Խորխե Լուիս Բորխես (1899թ. Բուենոս Այրես - 1986թ. Ժնև)՝ արգենտինացի նշանավոր արձակագիր, պոետ, գրաքննադատ, բանասեր եւ փիլիսոփա:
Բորխեսի հայրը եւս փիլիսոփա էր, որը մայրական կողմից սերում էր Անգլիայի Սթաֆորդշիրների կոմսությունից: Նրա հավաքած անգլիալեզու հսկայական գրադարանը իր մեծ լուման է ունենում նրանում, որ Բորխեսի տատն իր թոռներին անգլերեն է սովորեցնում: Անգլերենին Բորխեսն այնքան լավ էր տիրապետում, որ արդեն ութ տարեկանում թարգմանում էր Ուայլդի, Վուլֆի ու Ֆոլկների փոքր գործերից, որոնք անգամ տպագրվում են «Հարավ» («Sur») ամսագրում:
«Դեռ վաղ մանկությունից, երբ հայրս սկսում է կուրանալ, իմ ընտանիքում լուռ ենթադրվում էր, որ հենց ինձ է վիճակված գրականության մեջ իրականացնելու այն, ինչը ինչ-ինչ հանգամանքների բերումով, չվիճակվեց հորս: Բոլորն սպասում էին, որ ես գրող կդառնամ: Գրել ես սկսեցի վեց թե յոթ տարեկանում»:
1914թ. ընտանիքը տեղափոխվում է Եվրոպա: Արդեն աշնանը Խորխե Լուիսն սկսում է հաճախել Ժնևի քոլեջներից մեկը: 1919թ. նրանք տեղափոխվում են Իսպանիա, որտեղ էլ «Հունաստան» ամսագրում տպագրվում է Բորխեսի առաջին բանաստեղծությունը: Բորխեսն ընդգրկվում է ուլտրասիստների գրական խմբակի մեջ (իսպանալեզու պոեզիայի մեջ ձևավորված գրական հոսանք, որի առանձնահատկությունն էր ամեն ինչի նկատմամբ ծայրահեղական հայացքները):
1921թ. Բուենոս Այրես Բորխեսը վերադառնում է արդեն որպես բանաստեղծ: Մինչ 1930թ. նա արդեն հրատարակել էր յոթ գիրք, հիմնադրել երեք ամսագիր եւ համագործակցում էր եւս տասներկու ամսագրերի հետ՝ այդ ընթացքում իր ուժերը փորձելով նաեւ արձակի ասպարեզում: Հետագայում Բորխեսը պատմում է.
«1921- 1930թթ. ինձ մոտ հագեցած ն եղել բուռն գործունեությամբ, բայց, ըստ էության, չմտածված եւ նույնիսկ աննպատակ գործունեությամբ»:
1937թ. ընդունվում է աշխատելու գրադարանում, որտեղ նա անցկացնում է «անուրախ ինը տարիներ»: Այստեղ, ապրելով իր խղճուկ կյանքով, նա գրում է գլուխգործոցների մի ամբողջ շարք՝ «Պիեռ Մենար», «Վիճակախաղ Բաբելոնում», «Բաբելոնյան գրադարան» եւ այլն:
«Գրադարանային իմ ամբողջ աշխատանքը ես կատարում էի հենց առաջին մեկ ժամվա ընթացքում, որից հետո կամացուկ գնում էի նկուղային գրապահոց, որտեղ մնացած հինգ ժամը կարդում էի ու գրում»:
«Պիեռ Մենարը՝ «Դոն Կիխոտի» հեղինակ» գրվածքը ինքը Բորխեսը դիտարկում էր որպես միջին որևէ բան էսսեի ու «իսկական պատմվածքի» միջև: Մինչդեռ այստեղ իսկապես կարելի է տեսնել դասական Բորխեսի հայեցակարգը. Մտացածին գրող Պիեռ Մենարը, որը բիբլիոգրաֆիկ տեսանկյունից ներկայացվում է որպես իրական կերպար, փորձում է գրել «Դոն Կիխոտ»: Նա ամենևին էլ մտադիր չէր մեխանիկորեն արտագրել վեպը; Նրա մտադիր էր գրել այնպես, որպեսզի մի քանի էջեր ամբողջությամբ բառ առ բառ համընկնեին Սերվանտեսի գլուխգործոցի հետ: Մեթոդը հետևյալն էր. «Լավ ուսումնասիրել իսպաներենը, վերածնել իր մեջ կաթոլիկ հավատը, մարտընչել մավրերի կամ թուրքրերի հետ, մոռանալ 1602 – 1918թթ.