Փոլ Նյուման`
ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր,
պրոդյուսեր եւ սցենարիստ, Հոլիվուդի
հենասյուներից մեկը: Նա համարվում է
կինոյի պատմության ամենահայտնի կապուտաչյա
դերասանը:
Փոլ Նյումանը
ծնվել է 1925թ. հունվարի
26-ին, ԱՄՆ Օհայո նահանգի Կլիվլենդ
քաղաքում: Նրա հայրը, որն ազգությամբ հրեա
էր, սպորտային իրերի խանութի սեփականատեր
էր, որը, նրա մահվանից հետո ժառաննգում է
Փոլը: Մայրը սլովենուհի էր
Դպրոցն
ավարտելուց հետո Փոլը սովորում է Օհայոյի
համալսարանում, որտեղից հեռացվում է վատ
վարքի պատճառով: Երկրորդ համաշարհային
պատերազմի ժամանակ երեք տարի ծառայում
է նավատորմում:
Նյումանը
սովորել է նաև Իյելսի դրամատիկ արվեստների
դպրոցում:
Շուտով
տեղափոխվում է Նյու Յորք` նպատակ ունենալով
շարունակել պրոֆեսիոնալ դերասանի
կարիերան: Նա հանդես է գալիս մի շարք
հեռուստատեսային շոուներում, նաև հանդես
է գալիս որպես գլխավոր դերակատարի կրկնորդ
«Պիկնիկ» ներկայացման մեջ:
Նյումանի
առաջին խոշոր դերը «Արծաթյա գավաթ»
պատմական ֆիլմում բացասական արձագանք է
գտնում կինոքննադատների շրջանում, իսկ
ինքը Նյումանը հետագայում այդ դերն
անվանում է հիսունականների վատագույն
դերը:
Հեղինակություն
Նյումանը ստանում է միայն 1956թ, երբ
նկարահանվում է Ռոկկի Գրացիանո բռնցքամարտիկի
դերում «Ինչ-որ մեկն այնտեղ վերևում
սիրում է ինձ» ֆիլմում: 1950-60-ական թթ-ին
նա խաղում է բարդ հոգեբանական դերեր
Թենեսի Ուիլյամսի «Cat on a Hot Tin Roof»,
«Sweet
Bird of Youth»,
պիեսների էկրանավորման
ժամանակ:
1970-ականներին
Նյումանն իսկական աստղ է դառնում «Butch
Cassidy and the Sundance Kid», «The
Sting», «The
Life and Times of Judge Roy Bean»,
«Buffalo Bill and the Indians»
ֆիլմերում նկարահանվելուց
հեոտ: Նյումանը նկարահանվում է նաև
հանրահայտ ռեժիսորներ Ջոն Գիլլերմինայի
«Towering
Inferno» աղետ-ֆիլմում
եւ Սիդնի Լյումետայի «Verdict»
դրամայում: Մարտին Սկորսեզեի
«The Color of Money» (1986) ֆիլմում
կերտած դերի համար Նյումանն արժանանում
է «Օսկարի»:1990-2000-ականներին
նկարահանվում է «Nobody's Fool
Message in a Bottle», «Where
the Money Is» , «Road to Perdition», «Our
Tow», «Mickybo
and Me», «Empire
Falls» ֆիլմերում:
1960-ականների
վերջին Փոլ Նյումանն սկսում է զբաղվել
կինոռեժիսուրայով` նախապատվությունը
տալով սոցիալական-վերլուծական դրամաներին:
Նրա առաջին «Rachel, Rachel» ֆիլմը, որտեղ
գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր
Նյումանի կինը` Ջոան Վուդվորդը, առաջադրվում
է Օսկարի ու արժանանաում Ոսկե Գլոբուսի
լավագաույն ռեժիսորական աշխատանքի համար:
Փոլ Նյումանը նաև նկարահանում է «Sometimes
a Great Notion», «The Effect of Gamma Rays on Man-In-The-Moon
Marigolds», «Harry and Son, «Glass Menagerie» ֆիլմերը:
Նա
եղել է իր գրեթե բոլոր ֆիլմերի պրոդյուսերը, հանդես է եկել նաև որպես սցենարիստ: Նա
եղել է նաև մի շարք ֆիլմերի պրոդյուսեր,
որտեղ հանդես է եկել դերերով: Նյումանն
զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ,
աջակցել աֆրոամերիկացիների քաղաքացիական
իրավունքերի պաշտպանությանը: 1982թ. Նյումանը
դառնում է «Newman-Haas Racing» ավտոմրցաշարային
ընկերության համանախագահ: Նույն թվականին
հիմնադրում է սննդի արտադրության սեփական
«Newman's Own» ցանցը, որը բերում է մոտ հարյուր
միլիարդ դոլար: 2006-ին բացում է Dressing Room
ռեստորանը:
Գործարարությունից զատ`
Նյումանը նաև ակտիվորեն զբաղվում էր
բերեգործությամբ: 2008թ. սեպտեմբերի 26
Նյումանը մահանում է թոքի քաղցկեղից, 83
տարեկան հասակում: Նյումանը արժանացել
է կինեմատոգրաֆիայի մի շարք հեղինակավոր
մրցանակների: Ինը անգամ նոմինացվել է
«Օսկարի» եւ երեք անգամ արժանացել
պատվավոր այդ մրցանակին: Դրանցից երկուսը
եղել են ի նշան կինեմատոգրաֆիայի ասպարեզում
իր ավանդի ու հումանիտար գործունեւոթյան
համար: Նյումանն արժանացել է նաև վեց Ոսկե
Գլոբուսի, նաև Կաննի ու Բեռլինի
կինոփառատոնների մրցանակների:
Իր
առաջին ամուսնությունից Նյումանն ուներ
երկու աղջիկ եւ մեկ տղա, իսկ երկորրդ ամուսնությունից` երեք աղջիկ:
No comments:
Post a Comment