար կատարված քայլ, մյուսները՝ երկու հանրահայտ երաժշտական ընտանքիների  գեղեցիկ միավորում:

      Շուտով Ջեքսոնը թողրկում է "HIStory"(1995) ալբոմը, որտեղ նոր կատարումների հետ ներառում է նաև հին կատարումները: Ալբոմը երկակի արձագանք  է ստանում. հիացմունք՝ հին երգերի նկատմամբ, իսկ նորերի վերաբերյալ՝ բավականի զուսպ կարծիքներ:
Ջեքսոնը կնոջ՝ Լիզա մարիի հետ
Հաշվի առնելով Ջեքսոնի ալբոմների վաճառքի վիճակագրությունները՝ նոր ալբոմը անհամեմատ վատ էր վաճառվում: Այդ ընթացքւոմ փլուզվում է  Ջեքսոնի եւ Մարիայի ընդամենը տասնութ ամի տևած ամուսնությունը: 1996 նոյեմբերին Ջեքսոնը հայտատորւմ է, որ Դեբորա Ռոու անունով կինը նրանից երեխայի է սպասում, որից հետո՝ ի ապացույց իրենց սիրո, զույգն ամուսնանում է: Ամուսանության արարողությունը տեղի է ունենում Ավստրալիայում: Երեք ամիս անց ծնվում է  Մայքլ Ջեքսոն կրտսերը:

Մայքլ Ջեքսոնը մահանում է  2009թմայիսի 25-ին: Լեգենդար արտիստի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում  հուլիսի  7-ին, իսկ հուղարկավորությունը՝ միայն  սեպտեմբերի երեքին՝ Ֆորեստ Լաուն գերեզմանատանը:

No comments:

Post a Comment