Պարույր Սևակ (1924 թ., գ.
Չանախչի,
այժմ՝
Զանգակատուն՝
ՀՀ
Արարատի
մարզում
- 1971 թ. մահացել
է ավտովթարից,
թաղված
է ծննդավայրում՝
իր
տնամերձ
այգում)`
XX դարի 2-րդ կեսի
հայ
գրականության խոշորագույն ներկայացուցիչներից, որն առանձնանում
է խոր
փիլիսոփայությամբ
տոգորված նորարարական-մարդագիտական
պոեզիայով:
Պարույր
Սևակը
(իսկական
ազգանունը՝
Ղազարյան)
1945 թ-ին ավարտել է Երևանի
պետական
համալսարանի
բանասիրության
ֆակուլտետը:
1946–51 թթ-ին աշխատել
է
«Ավանգարդ»
և
«Գրական
թերթ»
պարբերականների
խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ
բարեկամության
և մշակութային
կապերի
հայկական
ընկերությունում:
1948
թ-ին
լույս
է տեսել
բանաստեղծի
առաջին՝
«Անմահները
հրամայում
են»
գրքույկը՝
Պարույր
Սևակ
ստորագրությամբ,
1953 թ-ին՝ «Անհաշտ մտերմություն»
պոեմը,
1954 թ-ին՝ «Սիրո ճանապարհը»,
1957 թ-ին՝ «Նորից քեզ
հետ»
բանաստեղծությունների ժողովածուները:
Ստեղծագործական նոր
մակարդակի
սկիզբ
են
մոսկովյան
տարիներին
գրած
«Ուշացած
իմ
սեր»
(1953 թ.), «Երգ երգոց» (1957 թ.),
«Նահանջ
երգով»
(1961 թ.) սիրային պոեմները:
Սևակն իր ողջ
ստեղծագործությամբ բացահայտել է ժամանակակից
մարդու
ներաշխարհը:
«Մարդը
ափի
մեջ»
(1957 թ.), «Ականջդ բեր ասեմ»
(1959 թ.), «Վերնագիրը վերջում» (1959 թ.)
շարքերի
կենսական
հիմքը
մոռացված
մարդ-անհատի
վերակենդանացումն
է
(«Ծնվել եմ», «Մեռնել»,
«Ապրել»,
«Խոստանում
եմ»,
«Կարոտում
եմ»,
«Հպարտանում
եմ»
և այլն):
Բանաստեղծը
սկզբի
ու
վերջի
հստակ
գիտակցությամբ
բացում
է իր
հոգու
փակագծերը.
հարկավոր
է այնպես
ապրել.
Որ սուրբ հողըդ երբեք չզգա
քո ավելորդ ծանրությունը:
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս
քո սեփական մանրությունը...
Սևակի հայրենասիրական պոեզիան
անմնացորդ
նվիրում
է հայ
ժողովրդի
պատմությանը,
հայրենիքը,
լեզուն,
հոգևոր
կերտվածքն
ու
ազգային
տեսակը
չկոցնելու
դժվարին
մաքառումներին:
Այդ
ոգու
լիարժեք
արտահայտությունը
«Անլռելի
զանգակատուն»
քնարափիլիսոփայական պոեմն է (1959 թ.,
վերամշակված
հրատարակությունը՝ 1966 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝
1967 թ.): Պոեմում պատկերված է Կոմիտասի
կյանքը՝
ծննդյան
օրից
մինչև
Մեծ
եղեռնի
սարսափների
տպավորություններից խելագարվելը, ապա` մահը:
Կոմիտասյան երգի
մեջ
հայոց
պատմությունն
է՝
ցավի
և ուրախության
թրթիռներով:
Պոեմում
Կոմիտասի
փոխարեն
խոսում
է ժողովրդական
երգը,
նրա
մաքրագործած
(«Արևագալի համազանգ»), միջազգային
ճանաչման
հասցրած
(«Ծավալվող համազանգ») հայ
երգը:
Սակայն
վրա
է հասնում
համազգային
արհավիրքը.
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ.
– Սև՛ հագիր, սևսիրտ մարե...
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՛վ, այլ... մահացավ.
– Գարուն ա, ձուն ա արե՜լ...
Պոեմի վերջին՝
«Ահագնացող
համազանգն»
ինքնատիպ
ազգահավաքի
կոչ
է,
հայ
մարդու
նոր
ճակատագրի
սկիզբ,
հայ
երգի
վերադարձ:
Հայ ժողովրդի
հարատևման
ու
ազգապահպանման
հարցերն
են
Սևակի
մաշտոցյան
շարքում՝
«Խոսք
հավաստիքի»
(1961 թ.), «Մայրենի լեզու» (1962 թ.)
բանաստեղծություններում ու հատկապես «Եվ
այր
մի՝
Մաշտոց
անուն»
(1962 թ.) պոեմում.
Նրանց ծնունդը միշտ էլ թվում է
անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր
շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ
ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել նրանց...
