Sunday, 13 September 2015

Ռոլլինգ Սթոունզ



     
        
      Ռոլլինգ Սթոունզ» (The Rollong Stones)`  1962թ. հուլիսի 12-ին ստեղծված բրիտանական լեգենդար ռոք-խումբ: Համարվում է ռոքի պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ խմբերից մեկը: Մենեջեր Էնդրյու Լուգ Օլդեմի մտահղացմամբ «Ռոլլինգ Սթոունզը» պետք է դառնար «Բիթլզի» ավելի «ապստամբ» տեսակը, և արդեն 1962թ. ամերիկյան շրջագայության ընթացքում խումբը ներկայացվում էր որպես աշխարհի մեծագույն ռոքն'ռոլ-խումբ: Մինչ օրս էլ շատերը համամիտ են այս կոչման հետ: «Ռոլլինգ Սթոունզի» երաժշտական ոճը ձևավորվել է Ռոբերտ Ջոնսոնի, Չակ Բերրիի, Բո Դիդդլիի և Մադդի Ուոթերսի արվեստի ազդեցության տակ` ժամանակի ընթացքում ձևավորելով ու զարգացնելով անհատական տարրեր: Խմբի ներկայիս կազմը հետևյալն է` Միք Ջագգեր (վոկալ, կիթառ, բաս-կիթառ և այլն), Կիտ Ռիչարդս (կիթառ, վոկալ, դաշնամուր, բաս-կիթառ), Ռոնի Վուդ (կիթառ, բեք վոկալ, սաքսոֆոն) և Չարլի Ուոթս (հարվածային գործիքներ):

     «Ռոլլինգ Սթոունզը» ամբողջ աշխարհում վաճառել է թվով 250 մլն ձայնասկավառակ, որոնցից 200 մլն-ը` ԱՄՆ-ում: 1989թ. խմբի անունը գրանցվել է Ռոքն'ռոլի փառքի սրահում, իսկ 2004թ. հեղինակավոր «Ռոլլինգ Սթոունզ» ամսագրի կողմից «Բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների ու խմբերի» շարքում արժանացել է 4-րդ հորիզոնականին: «Ռոլլինգ Սթոունզ» խումբը կարողացել է ստեղծել իր ուրույն ձեռագիրը, հեղինակային ոճը միշտ ճանաչելի է, իսկ Միք Ջագգերը` խմբի անփոփոխ մենակատարը, իր բեմական կեցվածքով, շարժումներով, ձայնով ոչ պակաս յուրահատուկ կերպար է համաշխարհային երաժշտության պատմության մեջ:


       Մեծ Բրիտանիայում խումբը թողարկել է քսաներկու ստուդիո և ութ համերգային ալբոմներ (ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար 24 և 9): Քսանմեկ սինգլներ մտել են UK Single Chart-ի լավագույն տասնյակ, որոնցից ութը բարձրացել են հիթ շքերթի ամենավերին աստիճան:

     Միք Ջագգերը և Կիտ Ռիչարդսը ծանոթացել են Դարտֆորդի դպրոցում: Հետագայում գրեթե յոթ տարի նրանք չեն շփվել և կրկին հանդիպել են միայն 1961թ., երբ Կիտը  դարտֆորդյան երկաթգծի կայարանում տեսնում է Միքին՝ ռիթմ'նբլյուզի գրամոֆոնային մի քանի սկավառակներ ձեռքին:

    
Հաջորդող  խոսակցությանը  նրանք  պարզում  են, որ  երկուսն էլ տարված են բլյուզով ու ռիթմ'նբլյուզով (ի տարբերություն իրենց շատ հասակակիցների, որոնք նախընտրում էին ռոք'նռոլը): Խոսակցության ընթացքում պարզվում է նաև, որ նրանք երկուսն էլ ընդհանուր ծանոթ ունեն՝ Դիկ Թեյլորը, որը սովորում էր Sidcup Art School գեղարվեստի դպրոցում: Երեքով նրանք որոշում են ստեղծել խումբ, որին տալիս են « Little Boy Blue and the Blue Boys» անվանումը՝ սովորելով Չակ Բերրիի ու Բո Դիդդլիի երգացանկից մի քանի երգեր կատարել:


       Խմբի ապագա մյուս անդամը՝ Բրայան Ջոնսը, ծնվել և մեծացել է Չելթնեմում: Իր շատ ու շատ հասակակիցների նման՝ նա ևս  տարված էր սկիֆլով, ավելի ուշ՝ թրադով (ավանդական ջազով): Չարլի Պարկերի ձայնագրությունների ազդեցության տակ՝ Ջոնսը սովորում է սաքսոֆոն և կլարնետ նվագել, ավելի ուշ սովորում է նաև կիթառ նվագել ու մասնակցել Trad Band, Dixielanders և  Delta Jazzmen խմբերի համերգներին: 1959թ. Բրայանի տասնվեցամյա ընկերուհին հղիանում  է  նրանից, և հասունացող  աղմուկից խուսափելու համար Բրայանը թողնում է  դպրոցն ու մեկնում Սկանդինավներ, որտեղ անցկացնում է ամառն ու փողոցներում նվագելով գումար վաստակում: Վերադառնալով տուն՝ Բրայանը տարվում է բլյուզով ու համախոհներ փնտրելու նպատակով հաճախ մեկնում է  Լոնդոն: 1962թ. հունվարին ծանոթանում  է Փոլ Պոնդի հետ ու միանում վերջինիս Thunder Odin’s Big Secret խմբին:
        Որոշ ժամանակ անց Բրիտանիայում  բլյուզի գլխավոր  քարոզողներից մեկը՝ Ալեքսիս Քորները, սկսում է  կանոնավոր ելույթներ ունենալ իր Blues Incorporated խմբի հետ լոնդոնյան Ealing ակումբում: Բրայան Ջոնսը ծանոթանում է  Քորների հետ և սկսում հանգստյան օրերին ելույթ ունենալ նրա խմբի կազմում՝ նվագելով սլայդ-կիթառ՝ Էլմո Լյուիս կեղծանվամբ:

      
      1962թ. Միք Ջագգերն ու Կիտ Ռիչարդսն այցելում են Ealing ակումբ, որտեղ լսում են Բրայան Ջոնսի կատարումը, որը նրանց վրա մեծ տպավորություն է գործում: Համերգից հետո նրանք ծանոթանում են և՛ Բրայանի, և՛ Ալեքսիս Քորների հետ, որին տալիս են լսելու իրենց խմբի սիրողական ձայնագրությունները: Որոշ ժամանակ անց Blues Incorporated խումբն սկսում է  ելույթ ունենալ նաև Marquee Club-ում, որտեղ նրա կազմում պարբերաբար սկսկում են հայտնվել սկզբում Միք Ջագգերը՝ որպես վոկալիստ, այնուհետև՝ կիթառահար Կիտ Ռիչարդսը:
     
Այդ ընթացքում Բրայան Ջոնսը որոշում  է  ստեղծել  սեփական ռիթմ'նբլյուզ ուղղվածության  խումբը՝ «Jazz News» թերթում տալով համապատասխան հայտարարություն: Առաջինն այդ հայտարարությանն արձագանքում է դաշնակահար Յեն Սթյուարտը, որի հետ Բրայանն սկսում է  փորձերը: Հունիսին Միքն ու Կիտը ներկա են գտնվում նրանց փորձերից մեկին, որից հետո որոշում է ընդունվում միասին հանդես գալ:


