Saturday, 2 August 2014

Պանթեոն անտիկ տաճարը


Հռոմի աստվածներին նվիրված Պանթեոն անտիկ տաճարը դարերի ընթացքում անընդհատ փոխել է իր նշանակությունը՝ տաճարից դառնալով ամրոց: Ռոտոնդայի հրապարակում գտնվող անտիկ այս շինությունն այժմ Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից է, որտեղ թաղված են բազմաթիվ նշանավոր անհատականություններ (իտալացի նշանավոր գեղանկարիչ Ռաֆայելը, Միացյալ Իտալիայի առաջին թագավորները, մի շարք արվեստագետներ և ուրիշներ) և որտեղ պահպանվել են հնագույն ճարտարապետության մի շարք քանդակներ: Պանթեոնը կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում` մոտ 125 թ.:

Սա ճարտարապետական մի գլուխգործոց է, որը ցուցադրում է Հին Հռոմի ճարտարապետների ու քանդակագործների վարպետությունը: Տաճարի ճակատային մասում լատիներեն գրությունը («М. AGRIPPA L F COS TERTIUM FECIT») թարգմանաբար նշանակում է «Մարկոս Ագրիպան` Լուցիոյի որդին, երրորդ անգամ կոնսուլ ընտրված, կառուցեց սա»:

Կառուցվածով ու ճարտարապետական լուծումներով Պանթեոնն իր եզակիությամբ առանձնանում է հին հռոմեական ճարտարապետության մեջ: Այն աչքի է ընկնում դասական պարզությամբ, ներքին կառուցվածքի ամբողջականությամբ և բարձր գեղարվեստականությամբ: Տաճարի ներքին պատերը կռուցված են շագանակագույն մարմարից` տեղ-տեղ համալրված սպիտակ մարմարով: Ներքին մասը շատ ավելի լավ է պահպանված շնորհիվ նրա, որ իր գոյության գրեթե ամբողջ ընթացքում Պանթեոնը չի փակվել և միշտ կատարել է իր «պարտականությունները»:

609թ. մայիսի 13-ին հեթանոսական Պանթեոնը վերածվում է քրիստոնեական տաճարի` անվանվելով «Սուրբ Մարիայի ու տառապյալների» տաճար: Մայիսի 13-ը հռչակվեց «բոլոր սրբերի օր»: VIII դարում` Գրիգորիոս Երրորդ պապի օրոք, այս տոնի ամսաթիվը փոխվեց, և մինչ այժմ էլ կաթոլիկներն ու պրոտեստանտները այն տոնում են նոյեմբերի 1-ին: Պանթեոնի առանձնահատկություններից մեկն է նաև առաստաղի բացվածքը: Կեսօրին այդ բացվածքից արևի ճառագայթներն առավել ուժեղ են թափանցում ներս` լույսի հսկայական շերտով յուրահատուկ լուսավորությամբ լցնելով տաճարը:

No comments:

Post a Comment