***
«Նա, ում սիրտը չի սկսում ավելի արագ բաբախել Սուրբ Մարկոսի տաճարի մոտ կանգնելիս, կարող է թողնել, որ իրեն թաղեն, քանի որ նա մահացած է, անհույս մահացած: Նա, ում սիրտն արագ չի բաբախում Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց, ուրեմն ընդհանրապես սիրտ չունի»:
Ֆրանց Գրիլպարցեր, 19-րդ դարի ճանապարհորդ
Վենետիկի գլխավոր խորհրդանիշներից մեկը թևավոր առյուծն է, որը համարվում է քաղաքի երկնային հովանավորի՝ Մարկոս ավետարանիչի խորհրդանիշը: Վերջինիս նվիրված առաջին մատուռն սկսել են կառուցել դեռ 829թ.: Այնտեղ պահվում էին Սուրբ Մարկոսի մասունքները, որոնք վենետիկցի նավագնացները բերել էին եգիպտական Ալեքսանդրիայից: Տեղեկանալով, որ մահմեդականները քանդում են քրիստոնեական տաճարները այնտեղ մզկիթներ կառուցելու համար՝ վենետիկցիները որոշում են փրկել ավետարանիչի մասունքները սրբապղծումից: Հետագայում՝ արդեն 976թ. կառուցվում է ժամանակակից Սուրբ Մարկոսի տաճարը, այն ժամանակաշրջանում, երբ ժողովրդական ապստամբությունը տապալում է Վենետիկի դոժ (կառավարիչ) Պիետրո IV Կանդիանոյի իշխանությունը:
Տաճարը կառուցվել է երեսուն տարի, իսկ հետագա հինգ դարերի ընթացքում այն անընդհատ ընդլայնվել ու բարեկարգվել է: Մտավախություն ունենալով, որ ալեքսանդրիացիները կիմանան ս. Մարկոսի մասունքների առևանգման մասին՝ Վենետիկի իշխանությունները հայտարարում են մասունքների հայտնության հրաշքի մասին: Բոլոր վենետիկցիներին կոչ է արվում ապաշխարհել ու աղոթել, որպեսզի Աստծո օգնությամբ գտնվեն ավետարանիչի մասուքնները: 1904թ. Աստված «լսում է» վենետիկցիների աղոթքները եւ պատարագի ժամանակ տաճարի սյունից պոկվում է մարմարե սալիկ ու երևում է սրբի աջը: Ոչ ոք չէր կասկածում, որ կատարվածն աստվածային հրաշք է:
Տաճարը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության կոթողներից, որն իր նշանակությամբ հավասարազոր է
Սուրբ Սոֆյայի տաճարին Ստամբուլում: Ս.
Մարկոսի տաճարն իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկ, որը կառուցվել է
Կոստանդնուպոլսի Սուրբ Առաքելոց տաճարի նմանությամբ: Կառուցման տարիներին այստեղ միաձուլվել են ճարտարապետական տարբեր ոճերի տարրեր՝ բյուզանդական, հռոմեական, գոթական եւ արևելյան:
Տաճարը զարդարված է սրբաքանդակներով ու մանրանկարներով: Ռելիեֆներն ու մարմարե սյուներն ստեղծվել են Կ.Պոլսում: Գլխավոր մուտքի վերնամասը զարդարող մանրանկարը նվիրված է Հիսուսի երկրորդ գալուստի մասին աստվածաշնչյան մարգարեությանը, իսկ մյուս չորս պատկերները՝ առաքյալի մասունքները Վենետիկ հասցնելու պատմությանը: Գլխավոր մուտքը պսակում է ոսկեզօծ կվադրիգան՝ անտիկ աշխարհի քառաձի մարտակառքը: Վենետիկցիներն այն ձեռք են բերել 1204թ խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ Կ.Պոլսի թալանից հետո: Բազաիլիկայի ճարտարապետական համալիրը եզրափակում են հինգ հսկայական խաչակիր գմբեթներ:
գիշերը, երբ փայլում է հեքիաթային գեղեցկությամբ: Անգլիացի արվեսագետ Ջոն Ռոյսկին նշել է «Վենետիկը միակ քաղաքան է, որն ունի այդքան հռչակավոր Աստվածաշունչ: Գիրք-տաճարը վառվում է հեռվից ինչպես Բեթղեհեմի աստղը»:
No comments:
Post a Comment