«Լեդ Զեփելին» (անգլ՝ "Led Zeppelin")` 1968թ. Լոնդոնում կազմավորված բրիտանական լեգենդար ռոք-խումբ: Համարվում է ռոքի պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ խմբերից մեկը:
Ռոբերտ Փլանթ |
Խմբի ստեղծման պատմությունը սկսվում է 1968թ. հուլիսի 7-ից, երբ վերջնականապես կազմալուծվում է բրիտանական "The Yardbirds" ռոք-խումբը: Խմբի անդամներից մեկը՝ կիթառահար Ջիմմի Փեյջը, պահպանում է խմբի անվան ու ելույթների հետ կապված հեղինակային բոլոր իրավունքներն ու մենեջեր Փիթեր Գրանտի հետ միասին սկսում է նոր երաժիշտներ փնտրել:
Առաջինը դեռևս անանուն խումբ է հրավիրվում բաս կիթառահար, ստեղնահար և գործիքավորող Ջոն Փոլ Ջոնսը, որն այդ ժամանակ արդեն հասցրել էր համագործակցել մի քանի խմբերի հետ ու բավականին մեծ փորձ ձեռք բերել: Խմբի վոկալիստի նախնական թեկնածուն՝ Թերի Ռիդը, Փեյջի ուշադրությունը հրավիրում է Ռոբերտ Փլանթի՝ բիրմինգհեմցի երիտասարդ երգչի վրա, որն այդ ժամանակ երգում էր "Band of Joy" և "Obs-Tweedle" խմբերի կազմում: Ներկա գտնվելով վերջինների համերգին ու լսելով Փլանթի կենդանի կատարումը ("Jefferson Airplane" խմբի "Somebody to Love" երգը)՝ Փեյջն ու Գրանտը առանց երկմտելու Ռոբերտին առաջարկում են համալրել նորաստեղծ խմբի կազմը:
Վերջինս նույնպես առանց երկար մտածելու համաձայնվում է: Հետագայում այդ ճակատագրական օրը հիշելիս Ջիմմին նշել է. «Դա այն ձայնն էր, որը ես փնտրում էի: Նա երգում էր արդեն մի քանի տարի, բայց բոլորովին ճանաչված չէր: Մինչը հիմա չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող էր նման բան պատահել»:
Ջիմմի Փեյջ |
Ջոն Փոլ Ջոնս |
Ջոն Բոնեմ |
Շատ չանցած՝ Ջիմմին ու Ռոբերտը բացահայտում են, որ շատ նման են իրար: Փլանթը ամերիկյան քանթրի-բլյուզի մեծ գիտակ էր, ինչը տպավորում է Փեյջին: Վերջինս նվագում է Ջոան Բաեզի "Babe I’m Gonna Leave You" երգն ու կիսվում է նոր ընկերոջ հետ այս երգի սեփական մեկնաբանությամբ հանդես գալու ցանկությամբ: Այս օրվանից սկսվում են նրանց ավանդական հավաքները. Փեյջն ու Փլանթը օրեր շարունակ կիսվում էին երաժշտական նախընտրություններով, որոնք գրեթե միշտ համընկնում էին ("The Incredible String Band", Բադդի Գայ, Մադդի Ուոթերս և այլոք):
Ժամանակն էր զբաղվել նորաստեղծ խմբի վերջին անդամի փնտրտուքով: Հարվածային գործիքներ նվագողի մի քանի հավակնորդներ կային, այդ թվում՝ Ջինջեր Բեյքերը, Կլեմ Կատտինին, Էյնսլի Դամբարը: Փլանթի խորհրդով դիտվում է նաև Ջոն Բոնեմի տարբերակը, որը բավականին պահանջված երաժիշտ էր:
Երբ Փեյջն ու Փլանթը վերջինիս առաջարկում են միանալ իրենց, Բոնեմը սկզբում երկմտում է՝ "The Yardbirds"-ը համարելով հնացած ու ապագա չունեցող խումբ: Բացի այդ, նա արդեն համագործակության առաջարկություններ էր ստացել Ջո Կոկերից ու Քրիս Ֆառլոուից: Ջիմմին ու Ռոբերտը ստիպված են լինում մեծ ջանքեր գործադրել Բոնեմի համար պայքարում: Ի վերջո Բոնեմն ընտրում է ապագա «Լեդ Զեփփելին»-ը, քանի որ նրանց երաժշտությունն ավելի յուրօրինակ ու հետաքրքիր է թվում նրան:
Երբ Փեյջն ու Փլանթը վերջինիս առաջարկում են միանալ իրենց, Բոնեմը սկզբում երկմտում է՝ "The Yardbirds"-ը համարելով հնացած ու ապագա չունեցող խումբ: Բացի այդ, նա արդեն համագործակության առաջարկություններ էր ստացել Ջո Կոկերից ու Քրիս Ֆառլոուից: Ջիմմին ու Ռոբերտը ստիպված են լինում մեծ ջանքեր գործադրել Բոնեմի համար պայքարում: Ի վերջո Բոնեմն ընտրում է ապագա «Լեդ Զեփփելին»-ը, քանի որ նրանց երաժշտությունն ավելի յուրօրինակ ու հետաքրքիր է թվում նրան:
Ամբողջական կազմով իր առաջին փորձը խումբը կատարում է մի փոքրիկ սենյակում՝ սկսելով "Train Kept A-Rollin'" երգի նոր մեկնաբանությամբ ("The Yardbirds"-ի երգացանկից): Հիշելով այս առաջին փորձը՝ Ջոն Փոլ Ջոնսը տարիներ անց տված հարցազրույցներից մեկում նշել էր. «Ջոն Բոնեմի նվագելու առաջին իսկ վայրկյանից մենք հասկացանք, որ ակնառու մի բան էր հասունանալու: Մենք միանգամից ձուլվեցինք նրան՝ դառնալով մեկ ամբողջություն»:
«Եվ ահա չորս հոգի կանգնած են դեմ-դիմաց. սենյակում հուզմունքի ու կանխատեսումների շունչ էր զգացվում: 24-ամյա կիթառահար Ջիմմի Փեյջն ու 22-ամյա բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսն արդեն փորձառու երաժիշտներ են, սակայն նրանք առաջին անգամ են փորձ անում 19-ամյա Ռոբերտ Փլանթի ու Ջոն Բոնեմի հետ: Փեյջը արագ հայացք է նետում Ջոնսի վրա՝ առաջարկելով սկսել...»: "Train Kept A-Rollin' "-ը կատարելուց հետո փոքրիկ սենյակում մի պահ լռություն է տիրում, իսկ մի քանի վայրկյան անց խմբի բոլոր չորս մասնակիցները բարձր ծիծաղով վարակում են միմյանց: Նման անսպասելի ծիծաղի պատճառը մասամբ թեթևության զգացումն էր, մասամբ էլ՝ այն գիտակցումը, որ իրենց հետ ինչ-որ կարևոր բան պատահեց: Այս օրվա հետ կապված հիշողություններից խոսելիս Ջիմմի Փեյջը չի կարողացել հիշել, թե էլ ինչ երգեր են կատարել առաջին փորձի ժամանակ. երիտասարդները չափազանցած հուզված ու ոգևորված են եղել իրենց իսկ ստեղծած հնչյունների ուժից:
1968թ. սեպտեմբերի 7-ին՝ առաջին փորձից երեք շաբաթ անց, "The New Yardbirds" անունը ստացած քառյակը Կոպենհագենի "Gladsaxe Teen" ակումբում իր առաջին ելույթն է ունենում: Փիթեր Գրանտը 8 համերգից բաղկացած սկանդինավյան շրջագայության պայմանագիր էր կնքել դեռևս "The Yardbirds"-ի լուծարումից առաջ: Փեյջի հետ միասին նա որոշում է համերգները չեղյալ հայտարարելու փոխարեն նորաստեղծ խմբին ելույթներ ունենալու հնարավորություն տալ: Բնականաբար, սա ռիսկային մտահաղացում էր. ինչպես հետագայում խոստովանել է Փեյջը, իրենք ընդամենը 15 ժամ էին միասին փորձեր արել և արդեն պետք է ակումբային ելույթներ ունենային:
Սակայն բոլոր տեսակի կասկածներն ու անհանգստություններն անհետացան խմբի առաջին իսկ համերգի առաջին վայրկյաններից. «Բացի "Train Kept A-Rollin' "-ից, նրանք կատարեցին "Communication Breakdown", "I Can’t Quit You Baby" և լեգենդար "Dazed and Confused" երգերը, որոնք բոլորն էլ ներառվելու էին խմբի դեբյուտային ալբոմում: Նույն երեկո խումբը հանդես եկավ "Pop-Club" կոչվող ակումբում: Նորահայտ խմբի շուրջ հնչող կարծիքները, հիմնականում, դրական էին: "The New Yardbirds"-ի մատուցած երաժշտությունը նմանեցրին կազմալուծված խմբի ոճին, սակայն նոր խումբը շատ ավելի բարձրաճաշակ համարվեց: Խմբի անդամներից հատուկ ուշադրության արժանացավ
