Վերգիլիուս «Էնեական» (մ.թ.ա. 29-19թթ.). լատիներեն լեզվով գրված այս պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր` Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին: Պոեմը գրված է հեկզամետրով և բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել: Առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները` Իտալիայի
բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին: Այս առումով պոեմի առաջին 6 մասը նմանեցվում է «Ոդիսականին», իսկ մնացած հատվածը՝ «Իլիականին»:
Վերգիլիուսը կարդում է «Էնեականը» Օգոստոսի ու Օկտավիայի համար |
Էնեասը հաղթում է Թուրնոսին |
Հարկ է նշել, որ պոեմում ժամանակագրությունը
մտադրված կերպով խախտված է. չհաշված Տրոյական պատերազմի մասին հիշատակությունը՝
ստեղծագործության
մեջ իրական պատմական ոչ մի այլ տեղեկություն նկատելի չէ: Հիմք ընդունելով այս փաստը՝ գրաքննադատներից
ոմանք այս պոեմը համարում են ոչ թե պատմական, այլ գովաբանող, հանրայնացնող գրվածք, որը փառաբանում է Հուլիոս-Կլավդիոսների դինաստիան` առաջադրելով այն վարկածը, որ այն սերում է էնեասի որդուց՝ Հուլիոսից:
«Ոդիսականի» և «Իլիականի» պես ստեղծագործություն
գրելու Վերգիլիուսի ցանկությունը
Ալեքսանդր Ուբելեսկի «Էնեասն ու Անքիսեսը Հադեսում» |
բացատրվում է նրանով, որ վերջինս միշտ ուզեցել է հավասարվել Հոմերոսին, հասնել նրա փառքին: Այնուամենայնիվ, «Էնեականը» հոմերոսյան երկերի անդեմ նմանակում չէ, բնականաբար, այլապես այն չէր դասվի անտիկ գրականության ամենաարժեքավոր
գործերի շարքին: Առաջին 6 գրքերում ներկայացվում է ոչ թե հերոսի վերադարձն իր օջախ, այլ ժողովրդի մի զանգվածի տեղափոխոթյունը
դեպի իր հերոսի կամ հերոսներից մեկի ծագման վայր, մի վայր որը նախասահմանվել էր աստվածների կողմից և որը հերոսները պետք է գուշակեին: Ինչպես «Ոդիսականում», այստեղ ևս աստվածային մի ուժ խանգարում է հերոսին հասնել իր նշանակետին (Պոսեյդոնը՝ Հոմերոսի մոտ, Յունոնան՝ Վերգիլիուսի մոտ): Իհարկե կային նաև հերոսներին օժանդակող աստվածներ. Ոդիսևսին օգնում էր Աթենասը, իսկ Էնեասին՝ Վեներան: Հոմերոսի և Վերգիլիուսի պոեմների նմանություններն
ու տարբերություններն
ուսումնասիրելիս
խոսվում է նաև պատերազմի ծագման պատճառի մասին: «Իլիականում» պատերազմի պատճառ է դառնում Հեղինեի փախուտը Պարիսի հետ, իսկ «Էնեականում»՝ Դիդոնեի զայրույթը Էնեասի կողմից լքվելու պատճառով: Ըստ ավանդույթի Կարթագեն քաղաքի հիմնադիր թագուհին լքվելուց հետո ինքնասպանություն է գործում, քանի որ սիրահարվել էր էնեասին՝ դրժելով իր հանգուցյալ ամուսին Սիքեին հավատարիմ մնալու խոստումը: Դիդոնեից հրաժարվելու Էնեասի ցանկությունը ևս վերագրվում է աստվածների ինտրիգային խաղերին:
«Էնեասը Դիդոնեին պատմում է Տրոյայի անկման մասին» Պիեր Նարցիս Գերեն, 1815թ. |
Առհասարակ, անտիկ գրականության մեջ աստվածները միշտ էլ իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հերոսների ճակատագրի կերտման մեջ: «Էնեականի» մեջ աստվածների
միջամտությունը հերոսների
կյանքին հատկապես
վառ է
պատկերված է
չորրորդ գլխում:
Էնեասը սիրահարվում
է Դիդոնեին`
շեղվելով իրեն
նախասահմանված ճակատագրից,
այն է`
մեկնել Իտալիա:
Իրականում հենց
աստվածներն էին
որոշել նման
զարգացում տալ
գործողություններին ու
սեր էին
ներշնչել հերոսին:
Տեսնում ենք,
թե ինչպես
են Յունոնան
և Վեներան
համաձայնության գալիս
Էնեասի ու
Դիդոնեի ճակատագրի
շուրջ: Հետագայում
Յուպիտերն իր
հերթին որոշում
է իր
մասնակցությունն ունենալ
գործողությունների զարգացման
ընթացքին և
Մերկուրիին ուղարկում
է Էնեսի
երազներից մեկում
վերջինիս ներշնչելու,
որ պետք
է ճանապարհորդի
դեպի Իտալիա`
թողնելով իր
նոր գտած
սիրուն: Եվ
այսպես, շատ
այլ աստվածներ
են որոշում
միջամտել Ճակատագրի
կողմից սահմանված
ճանապարհի կերտմանը`
լավ իմանալով,
թե ինչ
վերջ է
ունենալու այս
կամ այն
հերոսի կյանքը:
Խոսելով Ճակատագրի
մասին` պետք
է նշել,
որ «Էնեական»-ում այն
անձնավորված գործող
անձ կարելի
է համարել.
