Sunday 8 March 2015

Ջոն Լենոն



   
Ջոն Լենոն՝ բրիտանացի երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ և գրող, լեգենդար «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը:
Ծնվել  է  1940թ. հոկտեմբերի 9-ին Լիվերպուլում: Այդ գիշեր հիտլերյան ավիացիան իրականացնում  էր քաղաքի վրա  հերթական ռմբակոծությունը: Ջոնի հայրը՝ Ֆրեդը,  ուղեկցորդ էր աշխատում առևտրական նավերից մեկում: 1942թ. Ջոնի մայրը՝ Ջուլիան, հայտնում է, որ ամուսնինն անհետ կորել է: Միայնակ մեծացնել որդուն նրա ուժերից վեր էր, այդ իսկ պատճառով 18 ամսական Ջոնը մնում է Ջուլիայի քույրերից մեկի՝ Միմի Ստենլիի խնամակալության տակ: 4 տարեկան հասակում Ջոնն ընդունվում է ներկայումս նշանավոր Փենի-լեյն փողոցի մոտակայքւոմ գտնվող նախադպրոցներից մեկը: Նա բավականին վաղ տարքիում է սկսում ստեղծագործել, հիմնականում՝ բանաստեղծություններ, որոնք ինքն էլ պատկերազարդում էր: 

 1952թ. Լենոնը նախադպրոցից տեղափոխվում է "Quarry Bank High School"՝  խիստ կարգապահությամբ տիպիկ անգլիական միջնակարգ դպրոց: Իր հախուռն բնավորությամբ Լենոն այդպես էլ չի դառնում դպրոցի գոնե միջակ աշակերտ եւ հենց սկզբից «պատերազմ է հայտարարում» դպրոցի կարգապահությանը:

    Միակ առարկաները, որոնցով Լենոնը հետաքրքրվում էր եւ ցուցադրում զարմանալի ունակություններ, նկարչությունն էր, անգլերեն լեզուն եւ գրականությունը, թեպետ այստեղ էլ նրա  հակումները չէին համապատասխանում դպրոցական ծրագրին: Նա նախկինի պես կարճ բանաստեղծություններ էր գրում, նկարում ծաղրանկարներ ու գծանկարներ: Երաժշտությունն այդ ժամանակաշրջանում նրան բացարձակապես չէր հետաքրքրում:

  1956թ. Լենոնը միայն հետևում էր, թե ինչպես էր երաժշտությունը կլանում իր հասակակիցներին, ինչպես է  ռոքնռոլը դառնում ոչ միայն երաժշտական ոճ, այլեւ հագուստի ոճ, վարքագիծ ու կյանք: Բիլ Հեյլիի "Rock Around The Clock"  կատարումը, որը 1956թ. գլխավորում էր բրիտանական հիթ-շքերթները, դեռևս նրան չէր համոզում, սակայն փետրվարին ռադիոյով հնչեցնում են Էլվիս Փրեսլիի "Heartbreak Hotel" կատարումը, որն ամբողջովին գերում է  Լենոնին: Նա համոզում է մորաքրոջն իրեն կիթառ գնել: Ջուլիան մի փոքր նվագում էր բանջո եւ օգնում է Ջոնին սովորել նախնական  ակորդները
   
Սակայն նոր երաժշտությունը պահանջում էր կատարողական նորարարությունններ, այս իսկ պատճառով Ջոնը որոշում է, որ իրեն այդ շրջանում բավարար էր նաեւ սկիֆլը, որն իրենից ներկայացնում էր ամերիկյան քանթրի երաժշտության ու բրիտանական ֆոլկլորային ավանդույթների յուրօրինակ միաձուլում: Նա երկար ժամանակ չի վատնում իր նվագախմբի կամզը ձևավորելու մեջ եւ ներառում է նրանում իր մտերիմ ընկերներ Պիտ Շոթոնին, Նայջլ Ուոլին եւ Այվեն Վոենին: Ի պատիվ դպրոցի, նրանք խումբն անվանում են "Quarrymen", որի հիմքի վրա հետագայում ձևավորվում է լեգենդար «The Beatles» խումբը: Շուտով խումբը համալրում են նաեւ Ռոդ Դեյվիսը, Էրիկ Գրֆիթսն ու Կոլին Հանթոնը: Սկզբնական շրջանում նրանք հազվադպ էին ելույթ ունենում, հիմնականում՝ երիտասարդական ակումբների խնջույքներում կամ սկիֆլ-խմբերի մրցույթներում:

