Սթրայդ (անգլ. ամբողջական անվանումը Harlem Stride՝ բառացի թարգմ.՝ «Հառլեմյան քայլք»)՝ ջազ երաժշտության դաշնամուրային ոճ: Զարգացել է ռեգթայմի հիմքի վրա, որին ժամանակի ընթացքում ավելացել են դասական դաշնամուրային երաժշտության տարրեր՝ արպեջո, գամմա և այլն: Սթրայդը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ԱՄՆ-ում, ավելի կոնկրետ՝ Հառլեմում և Մանհեթենում: Պատերազմից առաջ դաշնամուրն իր առանձնահատուկ տեղն ուներ ամերիկյան գրեթե բոլոր ընտանիքեներում՝ թե՛ որպես կահույքի մաս, թե՛ որպես հաճելի մթնոլորտ ապահովող երաժշտական գործիք: Դաշնամուր նվագելը լրացուցիչ հարգանք էր ապահովում. դաշնակահարները մեծ պահանջարկ ունեին գրեթե բոլոր նահանգներում: ![]() |
| Թոմաս Ֆեթս Ուոլլեր |
Այս ոճի ծագումը կապվում է այն հանգամանքի հետ, որ դաշնակահարները, որոնք ստիպված էին նվագել ամեն երեկո, պետք է փորձեին բազմազանություն մտցնել արդեն սովորական դարձած ռեգթայմի մեջ՝ դարձնելով այն ավելի ազդեցիկ ու թարմ: Այդ կերպ, ժամանակի ընթացքում դաշնակահարները վերամշակման են ենթարկում իրենց ժամանակաշրջանի գրեթե բոլոր հայտնի ստեղծագործությունները՝ վերածելով դրանք ջազային կատարումների, թեպետ 1920-ական թթ-ին նման փորձարկումների հետևանքով առաջացած ստեղծագործությունները դեռ դասվում էին ռեգթայմի շարքին:
![]() |
| Ջեյմս Փ. Ջոնսոն |
Սթրայդն ունի քառահարված ռիթմ, որի առանձնահատկություններից է 1-ին և 3-րդ հարվածների ժամանակ միատոն բաս նոտաների, օկտավաների ու սեպտիմաների կիրառումը, իսկ 2-րդ և 4-րդ հարվածների ժամանակ՝ ակորդների կիրառումը:
Սթրայդ նվագելուց կատարողի ձախ ձեռքն ավելի մեծ կարևորություն է ստանում՝ ավելի ուժեղ շարժումներ իրականացնելով՝ կարծես քայլելով դաշնամուրի ստեղների վրայով (այստեղից էլ ոճի անվանումը): Ինչ վերաբերում է աջ ձեռքին, ապա այն իր վրա է վերցնում գլխավոր մեղեդու հնչողությունը, երբեմն նաև՝ կոնտրապունկտերի կատարումը, այնինչ ձախն, ինչպես նշվեց, պահում է երաժշտության ռիթմը:
![]() |
| Արտ Տատում |
Ի տարբերություն վաղ՝ «սենթ-լուիսյան» կոչվող սթրայդի, որոշակի զարգացում ապրած սթրայդի տեմպն ավելի արագ էր, չնայած դանդաղ սթրայդը, բնականաբար, ամբողջովին դուրս չէր եկել գործածությունից:
Սթրայդի ամենահայտնի կատարողներից են՝ Լաքի Ռոբերթսը, Ջեյմս Ջոնսոնը և Ֆեթս Ուոլլերը, Արտ Թեյթումը, Դոնալդ Լամբերթը, Դիք Հայմենը, Դյուկ Էլինգթոնը և շատ ուրիշներ:




No comments:
Post a Comment