Մերիլին Մոնրո
(իսկական անունը՝
Նորմա Ջին
Բեյքեր Մորտենսոն)՝
Ծնվել է 1926թ հունիսի 1-ին, Լոս
Անջելեսում: Մոնրոն
ծանր մանկություն է ապրել, որտեղ
իշխել են
մշտական աղքատությունը,
մոր հիստերիայի
նոպաներն ու
խորթ հոր
կողմից դաժան
վերաբերմունքը: Ութ տարեկան
հասակում Մոնրոն
արդեն իսկ
ճաշակել է միայնության ու
կարոտի դառը
զգացմունքները: Բնությունը Մոնրոյին
պարգևել էր
արտոսովոր գեղեցիկ
դեմք ու
կառուցվածք, օժտել
հրեշտակային հմայքով:
Մոնրոյի մայրը
կինոստուդիաներից մեկում աշխատում
էր իբրև
մոնտաժող, իսկ
ազատ ժամանակը
տրամադրում էր
զվարճանքներին: Դստեր դաստիարակությամբ
զբաղվելու ժամանակ
նա չուներ,
այդ իսկ
պատճառով երկու
շաբաթական Նորմային
նա հանձնում է այլ ընտանիքի խնամակալությանը:
Մինչև ութ
տարեկան հասակը,
Մոնրոն ապրում
է Բոլենդերների
տանը, որոնք
վերցնում էին
երեխաներին իրենց
խնամքի տակ՝
մանկական նպաստ
ստանալու նպատակով:
Մոնրոյին լավ
էին վերաբերվում,
սակայն նրան
դաստիարակում էին բավականին
խիստ կանոններով:
Գլեդիսը երբեմն
այցելում էր
դստերը, նրա
համար խնջույքներ
էր կազմակերպում,
տանում էր
կինո, պաղպաղակ
հյուրասիրում: 1932թ. նա
նորից հետ
է վերցնում
դստերը, իսկ
դրանից մեկ
տարի անց՝
իր պապի
հոր մահվանից
հետո, ընկնում է խորը
դեպրեսիայի մեջ,
որից այդպես
էլ դուրս
չի գալիս:
Դրա արդյունքում
Մոնրոյի խնամքն
իր վրա
է վերցնում
Գլեդիսի ընկերուհին՝ Գրեյս
Ադկինսոն Մակ-Կին: Նա
վաղուց էր
երազում Մոնրոյի
դարձնել կինոաստղ:
Այն բանից
հետո, երբ
1935թ. Մոնրոյի մայրն
ընկնում է հոգեբուժարան, Գրեյսն արդեն
պաշտոնապես ձևակերպում
է Մոնրոյի
խնամակալությունը:
Որոշ ժամանակ
անց Գրեյսն
ամուսնանում է Էրվին Սիլիմեն
Գոդարդի հետ:
Վերջինս ժամանակ առ
ժամանակ էր
աշխատում, այդ
իսկ պատճառով
ընտանիքը հաճախ էր
ֆինանսական դժվարություններ
ունենում: Արդյունքում, Մոնրոյին հանձնում
են մանկատուն,
որտեղ նա
ապրում է մինչև 1937թ.:
Դրանից հետո
Գրեյսը նորից
վերադարձնում է Մոնրոյին
իր տուն,
որտեղ վերջինս
ապրում է մինչ այն
պահը, երբ Գրեյսի հարբած
ամուսինը փորձ է կատարում բռնաբարել
նրան: Այդ
միջադեպից հետո
Մերիլինը տեղափոխվում է ապրելու իր
հարազատների մոտ,
այնուհետև՝ նորից
Գոդարդների տուն՝
ապրելով այնտեղ
մինչև ընտանիքի
տեղափոխությունը:
Երիտասարդ հասակում Մոնրոն
խորթ ընտանիք
չվերդառնալու ու որոշակի
չափով ինքնուրույնություն ձեռք բերելու համար
ամուսնանում է Ջիմ Դագերտի
հետ: Այդ շրջանում Մոնրոն հրավեր է ստանում աշխատելու
որպես ֆոտոմոդել:
1947թ ստանում է ֆիլմում
նկարահանվելու առաջին
առաջարկը: Այդ
ժամանակ էլ էպիզոդիկ դերով
նկարահանվում է «Վտանգավոր
տարիներ» ֆիլմում:
Այնուհետև փոքրիկ
դերերով հանդես
է գալիս
ևս մի
քանի ֆիլմերում,
ինչպիսիք են
«Սկուդա-Ու,
Սկուդա-Էյ»,
«Տիկնայք կորդեբալետից»
ֆիլմերը:
Հատկապես մեծ
ջերմությամբ է ընդունվում «Ամեն
ինչ Եվայի
մասին» ֆիլմում
նրա դերակատարումը,
որտեղ նա
արդեն ընտրել
էր իր
համար Մերիլին
Մոնրո կեղծանունը:
Այդ ֆիլմում
Մոնրոն փոխանցում
էր փոքրիկ
օրիորդ Կոսուելի զգացմունքների
մի ամբողջ
շարք:
Այնուամենայնիվ, ռեժիսորները Մոնրոյի
մեջ տեսնում
էին միայն
գեղեցիկ ու
գրավիչ կնոջ,
այլ ոչ՝
դերասանուհու: Դրանով էր
