Tuesday 26 January 2016

Մեջբերումներ Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպից

«Սա՛նչո բարեկամ, դու պետք է իմացած լինես, որ երկինքը հաճել է ինձ այս երկաթե դարում աշխարհ բերել, որ ես ոսկե դարին, կամ թե, ինչպես ոմանք արտահայտվում են, ոսկեջրած դարին հարություն տամ»: 

«Հարկ չկա նկարագրել այն գործողությունները, որոնք չեն փոխում ու չեն աղճատում պատմության ճշմարտությունը, բայց միաժամանակ ստորացուցիչ են հերոսի համար: Չէ՞ որ, խղճի մտոք ասած, Էնեոսն այնքան բարեպաշտ չէր, ինչպես նկարագրել է Վերգիլիոսը, իսկ Ուլիսն այնքան հնարամիտ չէր, ինչպես նկարագրել է Հոմերոսը»:

No comments:

Post a Comment