-ի Եվրոպայի պատմությունը»: Եվ Պիեռ Մենարն իսկապես ստեղծում է գրքի այն էջերը, որոնք ամբողջությամբ նման էին բնօրինակին, սակայն, ինչպես պնդում էր Բորխեսը, արտահայտում էին լիովին այլ միտք, ու հենց այդ հակադրության շուրջ էլ ծավալվում է ողջ ստեղծագործությունը, ինչը Բորխեսի համար մտքի խաղի նման մի բան էր:
1938թ. գրադարանի նկուղում ստեղծված հենց այս տեքստից է հետագայում սկիզբ առնում գրական մի ամբողջ ուղղություն:
Հետարդիականության համատեքստում պատմվածքը նվիրված է այն թեմային, որ նոր տեքստեր ստեղծել արդեն անհնար է, տեքստերի քանակն արդեն սահմանափակվել է, քանի որ դրանք բորոլն արդեն իսկ գրվել են: Բացի այդ, «Դոն Կիխոտն» ավելի իրական է, քան Պիեռ Մենարը, որը մտացածին կերպար է, այսինքն՝ գրականությունն ավելի իրական է, քան հեղինակը:
Իր այս բացահայտումով Բորխեսը կարծես ստեղծում է տեքստեր ստեղծող անխափան մեքենա՝ «գրող մեքենա», որ հին տեքստերից ստեղծում է նորերը ու դրանով փրկում գրականությունը դանդաղ մահվանից
Նրա այս բացահայտման շնորհիվ քսաներորդ դարում գրականությունը դառնում է անգամ նրանց զբաղմունքը, ովքեր չունեին գրական տաղանդ: Պետք էր ընդամենը լինել ընթերցող: Բորխեսն ինքը ընթերցող ու մատենագետ էր, որն ադ երկու զբաղմունքները դարձնում է գրականություն
«Փառքը, ինչպես եւ կուրությունը, ինձ մոտ եկավ աստիճանաբար: Ես այն երբեք չեմ փնտրել»:
1930-1940-ականների Բոխեսի գրքերը ձախողվում են: 1936թ. նրա «Հավերժության պատմությունը» գնում է ընդամենը 37
մարդ: 1950-ականներին Բորխեսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում, իսկ 1960-ականներին նա արդեն դասական էր:
Այն ինչին հասավ եվրոպական վեպի զարգացումը, Բորխեսի մոտ բարդեն վերջնականպես ձևավորվել էր ավելի վաղ: Ուստի պատահական չէ, որ 1970-ականներին նրա առաջադրում են Նոբելյան մրցանակի: Բայց մրցանակը նա այդպես էլ չի ստանում Պինոչետի հեղափոխության մասին դրական կարծիք արտահայտելու պատճառով:
1974թ. Բորխեսը թողնում է Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը եւ սկսւոմ մեկուսի կյանքվ ապրել Բուենոս Այրեսի իր փոքրիկ բնակարանում: Միայնակ, համեստ ծերունի, որը, սակայն, այնպիսի գրքերի հեղինակ էր, ինչպիսիք են «Հավերժության պատմությունը» (1936), «Հորինված պատմվածքներ» (1944), «Ալեֆ» (1949), «Նոր հետազոտություններ» (1952), «Արարիչ» (1960), «Բրոուդիի հաղորդագրությունը» (1970), «Ավազի գիրքը» (1975) եւ այլն:
1986թ. Բորխեսը մահանում է լյարդի քաղցկեղից եւ թաղվում Ժնևում
No comments:
Post a Comment