Ռոբերտ Փլանթը, որի մասին նմանատիպ կարծիքներ էին գրում. «Ինչ խոսք, որպես երգիչ նա հիանալի է, բայց ի՞նչ կարիք կա ամբողջ մարմնով այդպես ծամածռվել: Այնպիսի տպավորություն է, կարծես նրա կույր աղիքը ամեն անգամ պայթում է բեմում»: Շուտով նման արձագանքները սովորական բնույթ էին ստանալու: Արդեն իսկ պարզ էր, որ մամուլը երբեք լիովին չի հասկանալու նրանց» (հատված "Kerrang! " ամսագրի հատուկ հոդվածից):
Սակայն բոլոր տեսակի կասկածներն ու անհանգստություններն անհետացան խմբի առաջին իսկ համերգի առաջին վայրկյաններից. «Բացի "Train Kept A-Rollin' "-ից, նրանք կատարեցին "Communication Breakdown", "I Can’t Quit You Baby" և լեգենդար "Dazed and Confused" երգերը, որոնք բոլորն էլ ներառվելու էին խմբի դեբյուտային ալբոմում: Նույն երեկո խումբը հանդես եկավ "Pop-Club" կոչվող ակումբում: Նորահայտ խմբի շուրջ հնչող կարծիքները, հիմնականում, դրական էին: "The New Yardbirds"-ի մատուցած երաժշտությունը նմանեցրին կազմալուծված խմբի ոճին, սակայն նոր խումբը շատ ավելի բարձրաճաշակ համարվեց: Խմբի անդամներից հատուկ ուշադրության արժանացավ
Ռոբերտ Փլանթը, որի մասին նմանատիպ կարծիքներ էին գրում. «Ինչ խոսք, որպես երգիչ նա հիանալի է, բայց ի՞նչ կարիք կա ամբողջ մարմնով այդպես ծամածռվել: Այնպիսի տպավորություն է, կարծես նրա կույր աղիքը ամեն անգամ պայթում է բեմում»: Շուտով նման արձագանքները սովորական բնույթ էին ստանալու: Արդեն իսկ պարզ էր, որ մամուլը երբեք լիովին չի հասկանալու նրանց» (հատված "Kerrang! " ամսագրի հատուկ հոդվածից):
Սկանդինավյան շրջագայության ավարտից 12 օր հետո խումբը լոնդոնյան "Olympic Studios" ընկերությունում սկսում է ձայնագրել իր առաջին ալբոմը:
"The Who" բրիտանական հայտնի ռոք-խմբի անդամներից մեկը՝ Քիթ Մունը, համարվում է «Լեդ Զեփելին» անվան ակամա հեղինակը: Նա կարծիք էր հայտնել, որ խումբը ձախողվելու է դիրիժաբլի (գազով լցված օդանավ, անգլ՝ Lead Zeppelin) անկման պես: "Lead Zeppelin" անվանումը Փիթեր Գրանտի խորհրդով անմիջապես փոխվում է "Led Zeppelin"-ի, որպեսզի, իր իսկ խոսքերով, «հիմար ամերիկացիները» խմբի անվանումը չարտասանեն «Լիդ Զեփելին» տարբերակով: Հետագայում, սակայն, "The Who" խմբի անդամ Ջոն Էնթվիսլը հայտարարել է, որ այս պատմությունը ոչ այլ ինչ է, քան զվարճալի լեգենդ, և որ իրականում այս անվանման գաղափարն իրեն է պատկանել. նա նույնիսկ իր սեփական խմբին այս անունը տալու մտադրություն էր ունեցել: Փեյջն ու իր ընկերները, այնումանայնիվ, միշտ պնդել են, որ խմբի անվանման գաղափարը վերցրել են Մունի խոսքերից:
1968թ. հոկտեմբերի 25-ին խումբը «Լեդ Զեփելին» անվան տակ իր առաջին համերգն է տալիս Անգլիայում՝ վաստակելով 150 ֆունտ սթերլինգ: Բրիտանական առաջին շրջագայությունը կազմակերպելու համար օգտագործվում է Փեյջի սեփական խնայողությունները՝ բավականին համեստ մի գումար, որը կիթառահարը վաստակել էր "The Yardbirds"-ի կազմում: Նոյեմբերի 9-ին խումբը տոնական ելույթ է ունենում լոնդոնյան "The Roundhouse" ակումբում՝ նշելով Փլանթի ամուսնությունը: Նույն թվականին Գրանտի նախաձեռնությամբ խումբը պայմանագիր է կնքում հեղինակավոր "Atlantic Records"-ի հետ՝պատրաստվելով ամերիկյան շրջագայությանը: «Լեդ Զեփելին»-ը ամերիկյան բեմի իր նորամուտը գրանցում է 1968թ. դեկտեմբերի 23-ին, Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում:
