«Համոզված չեմ, որ իրականում գոյություն ունեմ: Ես այն բոլոր գրքերն եմ, որոնք կարդացել եմ, այն մարդիկ եմ, որոնց ճանաչել եմ, այն կանայք եմ, որոնց սիրել եմ, այն քաղաքներն եմ, որոնք այցելել եմ... իմ նախնիներն եմ»:
«Ալեֆի տրամագիծը երկու կամ երեք սանտիմետր կլիներ, սակայն այնտեղ էր գտնվում, առանց հարաբերական փոքրության, տիեզերական ողջ տարածությունը: Ամեն բան (ասենք հայելու մեջ լուսինը) միևնույն ժամանակ անթիվ բաներ էին, քանզի ես այն տեսնում էի տիեզերքի բոլոր կետերից: Բազմաբնակ ծովը տեսա, տեսա արշալույսն ու մայրամուտը, Ամերիկայի բազմությունները տեսա, տեսա արծաթագույն մի սարդոստայն մի սև բուրգի կենտրոնում, մոլորակի բոլոր հայելիները տեսա, և ոչ մեկն ինձ չարտացոլեց, [...] իմ մուգ արյան շրջանառությունը տեսա, տեսա սիրո մեխանիզմն ու մահվան փոփոխությունը, բոլոր կետերից դիտված Ալեֆը տեսա, տեսա երկիրն Ալեֆում ու երկրում՝ նորից Ալեֆը և Ալեֆում՝ երկիրը» («Ալեֆ»):
«Երբ ուսանողներս ինձնից գրականության ցանկ էին խնդրում, ես նրանց ասում էի, որ այն էական չէ. վերջիվերջո, Շեքսպիրը ոչինչ չգիտեր շեքսպիրյան գրականության մասին: [...] Պարտադիր գրականության գաղափարն աբսուրդային է» («Յոթ գիշեր. Պոեզիա»):
No comments:
Post a Comment