1957թ. հուլիսի 6-ին խումբը ելույթ է ունենում ս. Պետրոս եկեղեցու բակում: Այվեն Վոենը համերգին հրավիրում է  նաեւ իր ընկեր Պոլ Մակքարթնիին, որը հոյակապ կիթառ էր նվագում ու որը կարողանում է  շարժել Լենոնի հետաքրքրությունը: Մեկ շաբաթ անց նա հիավիրում է Պոլին դառնալու խմբի անդամ:
Quarrymen

Դպրոց Լենոնը ավելի ու ավելի հազվադեպ էր գնում, ուստի պատահական չէ, որ նա տապալում է բոլոր քննությունները: Սակայն դպրոցի տնօրենն, այնուամնեայնիվ, նրա համար երաշխավորագիր է տալիս Լիվերպուլի գեղարվեստի քոլեջ ընդունվելու համար:

Ջոն եւ Սինտիա
1958թ հուլիսի  15-ին Լենոնի մայրը՝ Ջուլիա Լենոնը վրաերթի է ենթարկվում: Ինչպես ավելի ուշ հիշում է Լենոնը, նա այդ պահին ապրել է կյանքի ամենածանր ցնցումը եւ դժվար էր ասել՝ ինչով այդ ամենը կվերջանար, եթե չլինեին Պոլը, ռոքնռոլն ու քոլեջի ընկերները:Ջոնի նոր ընկերներից մեկը Ստյուրատ Սատկլիֆն էր՝ գեղարվեստի ֆակուլտետի տաղանդավոր ուսանողներից մեկը, որը Ջոնի ազդեցության տակ, սկսում է հետաքրքրվել ռոքնռոլով:

Ջոն Լենոն եւ Պոլ Մակքարթնի
Գեղարվեստի քոլեջում Ջոնը նաեւ ծանոթանում է  Սինտի Պաուելի հետ: Նրանք սկսում են հանդիպել, այնուհետև միասին ապրել Սինտիի տանը:  Վերջինս համոզված էր, որ վաղ թե ուշ Ջոնն իրեն կլքի, ուստի շատ է զարմանում, երբ 1962թ. առմանը հայտնելով Ջոնին իր հղիության մասին՝ նրանից ստանում է ամուսնության առաջարկություն: Հարսանիքը տեղի է ունենում օգոստոսի 23-ին:

   1966թթ. նոյեմբերին Լոնդոնում Լենոնը ծանոթանում է ճապոնացի ավանգարդ նկարչուհի Յոկո Օնոյի հետ, որն Անգլիա էր եկել ներկայացնելու իր նկարների ցուցահանդեսը: Նոյեմբերին, երբ նրանց որդին՝ Ջուլիանը, հինգ տարեկան էր, Ջոնը բաժանվում է Սինտիից, իսկ 1969թ. մարտի  20-ին Ջիբլարթարում կայանում է  Ջոնի եւ Յոկոյի քաղաքացիական ամուսնությունը:

Beatles
     1969թ. սեպտեմբերի կայանում է  "The Plastic Ono Band" խմբի առաջին համերգը, որի կազմի մեջ այդ ժամանակ մտնում էին Էրիկ Կլեպտոնը, Կլոուս Վուրմանը եւ Ալան Ուայթը:Այդ ժամանկ Լենոնն արդեն հայտնել էր Պոլին, Ջորջին ու Ռինգոյին Բիթլզից դուրս գալու որոշման մասին: Նման որոշման պատճառ էր հանդիսացել այն, որ Մակքարթնին եւ Հարիսոնը հրաժարվել էին կվարտետով ձայնագրել "Cold Turkey" երգը՝ համարելով այն չափազանց թույլ Բիթլզ խմբի համար: Ջոնը ձայնագրում է երգը "Plastic Ono Band"  խմբի հետ, իսկ հոկտեմբերին թոաղրկում է  դրա սինգլը:

