Monday 19 October 2015

Ֆոքսթրոթ


      Ֆոքսթրոթ (ամբողջական անվանումը` դանդաղ ֆոքսթրոթ. սկբզնական ֆոքսթրոթը որոշակիորեն տարբերվում է ժամանակակից տարեբերակից)՝ ամերիկյան նշանավոր պար, որին հատուկ  է  4/4 տեմպն ու մեկ րոպեում 120 հարվածը: Ֆոքսթրոթը համարվում է ամենաբնական պարերից մեկը, որի միջոցով պարային դատավորներն անմիջապես կարողանում են գնահատել պարող զույգի պարային ունակությունները: Այս պարի առավել արագ տարատեսակները արևմտյան հասարակության շրջանում կոչվել են "One step" կամ "Two Step": Թեպետ անվանումները տարբեր էին՝ պարը նույնն էր եւ իրենից ներկայացնում էր մեկ հարվածի ընթացքում մեկ քայլ կամ մեկ տակտի ընթացքում  երկու քայլ հիմքը:
     Ֆոքսթրոթը, որպես այդպիսին, ստեղծվել է 1914 ամռանը, դերասան Հարրի Ֆոքսի կողմից: Նրա իսկական անունն է Արթուր Քարինգֆորդ: Ծնվել է Կալիֆորնիայի  Պոմոնա քաղաքում 1882թ., իսկ Ֆոքս մականունը վերցրել է ի պատվ իր պապի: Հարրին ինքնուրույն կյանք է սկսել վարել տասնհինգ տարեկանից: Որոշակի ժամանակահատված  նա ճամփորդել է կրկեսի հետ՝ օգնելով ներկայացումների ժամանակ: Թատրոնների ղեկավարները գնահատում էին նրան որպես երգիչ, և նա շատ անգամներ է վոդևիլյան ոճի ելույթներ ունենում Սան-Ֆրանցիսկոյի թատրոններում:
       1904թ. Նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դերասան Belvedere Theatre-ում ՝ "Mr. Frisky of Frisco" կատակերգությունում: Հետագայում, երբ Նյու Յորքի թատրոնը, որն աշխարհում ամենամեծերից էր, վերածվում է  կինոթատրոնի, հանդիսատեսին գրավելու նպատակով որոշվում է ցուցադրել նշանավոր վոդևիլներից հատվածներ: Այդ նպատակով Նյու Յորքի թատրոն է հրավիրվում Հարրի Ֆոքսն ու նրա կողմից հիմանդրված պարային խումբը՝ "American Beauties"-ը, որոնք պետք է  ելույթ ունենային  ֆիլմերի դիտումների միջև ընկած ընդմիջումներինԱյդ նույն ժամանակաշրջանում թատրոնի տանիքը վերածվում է  հսկայական պարահրապարակի, որտեղ բեմադրվում էին "Jardin de Danse" անվանումով պարային շոուներ՝ Դոլլի քույրերի մասնակցությամբ: Ֆոքսթրոթը դառնում է  "Jardin de Danse" շոուի մասերից մեկը: Իր ելույթի մեջ Հարրի Ֆոքսը կատարում էր trotting կոչվող քայլերը ragtime երաժշտության ուղեկցությամբ, և մարդիկ սկսում են այն անվանել "Fox's Trot"(հետագայում 's անհետանում է բառակազմից, սակայն արտասանությունը, այնուամենայնիվ, պահպանվում է):
    
    "Trot" բառը, որն առաջացել է Միսուրի նահանգում, սկզբնական շրջանում եղել է զինվորական բառապաշարի տերմին, որն օգտագործվել է ձիու քայլքը նկարագրելու համար: Եթե սովորական ձիավազքի ընթացքում ձիերը հերթականությամբ գետնից բարձրացնում են ոտքերը, իսկ քառատրոփ վազքի ժամանակ՝ միաժամանակ չորս ոտքերն էլ, որից հետո կտրուկ վայրէջք են կատարում,  Trot կոչվող քայլքի ընթացքում  ձիու ոտքերից մեկը մշտապես դիպչում է գետնին, իսկ քայլքը յուրահատուկ սահունությամբ է  ընթանում: Հենց այդ սահունությունն էլ ("the smooth") ֆոքսթրոթի հիմնական բնորոշ գծերից մեկն է:
     Գոյություն ունի պարի անվան ծագման մեկ այլ վարկած ևս, համաձայն որի այն եկել  է անգլերեն “fox”՝ աղվես, բառից՝ ելնելով աղվեսին բնորոշ յուրահատուկ քայլվածքի ոճից:
      Սկզբնական շրջանում ֆոքսթրոթը պարել են այն կերպ, որ աջ եւ ձախ ոտքերը դրվել են մեկը մյուսի դիմաց: Միայն 1950թ. է զարգացել «վերանայված տեխնիկա» հասկացությունը, համաձայն որի աջ եւ ձախ ոտքերը շարժվում են իրենց գծով եւ շատ հազվադեպ են շեղվում:
      
       Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում ֆոքսթրոթը կազմված էր միայն երեք քայլերից, սակայն 1918թ-ից  հետո հորինվում է  «ալիք» "(the wave") շարժումը, որը նաև անվանվում էր "jazz-roll", իսկ 1919թ. ամերիկացի Մորգանը ստեղծում է "open spinturn"  (բաց մեջք-շրջադարձ) շարժումը:
    Պարային աշխարհի էլիտան անմիջապես փորձում է յուրացնել նոր ու անսովոր շարժումները: 1920թ. Լոնդոն է ժամանում տաղանդավոր պարող Ջ. Անդերսոնը, որը Ժ. Բրեդլիի հետ հաղթում է մի շարք մրցույթներում՝ ստեղծելով նաև երկու նոր շարժումներ, առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել ժամանակակից ֆոքսթրոթը: Դրանք են «պերո» քայլը եւ «ուղղությունների փոփոխությունը»:
      Պարի զարգացմանն ու տարածմանը մեծապես նպաստել է նաև Վերնեն եւ Իռեն Քասթլ զույգը, որոնք համարել են ֆոքսթրոթը եվրոպական եւ նույնիսկ բոլոր պարերից լավագույնը: Այս պարը մեծ նպաստ է ունեցել պարահանդեսային պարերի զարգացման գործում:
    Գոյություն ունեն ֆոքսթրոթի քայլերի ռիթմիկ միաձուլումների մի շարք տարատեսակներ: Ֆոքսթրոթի մի շարք քայլեր հետագայում կիրառվել են վալսի մեջ: Պարի նախնական տարբերակը ներառել է մեկ րոպեում 160 հարված: Այս տեսակը ներկայումս անվանվում է "Rhythm" կամ "The Blues:
      1927թ-ից ֆոքսթրոթը կոչվում է դանդաղ ֆոքսթրոթ, որի հիմքը կազմում էին դանդաղ սահուն շարժումները:

No comments:

Post a Comment