բացատրվում նաև
Մոնրոյի ֆիլմերի
ռեպերտուարը, որի
մասին խոսում
են հենց
վերնագրերը՝ «Սիրո բույն», «Արի
ամուսնանանք», «Մենք
ամուսնացած չենք»,
«Կարելի է մտնել առանց
թակելու», «Ջենթլմենները
նախընտրում են
շիկահերների», «Ինչպես
ամուսնանալ միլիոնատիրոջ
հետ»
և այլն:
Ամեն դեպքում,
Մերիլինը դառնում
է իսկական
աստղ: Նրա
լուսանկարները տարածվում էին
միլիոնավոր օրինակներով,
իսկ մամուլն
անընդհատ խոսում
էր նրա
անձնական կյանքից:
1956թ Մերիլինն
ամուսնանում է ամերիկացի գրող
Արթուր Միլլերի
հետ, որն
աննկարագրելի աղմուկ է բարձրացնում: Բայց
անգամ դա
չի օգնում
Մերիլինին փոխել
իր էկրանային
իմիջը: Մոնրոն
անգամ հաճախում
էր Լի
Ստրասբերգի եւ
Է. Կազանայի
թատերական ստուդիայի
պարապմունքներին: Սակայն այդ
փորձերը ևս չեն փոխում հանրային կարծիքը:
Իր հարցազրույցներում Մոնրոն խոստովանում էր,
որ ցանկանում
է նկարահանվել
լուրջ ֆիլմերում, սակայն
նրան
առաջարկում
են
նկարահանվել
միայն
մելոդրամաներում
կամ
կատակերգություններում՝ կիսադատարակ գեղեցկուհու դերերով:
Մոնրոն առաջին ամուսնու՝ Ջիմ Դագերտի հետ |
Հետագայում արդեն
շատ
ռեժիսորներ
ու
դերասաններ
ընդունում
էին
դրամատիկ
դերասանուհու
Մոնրոյի
անվիճելի
տաղանդը:
Սակայն
Մոնրոյի
կյանքում,
միևնույն
է,
գրեթե
ոչինչ
չի
փոխվում:
Հանդիսատեսը
շարունակում
էր
նրան
ընկալել «Some Like It Hot» (առավել
հայտնի
որպես՝ «Ջազում միայն
աղջիկներն
են»)
ֆիլում
նրա
կերպարով՝
կանանց
նվագախմբի
նուրբ
մենակատարուհուն,
որը
երազում
էր ամուսանանալ
հարուստ
տղամարդու
հետ,
սակայն
ի վերջո
երջանկություն
է գտնում
աղքատ
տղամարդու
գրկում:
Մոնրոն՝ երկրորդ ամուսնու՝ Ջիմ Դագերտի հետ |
Այդ շրջանում դերասանուհուն,
սակայն,
երկար
ժամանակ
չէր
մնացել:
Բաժանումները,
աշխատանքային
անբավարարվածությունն ու ապագա ծերության
մասին
մտորումները
նրա
մոտ
առաջ
էին
բերում
դեպրեսիայի
նոպաներ:
Դրա
արդյունքում
Մոնրոն
չարաշահում
էր
թմրանյութերի,
քնաբերների
ու
ալկոհոլի
օգտագործումը:
Մոնրոն մահանում է 1962թ.
օգոստոսի
5-ին, 36 տարեկան հասակում:
Նրա
անկենդան
մարմինը
հայտնաբերում
են
Լոս
Անջելեսի
մոտակայքում
գտնվող
առանձնատանը:
Թեպետ
որպես
մահվան
պատճառ
նշվում
էր
քնաբերի
մահացու
չափաբաժինը,
մինչ
այսօր
էլ
շրջանառվում
է Մոնրոյի
մահվան
գրեթե
հինգ
վարկած.
թմրանյութերի
չարաշահում,
ինքնասպանություն,
մաֆիայի
կողմից
իրականացված
սպանություն,
Քենեդու
հրամանով
հատուկ
ծառայությունենրի
կողմից
իրականացված
սպանություն՝
նրանց
միջև
ինտիմ
կապի
վերաբերյալ
հրապարակումներից
խուսափելու
համար,
Մոնրոյի
հոգեբանի
կողմից
սխալ
ախտանիշի
ու
սխալ
դեղամիջոցների
նշանակում:
Մոնրոյին
գերեզման
ուղեկցող
միակ
հարազատ
տղամարդը
եղել
է նրա
երկրորդ
ամուսինը՝
Ջո
դի
Մաջոն:
Մոնրոն՝ երրորդ ամուսնու՝ Արթուր Միլլերիի հետ |
Մոնրոյի մահվանից հետո
թմրանյութերի
չարաշահման
վարկածը
լայն
շրջանառություն է
գտնում
մամուլում
և առաջացնում
Վերտերի
էֆեկտ,
երբ
հարյուրավոր
ամերիկացիներ
հետևում
են
դերասանուհու
օրինակին:
Մահվանից հետո էլ
Մոնրոյի
շուրջ
հետաքրքրությունը
չի
մարում:
ԱՄՆ-ում
եւ
Եվրոպայում
դերասանուհու
անձնական
ու
ստեղծագործական
կյանքին
նվիրված
մի
շարք
հոդվածներ
ու
գրքեր
են
հրատարակվում.