Բացի երաժշտական գործունեությունից, Լենոնը նաև քաղաքական ակտիվիստ էր: Իր քաղաքական հայացքների մասին նա արտահայտվում էր թե՛ երգերում, թե՛ հրապարակային ելույթներում: Իր հանրահայտ «Imagine» երգում նա պատմում է հենց այն մասին, թե ինչիպիսին պետք է լինի աշխարհը: Երևի թե ոչ ոքի 1969թ. մամուլն այնքան մեծ ուշադրություն չի դարձրել, որքան Ջոն Լենոնին: Դեկտեմբերի 15 –ին Լենոնը ու Յոկո Օնոն կազմակերպում են "War Is Over (If You Want)" կարգախոսով հակապատերազմական համերգը
Ջոն Լենոն եւ Յոկո Օնո
 Դեկտեմբերի 30-ին բրիտանական հեռուստաընկերությունը հատուկ հաղորդում է  նվիրում  Լենոնին՝ դասելով նրան տասնամյակի ամենահայտնի երկու քաղաքական գործիչների՝ Մաո Ցզեդունի եւ Ջոն Քենեդիի կողքին:

1970-ականները եւս բուռն են սկսվում Լենոնի համար: Հունվարին Դանիայում նա հայտարարում է, որ համերգներից ու սկավառակաների վաճառքից ստացված ողջ գումարը նա ծախսելու է խաղաղության համար պայքարում: 1971թ. մարտին   թողարկվում է նրա "Power To The People" սինգլը: Նույն թվականի մարտին Լենոնը ու Յոկո Օնոն մասնկացում են Հյուսիսային Իրլանդիայում բրիտանական զորքերի գործողությունների դեմ բողոքի երթին, իրականացնում են շոտլանդացի նավագործների բողոքի ցույցերին աջակցող ակցիաներ:

Սեպտեմբերի  3-ին Լենոնը կնոջ հետ մեկնում է Նյու Յորք եւ ալյևս հայրենիք նա չի վերադառնում: Ժամանելով Միացյալ Նահանգներ՝ նա անմիջապես ընգրկվում է հնդկացիների եւ բանտերում կալանավորների իրավուքնների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ: Դրա արդյուքնում Լենոնը մոտ երկու ամսով ստիպված է լինում լքել երկիրը: Դա առաջին փորձն էր սեպ խրելու Լենոնի եւ Օնոյի միջեւ հարաբերություններում: Աշնանը նրանք առաջին անգամ լուրջ վիճում են եւ բաժանվում մոտ մեկ տարով:

Երաժշտության մեջ նրա վերջին խոշոր քաղաքական ակցիան է դառնում "Some Time In New York City" (1972) ալբոմը: Ալբոմը հաջողություն չի ունենում, ընթացիկ քաղաքականության «չափաբաժինը»  շատ մեծ էր եւ կործանարար է դառնում նրա համար, ինչը հետագայում իր հարցազրույցներից մեկում խոստովանում է նաեւ Լենոնը: 1975-ից Ջոնն ու Յոկոն նորից սկսում են միասին ապրել: Նույն թվականի հոկտեմբերին ծնվում է նրանց որդին՝ Շոնը, եւ Լենոնը, հանուն նրա, որոշում է ժամանակավորապես լքել երաժշտական ասպարեզը: Այդ «ժամանակավորը»  տևում է հինգ երկար տարիներ, որոնց ընթացքում նա դառնում է օրինակելի տանտեր եւ հայր:

Ձայնագրման ստուդիա նա կրկին ոտք է դնում միայն  1980թ. օգոստոսի 4-ին, երբ սկսում է  աշխատել "Double Fantasy" ալբոմի վրա: Նոյեմբերի թողարկված սկավառակը շշմեցնում է  ունկնդիրենրին իր թարմությամբ, մեղեդիների նրբագեղությամբ, խորությամբ եւ տեքստերի պարզությամբ:

Ջոն Լենոնի ուղին ողբերգական ավարտ է ունենում: 1980թ. դեկտեմբերի 8-ին Նու Յորքւոմ, երբ երաժիշտը Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան, սպանվում է Մարկ Չեպմենի կողմից, որը դատապարտվում է ցմահ ազատազրկման:

    Այնուհանդերձ, մինչ օրս Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների խորհրդանիշներից մեկը:Լենոնի կատարած, հեղինակած կամ համահեղինակած երգերն ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը: Ըստ Բի-բի-սի-ի` 2002 թ. անցկացրած հարցման` Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է:

No comments:

Post a Comment