Ալտերնատիվ ռոքը ժամանակակից երաժշտական եզրույթ է, որը ներառում է ռոք երաժշտության բազմազան ոճեր, որոնք, որպես կանոն, հակադրվում են դրա ավանդական տարատեսակներին: Այս եզրույթը ծագել է 1980-ականներին` ընդգրկելով փանկ ռոքից ու պոստ փանքից ձևավորվող մի շարք ոճեր:
Ըստ էության ալտերնատիվ տերմինը բոլոր փոստ պանկ խմբերի հավաքական անվանումն էր, որոնք ձևավորվել եւ գործել են 1983-84թթ., երբ «նոր ալիք» շարժումն աստիճանաբար մարում էր, մինչև այն ժամանակահատվածը, երբ ալտերնատիվ ռոքն ու փոփը գրեթե ձուլվում են 1995թ. մեյնսթրիմին:
R.E.M. |
Ընդունված
է ալտերնատիվ ռոքի ձևավորման շրջանը
բաժանել երկու փուլերի`
1) 1980-ականների խմբեր` երաժշտական ինքնաճանաչման լայն համընդգրկմամբ
2) 1990-ականների խմբեր, որոնք ամերիկյան գրանժի կոմերցիոն հաջողությունից հետո 1991-1993թթ. ձայնագրման խոշոր լեյբլների կողմից նույնպիսի աջակցություն են ստանում, ինչպիսին ստանում էին ավանդական եւ էստրադային ռոք խմբերը: Ալտերնատիվ ռոքը հենց այդ տարիներին սկսեց ասոցացվել հիմնականում գրանժի եւ փոստ պանկի հետ` այդ կերպ ձևավորվելով իբրև երաժշտական ինքնուրույն ոճ:
Husker Du |
1980-ականներին ԱՄՆ-ում մի քանի քոլեջների ռադիոկայաններում առաջին անգամ սկսեցին ալտերնատիվ ռոք նվագել, մի ժանր, որն այդ շրջանում կոմերցիոն ռադիոկայանների մեծ մասն անտեսում էր: Իսկ Բրիտանիայում ալտերնատիվ ռոքն սկսեց տարածում գտնել շնորհիվ այնպիսի դիջեյների, ինչպիսիք էին Ռիչարդ Սքինները, Էննի Նայթինգեյլը, Ջոն Փիլը, որոնք «պահում» էին ալտերնատիվ երաժշտությունը BBC-ի ռադիոյում: Միայն
1980-ականների կեսերին է, որ այս ժանրն սկսում է տարածում ստանալ ԱՄՆ մեծ թվով քոլեջներում, ինչի արդյունքում էլ այն հաճախ անվանում էին «քոլեջ ռոք»:
Nirvana |
The Replacements |
1980-ականների կեսերին այս ժանրի առավել հայտնի կատարողներն էին ամերիկյան Jane’s Addiction, R.E.M., Sonic
Youth, The Replacements եւ բրիտանական New Order, The Smiths, The Cure, The Jesus and Mary
Chain խմբերը:
Առաջինը R.E.M. խումբն է, որ անմիջականորեն իր վրա զգում է մեծացող շարժման դրական ազդեցությունն ինչպես երաժշտական, այնպես էլ կոմերցիոն տեսանկյունից: 1983թ. թողարկված դեբյուտային «Murmur» ալբոմն արժանանում է քննադատների հավանությանը եւ հասնում մինչև TOP40: Խմբին կրկնօրինակող մյուս կատարողներն իրենց սպասեցնել չեն տալիս եւ որպես արդյունք երաժշտական ասպարեզ են դուրս գալիս dB's եւ Let's Active խմբերը:
Soul Asylum |
Իսկ R.E.M. խումբը գրեթե ողջ տասնամյակի ընթացքում չի դադարում հյուրախաղերի մեկնել եւ համալրել երկրպագուների բանակը, ինչի արդյունքում էլ 1987թ. խմբի «Document» ալբոմի մեջ մտնող «The One I Love» կոմպոզիցիան բարձրանում է մինչև TOP10:
Մեկ այլ խումբ, որը R.E.M.-ի հետ ընթանում էր հաջողության գրեթե նույն ճանապարհով, Husker Du-ն էր, որն սկսելով նվագել հարդքոր` ստիճանաբար դուրս է գալիս տվյալ ոճի շրջանակներից. և չփոխելով հարդքորին բնորոշ կիթառային նվագակցումն ու տեմպը` ստեղծում է երաժշտություն, որը միաժամանակ և՛ մեղեդային էր, և՛ կտրուկ` լցված աղմկոտ գունավորումով եւ գրավիչ թեմատիկայով, իսկ 1984թ. թողարկված «Zen Arcade» ալբոմը բեկումնային է դառնում խմբի ստեղծագործական կյանքում:
Pearl Jam |
Husker Du խումբն առաջատար էր մինեապոլիսյան բեմում, որտեղ նշանակալի դեր ունեին
նաև Replacements եւ Soul Asylum խմբերը: Այս երկու խմբերն իրենց ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում գրեթե կրկնօրինակում էին Husker Du-ին, սակայն հետագայում Replacements-ը կարողանում է էապես փոխել իր երաժշտությունն ու փաստացիորեն իր ստեղծագործություններում միավորել պանկն ու ավանդական ռոքը եւ լրացնել այն բացը, որը կար դեպի փոփը հակված R.E.M. եւ «աղմկոտ» Husker Du խմբերի միջև:
Այդ ժամանակաշրջանում փլուզվում է Husker Du-ն, R.E.M.-ը շարունակում էր կոմերցիոն ուղին, երկու այլ նշանավոր խմբերից Minutemen-ն սկսում է անկում ապրել D.Boon'а-ի մահվանից հետո, իսկ Sonic Youth-ը որոշ ժամանակ պասիվ էր, քանի որ պատրաստվում էր major label-ի հետ նոր պայմանագիր կնքելուն: Այս ամենի արդյունքում 80-ականների ամերիկյան «ալտերնատիվ բեմում» Replacements եւ Soul Asylum խմբերի ռոքէնռոլի հետ միասին գերակայում էին ալտերնատիվ փոփն ու աղմկահարույց ինդուստրիալ փոփը, ինչի արդյունքում էլ ալտերնատիվ ռոքն աստիճանաբար անկում է ապրում:
Sonic Youth |
Որքան էլ 1980-ականների ալտերնատիվ ռոք խմբերը աղմկահարույց
հաջողությունների չեն հասնում, դրանք միևնույն է մեծ ազդեցություն են ունենում ալտերնատիվ ռոքի հաջորդ սերունդների ձևավորման գործում եւ նշանակալի ավանդ ներնդնում 1990-ականներին ժանրի հեղինակության բարձրացման գործում:
90-ականերին
ժանրը
նոր
շունչ
է ստանում,
քանի
որ
երաժշտական
ինդուստրիան
արդեն
ծանոթ
էր
դրա
կոմերցիոն
հնարավորություններին եւ ակտիվորեն առաջ
էր
մղում
ալտերնատիվ
նոր
խմբերին,
ինչպիսիք
էին
Cake, Dinosaur Jr. եւ Nirvana խմբերը: Այդ
շրջանում
կրկին
ասպարեզ
է դուրս
գալիս
80-ականներին Սիեթլում ձևավորված
գրանժը:
Մասնավորպես,
1991թ. թողարկվում է Nirvana-ի ամենանշանավոր
«Nevermind» ալբոմը,
ինչպես նաև Pearl Jam խմբի դեբյուտային «Ten», Sօundgarden-ի
«Badmotorfinger» եւ
Alice in
Chains-ի «Dirt» ալբոմները: Դա
երաժշտության ասպարեզում հեղափոխական տեղաշարժերի տարի էր, երբ
ալտերնատիվ ռոքը մղվում էր դեպի մեյնսթրիմ, իսկ
ալտերնատիվ բառն ավելի շատ կիրառվում էր իբրև անդերգրաունդ մի շարք խմբեր ներառող լայն տերմին: Հենց Nirvana, Pearl Jam, Soundgarden
եւ
Alice in Chains խմբերի գործունեությունն է վեր
հանում
ալտերնատիվ
ռոքը
որպես
անհատական
ժանր:
90-ականների
կեսերին
ալտերնատիվ
ռոքը
դուրս
է գալիս
մեյնսթրիմից,
որի
պատճառ
են
հանդիսանւմ
մի
քանի
իրադարձություններ, մասնավորպես` 1994թ. Nirvana
խմբի առաջատար Կուրտ Քոբեյնի մահը:
Ներկայումս կարելի է նշել, որ
ալտերնատիվ ռոքը կրկին վերադարձել է մեյնսթրիմ շնորհիվ այնպիսի խմբերի, ինչպիսիք են անգլիական
Radiohead, Muse, Placebo, Arctic Monkeys եւ ամերիկյան
Thirty Seconds to
Mars, The White
Stripes, Kings of
Leon, The Strokes,
Black Rebel Motorcycle,
Linkin Park, Skillet
եւ փոստ պանկ Interpol, The Features խմբերը:
No comments:
Post a Comment