«Նավապետ Աքաաբը հանձին Մոբի Դիքի տեսնում էր ոչ միայն իր մարմնական տառապանքի հիմնական պատճառը, այլև հոգեկան չարչարանքի աղբյուրը: Ճերմակ Կետաձուկը նրա համար դարձել էր այն բոլոր չարիքների, այն մութ ու անորսալի ուժերի մարմնացումը, որպիսիք գոյություն ունեն դարեր ի վեր, և որոնց իշխանությանն են զիջում քրիստոնյաները աշխարհի կեսը, և վերջապես, որոնց հին օփիտները Արևելքում պաշտում էին` ի դեմս սատանայի» («Մոբի Դիք»):
«Մարդու խենթությունը երկնային բանականություն է. մարդը, լքելով երկրային գիտակցության սահմանները, ի վերջո հանգում է բարձրագույն մտածողության, որը բանականության տեսանկյունից անհեթեթ է ու վայրենի: Եվ այնժամ, բարեբախտաբար, նա դառնում է անդրդվելի ու ու անտարբեր` ճիշտ Աստծո պես» («Մոբի Դիք»):
No comments:
Post a Comment