Monday, 9 March 2015

Նոր Քաղաքապետարան. Մյունխեն

Նոր Քաղաքապետարանը Մյունխենի գլխավոր հրապարակի` Մարիենպլացի ամենահայտնի շինությունն է: Այն կառուցվել է 1867-1908թթ ընցաքում, Գեորգ ֆոն Հոբերիսերի գլխավորությամբ: Վերջնական տեսքը ստանալուց հետո Նոր Քաղաքապետարանը դարձավ Եվրոպայի` նեոգոթական ոճի ամենահայտնի կառույցներից մեկը: 1874թ. Հին Քաղաքապետարանից այս գեղեցիկ շինություն է տեղափոխվում Մյունխենի Քաղաքային խորհուրդը, որը մինչ օրս էլ այստեղ է ծավալում իր գործունեությունը: 

Շինությունն ունի ավելի քան 400 սենյակ և 
զբաղեցնում է մոտ 9000 մ ² տարածք: Ճակատային հատվածը, որն ունի մոտ 100 մ երկարություն, զարդարված է բավարացի դուքսերին և Վիտելսբախների դինաստիայի թագավորներին, լեգենդար մարդկանց ու սրբերին նվիրված պատկերներով: Նոր Քաղաքապետարանի 85մ բարձրությամբ աշտարակը զբոսաշրջիկների ու հասարակ այցելուների համար այն հասանելի է վերելակի օգնությամբ: Աշտարակի գլխավոր զարդը նորածին մի մանկան պատկերն է, որը ձախ ձեռքում պահում է Աստվածաշունչն, իսկ աջով օրհնում է քաղաքը: Գլխավոր աշտարակը զարդարում են հատուկ ժամացույցները, որոնք 15 րոպե տևողությամբ «ներկայացում» են ցուցադրում: Ամեն օր ժամը 11-ին միաժամանակ ղողանջում են շինության 43 զանգերը, պատուհանները բացվում են, և մարդկային հասակ ունեցող 32 կերպար սկսում են քաղաքային կյանքի պատկերներ խաղալ:
Դուքս Վիլհեմ V –ն ու նրա կինը բացված են հայտարարում 1568թ. Մարիենպլացում իրենց հարսանեկան արարողության առթիվ կազմակերպված ասպետական մրցույթը: Սկսվում է իսկական արարողություն. հանդիսավոր շքերթով ներկայանում են հրացանակիրներն ու խիզախ ասպետներն իրենց ձիերով: Դուքսի նշանով ասպետները նետվում են միմյան վրա և պայքարում հաղթողի կոչման համար: Հաղթողին ճանաչելուց հետո սկսվում է երգն ու պարը` ի նշան 1517թ. ժանտախտի հաղթահարման համընդհանուր ուրախությանը: Ամռանն այս ներկայացումը սկսվում է նաև ժամը 12-ին ու 17-ին: Այս հիասքանչ շինության հիմնային մասը ծառայում է որպես բացօթյա սրճարան, իսկ առաջին հարկի որոշ սենյակներ հատկացված են մանր բիզնեսի համար:

 




































No comments:

Post a Comment