   1962թ. հուլիսի 12-ին Blues Incorporated-ը հրավիրվում  է ելույթ ունենալու ԲԻ-ԲԻ-Սի-ում: Քանի որ այդ նույն ժամանակ խումբը պետք է ելույթ ունենար նաև «Marquee»-ում, Քորներն առաջարկում է  Բրայանին, Միքին, Կիտին, Յենին ու Դիկին ելույթ ունենալ ակումբային բեմում: Հենց այդ համերգի ժամանակ էլ խումբը  (որի կազմում նվագում էր նաև թմբուկահար Միք Էյվորին) առաջին անգամ հանդես է գալիս The Rolling Stones անվանմբ՝ վերցնելով անվանումը Մադդի Ուոթերսի 1950թ. երգերից մեկից:

       1962թ. օգոստոսին Դիկ Թեյլորը լքում է խումբը, որին փոխարինում է Բիլ Ուայմենը The Cliftons խմբից, իսկ Այվորիի փոխարեն խմբին անդամագրվում  է Թոնի Չեպմենը, որին շատ շուտով փոխարինում է  Չարլի Ուոթսը, որն այդ ժամանակ աշխատում էր գովազդային գործակալությունում:

     
   1963թ. սկզբին խումբը կայանում է ու գրեթե ութ ամսով «հաստատվում» Crawdaddy ակումբում, որտեղ գրավում է շատերի, այդ թվում՝ Էնդրյու Լուգ Օլդեմի  ուշադրությունը, որը «գնում» է  Սթոունզին ակումբի մենեջեր Ջորջիո Հոմելսկիից ու անմիջապես որոշում խմբի համար ստեղծել “dirty” իմիջ՝ ի տարբերություն մաքուր համբավ ունեցող  The Beatles-ի: Խոսակցություններ էին պտտվում, որ  նրա հորդորով խմբից դուրս է  հանվել Սթյուարտը, որն արտաքնապես իբրև չէր համապատասխանում խմբի մյուս անդամներին:Մեկ այլ վարկածի համաձայն՝ Օլդեմը համարում էր, որ խումբը չափազանց մեծ էր ռոք բենդի համար: Այնուամենայնիվ, դաշնակահարը երբեք չի խզում կապը խմբի հետ և համագործակցում է  նրանց հետ որպես բեմի աշխատող ու հանդես գալիս համերգներին մինչև մահ՝ 1985թ: Ստանալով պայմանագիր Deca Records-ից՝  հունիսին Ռոլլինգ Սթոունզը թողարկում է առաջին սինգլը՝ Չակ Բերրիի «Come On» ստեղծագործությունը, որը Բրիտանիայում զբաղեցնում է 21-րդ տեղը: Դրան հաջորդում են «I Wanna Be Your Man» (Լեոնա Մակքարթնի) և «Not Fade Away»  (Բադի Հոլ) կատարումները: 


    Այդ շրջանում Ռոլլինգ Սթոունզն իր հայրենիքում աննկարագրելի ճանաչում էր ձեռք բերում: Խմբի առաջին ալբոմի, որը Մեծ Բրիտանիայում թողարկվել էր «The Rolling Stones», իսկ ԱՄՆ-ում՝  «England’s Newest Hit Makers The Rolling Stones» անվանումով, թողարկումից հետո Ռոլլինգ Սթոունզը մեկնում է  ԱՄՆ՝ իր առաջին հյուրախաղերին:

    

Խմբի առաջին սկավառակի թողարկումից հետո Մեծ Բրիտանիան համակում է իսկական հիստերիա, որը համերգների ընթացքում վերածվում էր իսկական դեբոշների: Անգլիական ռոք'նռոլի պատմության ամենաթեժ շոուներից մեկը համարվում է Winter Gardens Blackpool-ում խմբի համերգը, որի ժամանակ երկրպագուներն սկսում են կոտրել լուսարձակները, դաշնամուրը, որի արդյունքում մոտ հազար հոգի ստիպված է լինում բուժել վերքերը հիվանդանոցներում: Գրացնվում էին  դեպքեր, երբ խմբի՝ բեմում հայտնվելուց մի քանի րոպե անց էմոցիաների այնպիսի պոռթկում էր տեղի ունենում, որ համերգը դադարեցվում էր:

     
    
     Այդ շրջանում խմբի պրոդյուսեր Օլդեմը պնդում է, որպեսզի խումբը ձայնագրի բացառապես իր իսկ երգերը: 1964թ.  «Tell Me» սետղծագործությունը սկիզբ է դնում Ջագգեր-Ռիչարդս հիթերի շարքին: Քիչ ժամանակ անց Ռոլլինգ Սթոունզն աստիճանաբար հեռանում է բլյուզի ակունքներից ու դուրս գալիս իր սեփական ոճի զարգացման ուղի: Նրանց «Aftermath» ալբոմն արդեն չէր ներառում որևէ երգի քավեր կատարում: Բրայան Ջոնսն այդ շրջանում արդեն իսկ տարվել էր ամենատարբեր երաժշտական հովերով, որն իր արտացոլանքն  է գտնում  հատկապես «Paint It Black»  և «Going Home» ստեղծագործություններում:
Փոփ մեյնսթրիմի ասպարեզում վերջնականապես հաստատվելու համար խմբին խանգարում են երկու դրվագներ: Նախ՝ Ջագգերը պետք է որքան հնարավոր է  պարզ կատարեր «Let’s Spend the Night Together» երգը (հակառակ դեպքում խմբին սպառնում էր արգելք Բի-Բի-Սի-ում), այնուհետև՝ Ջագգերին ու Ռիչարդսին ձերբակալում են թմրանյութեր պահելու համար, երեք ամիս անց նույնը տեղի է ունենում նաև Ջոնսի հետ: Բոլոր երեքն էլ պայմանական ազատազրկվում են, ինչի արդյունքում խումբը կարճ ժամանակով շեղվում է իր ուղղուց:
      1968թ. խումբը հրաժարվում է Էնդրյու Օլդեմի ծառայություններից, որին փոխարինում է Ալեն Քլեյնը:

Աշնանը թողարկվում է «Beggars Banquet» ալբոմը, որն անմիջապես մամուլի կողմից ճանաչվում է  որպես գլուխգործոց: Սակայն քչերը կարող էին ենթադրել, որ այդ աշխատանքը, որը նախանշում էր խմբի պատմության զարգացման նոր ժամանակաշրջան, Բրայան Ջոնսի համար կարող էր դառնալ վերջինը, որը թմրանյութերից կախվածության պատճառով՝ 1969թ. գործնականում լքում է  խումբը, որից երեք օր անց իր լողավազանում հայտնաբերվում է  նրա անկենդան մարմինը: Պաշտոնապես հայտարարվում է, որ դժբախտ դեպք է պատահել, սակայն Ջոնսի մահվան վերաբերյալ խոսակցությունները չէին մարում մի քանի տարի շարունակ: Այդ ժամանակ խմբում արդեն նվագում էր մեկ այլ կիթառահար՝ Միք Թեյլորը:
      
    1970թ. Միք Ջագգերը նկարահանվում է Նիկոլաս Ռոուգայի «Performance» («Ներկայացում») կուլտային ֆիլմում և ամուսնանում է նիկարագուացի մոդել Բիանկա Մորա Մակաիսի հետ: Դա թույլ է  տալիս Ռիչարդսին որոշակի ժամանակով դառնալ խմբի առաջնորդը: Հենց նրա երաժշտական գաղափարներն են ընկած «Sticky Fingers» ալբոմի հիմքում:
       1972թ. խումբը մեկնում է ամերիկյան շրջագայության, որտեղ նրանց հետ մի քանի երլույթներով  հանդես է գալիս նաև Սթիվի Ուոնդերը, որն այդ ժամանակ արդեն իսկ հանդիսանում էր առաջնային մեծության աստղ, իսկ սպիտակամորթների լսարանը նրան սկսում է լսել մեծամասամբ շնորհիվ Ռոլլինգ Սթոունզի:

      
Միք Ջագգեր
      «It’s Only Rock’n’Roll»
ալբոմի թողարկումից հետո Թեյլորը լքում է խումբը, և նրան փոխարինող խումբը փնտրում էր արդեն իսկ Black and Blue ալբոմի վևա աշխատելու ընթացքում: Լսելով մի շարք թեկնածուների, նրանց ընտրությունը կանգ է առնում Ռիչարդսի ընկերներից մեկի՝ Ռոն Վուդիի եւ Ռոդ Սթյուրատսի վրա, որն արդեն իսկ աշխատել էր խմբի հետ «It’s Only Rock’n’Roll» ալբոմի ձայնագրման ընթացքում:

     
Կիտ Ռիչարդսոն
1980-
ականներին Ջագգեր-Ռիչարդս դուետը որոշակի տարաձայնություններ է ունենում: Ջագգերը պնդում էր, որ խումբը պետք է զարգանա ժամանակին համընթաց՝ ներառելով  ժամանակի տենդենցները, մինչդեռ Ռիչարդսը գտնում էր, որ խումբը պետք է հավատարիմ մնա իր արմատներին: Տարաձայնությունը չէր կարող իր ազդեցությունը չունենալ հետագա ստուդիո ալբոմների որակի վրա:

       Չնայած նրան, որ մամուլը դրական է արձագանքում հատկապես  «Steel Wheels» ալբոմին՝ դրա հաջողության վրա ստվեր է գցում հաջորդող շրջագայությունը, որը հավաքում է 140 միլիոն դոլար բյուջե: 1991թ.  «Flashpoint» համերգային ալբոմի թողարկումից հետո խումբը լքում է  Բիլ Ուայմենը, որին միայն երեք տարի անց փոխարինում է Դերիլ Ջոնսոնը, որը հայտնի էր Մայլս Դեյվիսի ու Ստինգի հետ իր համագործակցություններով:
Բրայան Ջոնս

      Նոր կազմով Ռոլլինգ Սթոունզը ձայնագրում է «Voodoo Lounge»  ալբոմը, որի համար արժանանում է Գրեմմիի իր առաջին մրցանակին: Համանուն շրջագայությունը խմբի համար ապահովում է  բոլոր ժամանակների ամենաշահութաբեր շրջագայություններից մեկը, քանի որ խումբը նախատեսված  28  համերգների փոխարեն անցկացնում է  62-ը ու աշխատում ավելի քան  400 միլիոն դոլար: Հյուրախաղերի ավարտից հետո 1995թ. խումբը թողարկում է «Stripped» ակուստիկ ալբոմը: 
     Խումբն հաջողությամբ գործունեություն է  ծավալում մինչ այսօր: Հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել Ռոլլինգ Սթոունզի ազդեցությունը ռոք երաժշտության զարգացման վրա, ընդ որում՝ ոչ միայն երաժշտական, այլև՝ գեղարվեստական, իմիջային ու զանգվածային մեդիայի հարթակներում: Խումբն այսօր էլ շարունակում է  մնալ բացարձակ ինքնատիպ, որի երաժշտությունը ճանաչվում է  առաջին իսկ ակորդներից: Խմբի մի շարք ալբոմներ, մասնավորպես՝  Beggars Banquet, Let It Bleed, Sticky Fingers, Exile On Main Street, Some Girls, Tattoo You, Steel Wheels, հանդիսանում են ժանրի դասական գործեր:
     
     
     Խումբը ծագել է ավանդական բլյուզից՝ համեմելով այն զգացմունքների, ռիթմի ու երաժշտական հնարքների բոլոր հնարավոր երանգներով՝ միաժամանակ չհեռանալով հեղինակային առանցքից: Ռոլլինգ Սթոունզը համարվում է  ХХ դարի երաժշտական արվեստի անբաժանելի մասը, որը սահուն կերպով անցում է կատարել դեպի XXI դար:


No comments:

Post a Comment