Friday, 1 August 2014

Ալբերտո Ջակոմետտի «Քայլող մարդը»

1961թ. շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետտիի կողմից կերտված 183 սմ բարձրությամբ բրոնզե քանդակ: Այն նույն թեմատիկային պատկանող շարքի առաջին քանդակն է ու համարվում է Ջակոմետտիի ամենահայտնի գործը: Հարկ է նշել, որ «Քայլող մարդը» պատմության մեջ երբևէ եղած ամենաթանկարժեք քանդակն է: 2010թ. փետրվարի 3-ին Լոնդոնի «Սոթբիս» աճուրդում այն վաճառվել է քանդակների համար ռեկորդային 104,3 մլն դոլարով: Թանկարժեք այս գործի նոր սեփականատերը բրազիլուհի Լիլի Սաֆրան է: «Քայլող մարդը» շատ հայտնի է ու սիրված է հատկապես Շվեյցարիայում, և պատահական չէ, որ շվեյցարական 100 ֆրանկի վրա հենց այս քանդակն է պատկերված:

No comments:

Post a Comment