Իվետ Շովիրե (ծնվ. Է 1917թ.)՝ բալետի ֆրանսիացի պարուհի, բալետային արվեստի ուսուցիչ, համաշխարհային բալետի ամենավառ աստղերից մեկը:
Լեգենդար պարուհին ծնվել է 1917թ. ապրիլի 22-ին Փարիզում: Բալետով զբաղվել է 10 տարեկանից՝ հաճախելով «Գրանդ» օպերային կից դպրոցը (1927-1931թթ.): Սովորել է Բ. Կնյազևի և Վ. Գզովսկու մետ: Աղջնակը մեծ տաղանդ ուներ, և բնականաբար, միանգամից հայտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում: Արդեն 1941թ. Շովիրեն դառնում է «Գրանդ» օպերայի առաջատար պարուհին:
Սկսած 1963թ.-ից Շովիրեն հանդես է գալիս նաև բալետային այլ հեղինակավոր խմբերի կազմում, այդ թվում՝ Փարիզի «Ելիսեյան դաշտերի թատրոնի» և Միլանի «Լա Սկալայի»: Այս տարիներին նա արդեն համաշխարհային բալետի ամենահայտնի ու պահանջված աստղերից էր: «Գրանդ» օպերայի բեմում Շովիրեի վերջին ելույթը կայացել է 1972թ.: Նույն թվականին Ֆրանսիայում ստեղծվել է «Իվետ Շովիրեի անվան մրցանակը»: Կարիերայի ավարտից հետո Շովիրեն դասավանդում էր «Գրանդ» օպերային կից դպրոցում:
Շովիրեն հատկապես փայլել է Ա. Ադանի «Ժիզել», Բ. Բարտոլինի՝ Չայկովսկու երաժշտության հիման վրա ստեղծված «Ռոմեո և Ջուլիետ» բալետներում: Նա բազմիցս հանդես է եկել համաշխարհային բալետի լեգենդար ներկայացուցիչներից մեկի՝ Ռուդոլֆ Նուրիևի հետ: Վերջինս Իվետին «լեգենդ» էր անվանում:
Շովիրեն նաև բեմադրիչ էր. նա «Լա Սկալայում» բեմադրել է «Ժիզելը», «Ռոմեո և Ջուլիետը» և այլ բալետներ: Տաղանդավոր պարուհին նկարահանվում էր նաև ֆիլմերում: 1997թ. հրատարակում է իր ինքնակենսագրությունը:
Իվետ Շովիրեն դասական պարի ֆրանսիական դպրոցի վառ ներկայացուցիչ է: Նրա նուրբ արվեստը միշտ լի է եղել սուր դրամատիզմով: Մեծ վարպետությունը, նրբագեղության ու ոճի զգացողությունը նրա արվեստի վառ բնորոշումներից են:
No comments:
Post a Comment