1963թ. «Մերլին», 1976թ. «Ցտեսություն, Նորմա Ջին», 1980թ. «Մերիլին. չպատմված պատմություն», 1985թ. «Մերիլին Մոնրոյի վերջին օրերը», 1987թ. «Մերիլին Մոնրո. ի՞նչ է թաքնված լեգենդի հետևում»:
Հայտնի է Մերիլին Մոնրոյի միայն երեք ամուսնությունների մասին. Ջիմ Դագերտ, Ջո դի Մաջո և Արթուր Միլլեր:
1954թ.
հունվարի
Մոնրոն
ամուսնանում
է բեյսբոլի
աստղ
Ջո
դի
Մաջոյի
հետ,
որին
հենց
սկզբից
դուր
չէր
գալիս,
որ
իր
կինը
հանրությանը
ցուցադրում
էր
մարմինը:
Չափից
դուրս
մեծ
խանդի
պատճառով
նրանց
ամուսնությունը
ինը
ամիս
է տևում,
սակայն
բաժանումից
հետո
էլ
մինչև
Մոնրոյի
կյանքի
վերջին
օրերը,
հենց Դի Մաջոն
էր
նրան ձեռք մեկնողը:
Մոնրոյի
կենդանության
տարիներին
Մաջոն
օգնում
էր
նրան
դուրս
գալ
դեպրեսիայի
նոպաներից,
իսկ
մահվանից
հետո
թաղման
ողջ
արարողությունը
կազմակերպողը
ևս
նա
էր:
Իր մտերիմ ընկերոջ՝
միլիոնատեր
Ջոնի
Հայդի
մահվան
պատճաոռվ ինքնասպանության փորձ
կատարելուց
մի
քանի
օր
անց
Մոնրոն
ծանոթանում է
Արթուր
Միլլերի
հետ,
որն
այդ
շրջանում
ամուսնացած
էր
և ուներ
երկու
երեխա:
Առաջին
հանդիպումից
հինգ
տարի
անց
նրանք
նորից
են
հանդիպում
և մեկ
տարի
գաղտնի
հանդիպելուց
հետո
ամուսնանաում
են՝
կազմակերպելով
հարսանիքը հրեական ավանդույթներով, քանի որ
Միլլերները
հուդայականներ
էին:
Չորսուկես
տարի
տևած
ամուսնությունն
ավարտվում
է բաժանումով:
Որպես պատճառ է նշվում՝
«բնավորությունների տարբերությունը»
Կա վարկած, որ
դերասանուհին
մի
քանի
օր
ամուսնացած
է եղել
Ռոբերտ
Սլետցերի
հետ:
Վերջինիս
խոսքերի
համաձայն՝
նրանք
ամուսնացել
են
Մեքսիկայում,
իսկ
Լոս
Անջելես
վերադառնալուն
պես՝
Մոնրոն
պատռել
է ամուսնության
վկայականը:
Ռոբերտը
հետագայում
մնացել է նրա համար
որպես
լավ
ընկեր,
իսկ
Մոնրոյի
մահվանից հետո գրեթե
տասը
տարի
մասնավոր
խուզարկուի
հետ ուսումնասիրել է նրա
մահվան
պատճառները:
Մոնրոյի հետ կապված ամենահայտնի պատմությունը նրա սիրավեպն էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու հետ, ինչպես նաև նրա եղբոր՝ Ռոբերտ Քենեդու հետ: Բայց այդ խոսակցությունները մինչև հիմա էլ ապացուցված չեն: 2000 թվականին ոմն Ջեզոֆ
Ֆ.
Քենեդի
իրեն
ներկայացնում
է իբրև
Ջոն
Քենեդու
և Մերիլին
Մոնրոյի
որդի՝
պահանջելով
իրեն
վերադարձնել
Մոնրոյի
մահվանից
հետո
մնացած
ամբողջ
ունեցվածքը:
Նա
հայտնում
էր,
որ
չի
կարողացել
գալ
«մոր» մահվանից անմիջապես հետո, քանի
որ
իրեն
առևանգել
էին
ինչ-որ
անծանոթ
մարդիկ,
իսկ
իր
մանկությունը
չի
հիշում,
քանի
որ
կորցրել
է հիշողությունը
ավտովթարից
հետո:
No comments:
Post a Comment