Սևակի հայրենասիրական տրամադրությունների վերջին արտահայտությունը «Եռաձայն
պատարագ»
(1965 թ.) պոեմն է՝ հայոց
ամենախոր
վերքի
ու
անփարատելի
ցավի
եղեռնապատումը:
1969 թ-ին
լույս
է տեսել
Սևակի
«Եղիցի
լույս»
ժողովածուն
(տպաքանակը`
1971 թ-ին, հետմահու): Այն
հոգևոր
մաքրագործման
և կատարելության
ձգտող
անհատի
վեճն
է ճշմարիտ
հավատացյալի
տեղը
գրաված
«բյուրավոր
ու
բութ,
բյուրատեսք
ու
սուտ»
հավատացյալի
հետ
(«Նորօրյա աղոթք», «Առավոտ
լուսո»,
«Լույս
զվարթ»
և այլն):
Անընդհատ
լույսի
շուրջը
պտտվող
բանաստեղծի
միտքն
ի վերջո
հայտնագործում
է
«Լույսի
աղբյուրը»,
որը
ելք
է մարդուն
պաշարած
անհույս
խավարից,
և նա
հրամայում
է.
«Վառեցե՜ք
լույսերը»:
Բայց
ըմբոստությունը
կյանքի
աղտեղությունների
դեմ
այս
դեպքում
դառնում
է սոսկ
«ճակատամարտ
պատի
հետ»:
Շարքն
ամփոփվում
է
«Պարապություն»
բանաստեղծությամբ:
Սա
ոչ
թե
սովորական
պարապություն
է,
այլ
մեծ
գործից,
մեծ
պայքարից
դուրս
մնացած
անհատի
տառապագին
ինքնախոշտանգում.
Աշխարհին, այո՜, մաքրությո՛ւն է պետք՝
Ա՜յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են... անգործությունից:
Սևակը գրել է նաև
գրականագիտական
և քննադատական
ուսումնասիրություններ, հոդվածներ՝ նվիրված Գրիգոր
Նարեկացուն,
Մեսրոպ
Մաշտոցին,
Կոմիտասին,
Նահապետ
Քուչակին,
Պետրոս
Դուրյանին,
Հովհաննես
Թումանյանին,
Եղիշե
Չարենցին
և ուրիշների,
կատարել
թարգմանություններ:
Սևակի անունով
կոչվել
են
դպրոցներ,
փողոցներ
ՀՀ
քաղաքներում,
թաղամաս՝
Երևանում,
Արարատի
մարզում՝
գյուղ,
որի
մերձակայքում
տեղի
է ունեցել
ավտովթարը:
Զանգակատուն
գյուղում
գործում
է բանաստեղծի
տուն-թանգարանը:
1972 թ-ից
ամեն
տարի
հունիսի
17-ին՝ Սևակի մահվան
օրը,
բանաստեղծի
ծննդավայրում
անցկացվում
է պոեզիայի
սևակյան
հանդիսություն:
«Մեր
արմատները
թերևս
խորն
են
ավելի,
քան
բարձր
է մեր
սաղարթը»:
«Ապրելու
կեսն
էլ
պատվով
մեռնելն
է»:
«Գրողի
առաջնահերթ
պարտականությունը
փակագծեր
բացելն
է և ոչ
թե
չակերտներ
դնելը»:
«Այո՜,
մեր
նախնիները
աշխարհին
փոքր
ժառանգություն
չեն
կտակել,
բայց
մեր
ժառանգության
մեծագույն
գանձը
մեր
լեզուն
է»:
Պարույր
Սևակ
«Ժողովուրդը
քեզ
(Սևակին)
ծնեց
մաքառման
գնով,
ծնեց
ժամանակին,
որպեսզի
քո
միջոցով
երգեր
իր
ցավն
ու
ուրախությունը:
Այդպիսի
անհատների
ժողովուրդը
հեշտությամբ
չի
ծնում
և չի
կարող
հեշտությամբ
բաժանվել
նրանից...»
Մարտիրոս
Սարյան,
նկարիչ
«Նրա
(Սևակի)
քնարերգության
մեջ
դժվար
չէ
նկատել
գենետիկական
ազդակները,
որ
գալիս
են
հանճարեղ
Նարեկացու
փիլիսոփայական
խորհրդածություններից, Սայաթ-Նովայի և հայկական
միջնադարի
մյուս
մեծ
քնարերգուների
տաղերից,
Եղիշե
Չարենցի
նորարարական
ստեղծագործություններից: Բայց այնտեղ հնչում
են
նաև
Պուշկինի
բանաստեղծական
քնարի
լարերը,
զգացվում
է Ուիտմենի
բանաստեղծական
ազատությունը,
տրիբուն
Մայակովսկու
հասարակական
ավանդույթների
և Ռիլկեի
մտորումների
ազդեցությունը:
Ոսկու
այդ
հատիկները
նա
վերաձուլել
է իր
աշխատանոցում՝
ստանալով
ինքնատիպ
բանաստեղծական
մի
ձուլվածք»:
Էդուարդաս Մեժելայտիս,
լատիշ բանաստեղծ
Աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարան
No comments:
Post a Comment