Ճակատագիրն այն
մեծագույն ուժն
է, որին
պետք է
հետևեն մարդիկ
ու նույնիսկ
աստվածները: Ինչքան
էլ աստվածները
խախտեն սահմանված
իրադարձությունների հերթականությունը կամ իրագործման
ուղիները, ի
վերջո հերոսը
բախվելու է
նրան, ինչ
որ ի
սկզբանե գրված
է եղել
իր ճակատին:
«Դիդոնե թագուհու ինքնասպանոթյունը» Կլոդ Ավգուստին Կայոտ |
Պոեմում աչքի
ընկնող գաղափարներից
են նաև
դաժանությունը ու
տարատեսակ կոնֆլիկտները:
Գործողությունների մեկնարկն
ինքնին (Էնեասի
ճանապարհորդությունը) հետևանք
է Տրոյայի
անկմանն ու
կործանմանը: Էնեասը
հետագայում Դիդոնեին
պատմում է
Տրոյայի հերոսական
պաշտպանության մասին.
չնայած տրոյացիները
գիտեին, թե
ինչ է
իրենց սպասվում,
նախընտրեցին մեռնել
հանուն հարազատ
քաղաքի: Բռնությունը
հզոր ուժ
է, բայց
ոչ միշտ
է հաղթում
այնպիսի վսեմ
գաղափարների, ինչպիսիք
են հայրենասիրությունն ու
պատիվը:
Դաժանությունն ու
արյունահեղությունը շարունակվում
է նաև
Էնեասի ճամփորդության ժամանակ: Դիդոնեն
ինքնասպան է
լինում, ինչն
էլ հետագայում
բարդեցնում է
Կարթագենի ու
Հռոմի հարաբերությունները` թշնամաբար
տրամադրելով միմյանց
դեմ այս
երկու քաղաքների
բնակչությանը: Բռնությունն
իր հետևից
այլ բռնություն
է առաջ
բերում` շղթայաբար
փչացնելով ամեն
բան:
Վերգիլիուսի ստեղծագործության մեջ նկատելի
են տարատեսակ
այլաբանություններ, որոնք
էլ ավելի
արժեքավոր են
դարձնում այս
պոեմը:
«Էնեասն ու գուշակուհին անդրաշխարհում» Յան Բրեյգեր Ավագ, 1600թ. |
Առհասարակ,
այս պոեմը
շատ կարևոր
ազդեցություն է
ունեցել համաշխարհային գրականության զարգացման
վրա: Հատկապես
նկատելի Միջնադարում
ստեղծված երկերի
վրա թողած
նրա հետքերը:
Չնայած ոչ
ավարտուն պոեմ
լինելուն` «Էնեականը»
երկար ժամանակ
օգտագործվում էր
դպրոցներում`որպես
Հին Հռոմի
մշակույթի ուսուցման
ձեռնարկ: Նույնիսկ
Հռոմեական կայսրության
անկումից հետո
«Էնեականը» շարունակում
էր համարվել
լատինական մշակույթի
ամենակարևոր գոհարներից
մեկը: Ինչպես
«Իլիականն» է
համարվում հունական
գրականության բարձրագույն
նվաճումը, այնպես
էլ «Էնեականը»`
հռոմեական գրականության
պարծանքը:
No comments:
Post a Comment