Ճշմարտության տաճարը փայտե հսկայական շինություն է, որի մակերեսը կազմում է 3200 մետր քառակուսի: Տաճարը տեղակայված է Լաեմ Ռատչավետ հրվանդանի վրա` թաիլանդական Պատաիի հյուսիսային հատվածում` Չոնբուրի գավառում: Համարվում է աշխարհի ամենամեծ փայտե տաճարը, որի կառուցումն իրկանացվում է առանց որևէ մեխի օգտագործման:
Փայտի չորս ամենաթանկ տեսակներից կառուցված այս տաճարի բարձրությունը կազմում է 105 մետր: Այն կառուցվել է ծովափնյա` ամենաբարձր վայրում, որպեսզի հնարավոր լինի դիմադրել արևի կիզիչ ճառագայթներին եւ ծովային հզոր քամիներին: Իրապես զարմանահրաշ այս կառույցի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսին զարդարված է Չինաստանի, Թաիլանդի, Հնդկաստանի եւ Կամբոջայի առասպելներն ու կրոնական սյուժեները պատկերող փայտե քանդակներով ու զարդանախշերով: Այն արտացոլում
է արևելյան փիլիսոփայությունը, հնագույն աշխահընկալումն ու գիտելիքները: Դրա գլխավոր խնդիրն է օգնել մարդկանց ճանաչել անցած սերունդների կյանքը, կյանքի շրջանների սկզբունքները, տիեզերքի հետ մարդու կապը, համընդհանուր ձգտումը դեպի ուտոպիան:

Տաճարի կառուցումը հիմնված է եղել այն գաղափարի վրա, որ մարդկային ցեղը կարողացել է հասնել այդպիսի բարձունքների միայն շնորհիվ իր իսկ զարգացման համար հիմք հանդիսացող փիլիսոփայական եւ կրոնական ճշմարտությունների:





Առաջին տարրը ձեռքում լոտոս բռնած աստվածային տղամարդու քանդակն է, որը խորհրդանշում է կրոնի հաստատւմը` որպես աշխարհի հենասյուն:
Երկրորդ քանդակը ձեռքերում երեխա պահած աստվածային էության կերպարն է, որն իր հետևից տանում է տարեցներին ու հանդիսանում է մարդկանց տրված կյանքի խորհրդանիշը:
Երրորդ քանդակը ձեռքերում գիրք պահած կնոջ կերպարն է, որը խորհրդանշում է անմահ փիլիսոփայությունը, գիտելիքն ու բարոյականությունը:

Ամենաբարձր` Կալակի սայրի վերին մասում գտնվում է ձի հեծնած մարդու քանդակը: Դա Պրա Շրի-Արյամետհայն է` վերջին Բոդհիսատվան, որը Բհադրայի, այսինքն` արդի ժամանակաշարջանում, դառնում է հինգերորդ Բուդդան:
Ճշմարտության տաճարի ներքին տարածքը ներառում է չորս սրահ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է Հարավ-Արևմտյան Ասիայի կրոններից մեկը, թեպետ, ըստ էության, յուրաքանչյուր սրահում դրանք հանդիպում են միմյանց: Առաջին սրահը ներկայացնում է տիեզերածին հավատը: Այստեղ առավել վառ կերպով են ներկայացված վերոնշյալ յոթ արարիչները: Այստեղ նաև կարելի է տեսնել մոլորակի յոթ աստվածներին, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է շաբաթվա օրերից մեկին: Մոլորակը պատկերող բոլոր քանդակները ներկայացված են Կրիշնա աստծո տարատեսակներով:
Երկրորդ սրահում ներկայացված է հինդուիզմը, որտեղ պատկերված են Կրիշնա աստծո կյանքից դրվագներ, ինչպես նաև հավետ կենարար բնությունը խորհրդանշող աստված Վիշնուի ռեինկարնացիան: Կրիշնան պատկերված է օձանման արարած Նագայի գլխին կանգնած, կովի վրա կանգնած, Ռադխայի հետ ճոճանակին նստած, հովիվների հետ և այլն:

Երրորդ սրահում ներկայացված է չինական բուդդայականությունը: Տաճարի այս մասը լի է վերերկրային էակների փայտե քանդակներով, այդ թվում` բուդդայականության երկու հիմնական ճյուղերից մեկից` Մահայանայից հայտնի Բոդհիստավայի քանդակով: Բոդհիստավան բարձրագույն իմաստության հասած մարդ էր, ինչի շնորհիվ էլ նա դառնում է Բուդդա: Սակայն վերջինս հրաժավում է նիրվանայի հասնելուց, որպեսզի կարողանա օգնել մարդկանց եւ փրկել նրանց տառապանքներից: Նրան երբեմն անվանում են «մեծ պատգարակ», քանի որ հենց նա էր մարդկանց տանում կյանքի ու մահվան շրջափուլերի միջով:
Չորրորդ սրահի փայտե քանդակները ներկայացնում են այն, որ աշխարհը կազմաված է Մահաբուհտայից կամ չորս տարրերից` քամուց, կրակից, ջրից ու հողից: Այս չորս տարրերի աստվածներն են Շիվան, Վիշնուն, Բրահման ու Կայլասը:
No comments:
Post a Comment