Monday 4 August 2014

Հոմերոս «Ոդիսական»

«Ոդիսական»՝ Հոմերոսին վերագրվող պոեմներից երկրորդըԻլիական»-ից հետո): Ստեղծվել է, հավանաբար, մ.թ.ա. VIII դարում: Ի տարբերություն «Իլիականի»՝ «Ոդիսականի» սյուժեն ավելի շատ հեքիաթային, արկածային և կենցաղային է, քան հերոսական: Պատմում է Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու ճանապարհին Իթակե կղզու արքա Ոդիսևսի արկածների, ինչպես նաև Իթակեում Ոդիսևսին սպասող հավատարիմ կնոջ՝ Պենելոպեին բաժին ընկած փորձությունների մասին: Ոդիսևսի բացակայության ժամանակ ծնվել էր նրա որդինՏելեմաքոսը

          Հ.Ջ. Դրեփեր «Ոդիսևսն ու սիրենները»


«Ոդիսականը» նույնպես բաժանված է 24 գրքի կամ երգի: Գրված է հեկզամետրով (վեցաչափով): Կառուցվածքի առումով «Ոդիսականն» ավելի բարդ է: Պոեմը սկսվում է պատմության կեսից, իսկ նախորդող իրադարձությունների մասին տեղեկանում ենք կենտրոնական երգերից: Գլխավոր հերոսն ավելի վառ է արտահայտված: Ոդիսևսը խորամանկ, հնարամիտ, նպատակասլաց կերպար է, որը կարողանում է ամեն տեսակի խոչընդոտ հաղթահարել ու իր յուրատակ խելքի շորհիվ անվաս դուրս գալ ցանկացած իրավիճակից: «Ոդիսականում» Ոդիսևսի կերպարն ավելի ազնիվ ու դրական է: Ի հայտ է գալիս օջախի գաղափարը: «Իլիականում» Ոդիսևսին տեսնում ենք որպես զինվոր, քաջ մարտիկ, իսկ «Ոդիսականում» ոչ այդքան երիտասարդ կերպարն այս հատկաիշներով, բնականաբար, ավելի պասիվ է: Այնուամենայնիվ, նա շարունակում է մարտնչել ու չի կորցնում իր արիությունը: Նա համարձակվում է կռիվ տալ նույնիսկ մեծն Պոսեյդոնի դեմ, որը բարկացել էր իր որդուն կուրացնելու պատճառով: 


           Ոդիսևսն իջնում է ստորերկրյա աշխարհ














Ոդիսևսը աստվածուհի Աթենաս-Պալլասի սիրելին էր, Զևսի դուստրը ամեն կերպ օգնում է նրան և որդուն` Տելեմաքին: Այս գրքում Ոդիսևսին տեսնում ենք նաև որպես իր ծառաների, իր ստորադասների կողմից սիրված տեր: Իթակեում բոլորն անհամբեր սպասում են քաջարի հերոսի վերադարձին: Ոդիսևսը ներկայանում է նաև որպես հավատարիմ կերպար: Տարիներ շարունակ կնոջից հեռու գտնվելով`նա հավատարիմ է մնում Պենելոպեին ու բազմիցս մերժում Կալիպսո աստվածուհու գայթակղություններին: Կինը նույնպես հավատարիմ է. Ոդիսևսի բացակայության ժամանակ 108 փեսացուներ խնդրում էին Պենելոպեի ձեռքը, բայց անընդհատ մերժվում էին: Ոդիսևսը համաշխարհային գրականության ամենահին հերոսն է, որ ինքնաճաչում է ստանում ոչ թե տնից հեռանալով, այլ տուն վերադառնալիս: Ոդիսևսը ծնողասեր է, շատ է սիրում իր հորը` Լայերտին: Դա ակնհայտ երևում է գրքի 24-րդ երգում, երբ երկար տարիներ անց որից տեսնելով հորը` հերոսը լուռ արտասվում է` նկատելով, թե տարիները որքան են ծերացրել ու թուլացրել Լայերտին: «Ոդիսական», «Իլիականի» հետ միասին, անտիկ գրականության ամենաարժեքավոր նմուշներն են:
                                  Ոդիսևսն ու Կալիպսոն

No comments:

Post a Comment