Տեղի լրատվամիջոցերը բացասաբար են արտահայտվում նորահայտ խմբի մասին: Դրական չէր կարելի համարել նաև "Rolling Stone" ամսագրի արձագանքը: Խումբը միանգամայն այլ ընդունելության է արժանանում Քալիֆորնիա նահանգում. Սան Ֆրանցիսկո քաղաքի "Filmore Auditorium" համերգասրահում «Լեդ Զեփելին»-ն աղմկահարույց հաջողություն է գրանցում՝ ստվեր գցելով նույն ժամանակ ելույթներ ունեցող մյուս խմբերի վրա: Համերգներից մեկի ժամանակ "Iron Butterfly" ամերիկյան ռոք-խումբը նույնիսկ հրաժարվում է բեմ դուրս գալ «Լեդ Զեփելին»-ից հետո: Հիշելով այս շրջագայությունը՝ Փեյջը նշել է. «Բեմից զգում էի, որ ամբոխի հետ արտասովոր մի բան է կատարվում: Կարծես դահլիճում նախկինում դատարկություն էր տիրել, և մենք հայտվել էինք այն լցնելու համար»:
Տեղի լրատվամիջոցերը բացասաբար են արտահայտվում նորահայտ խմբի մասին: Դրական չէր կարելի համարել նաև "Rolling Stone" ամսագրի արձագանքը: Խումբը միանգամայն այլ ընդունելության է արժանանում Քալիֆորնիա նահանգում. Սան Ֆրանցիսկո քաղաքի "Filmore Auditorium" համերգասրահում «Լեդ Զեփելին»-ն աղմկահարույց հաջողություն է գրանցում՝ ստվեր գցելով նույն ժամանակ ելույթներ ունեցող մյուս խմբերի վրա: Համերգներից մեկի ժամանակ "Iron Butterfly" ամերիկյան ռոք-խումբը նույնիսկ հրաժարվում է բեմ դուրս գալ «Լեդ Զեփելին»-ից հետո: Հիշելով այս շրջագայությունը՝ Փեյջը նշել է. «Բեմից զգում էի, որ ամբոխի հետ արտասովոր մի բան է կատարվում: Կարծես դահլիճում նախկինում դատարկություն էր տիրել, և մենք հայտվել էինք այն լցնելու համար»:
Խմբի առաջին ալբոմի շապիկը |
1969թ. հունվարի 17-ին ԱՄՆ-ում և մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում լույս է տեսնում խմբի դեբյուտային՝ "Led Zeppelin" ալբոմը: "The Yardbirds"-ի երգացակից ալբոմում տեղ են գտնում "Dazed and Confused" և "How Many More Times" հիթերը: "Guitar World" ամսագիրն այս առիթով գրել էր. «Ռոքի պատմության ո՛չ նախորդ, ո՛չ հաջորդ փուլերում ոչ ոք չէր կարող համեմատվել Փեյջի հետ հնչյունը դրամատիզացնելու իր կարողությամբ: Այդ նա էր ստիպում Ջոն Բոնեմի հարվածային գործիքներին հնչել հրաբխային ժայթքումների պես, նրա շնորհիվ էր Ռոբերտ Փլանթի վոկալն այնպես թրթռում, կարծես Օլիմպոսից իջներ: (…) Բայց, որ ամենակարևորն է, Փեյջը հանճարեղ կերպով կառավարում էր սեփական կիթառի արձակած ձայնը, որը մշտապես փոխում էր իր գույներն ու երանգները՝ բլյուզ-ռոքային քամելեոնի պես»:
«Լեդ Զեփելին»-ը ձայնագրման գործընթացները ղեկավարող ու կազմակերպող աշխատակից չուներ՝ ի տարբերություն «Բիթլզ»-ի ու «Ռոլլինգ Սթոունզի»-ի: Խմբի «երաժշտական ուղեղը» Ջիմմի Փեյջն էր, որի գլխում անընդհատ նոր գաղափարներ էին ծնվում: Տաղանդավոր այս երաժիշտն անդադար փորձարկումների էր ենթարկում իր հնչյունները՝ գրեթե ինքնուրույն մշակելով խմբի յուրահատուկ, գունավոր ու բազմազան հնչողությունը: Արդեն փոքր-ինչ ծանրացած բլյուզ-ռոքը (որը մինչ այդ զարգացում էր ապրել "Cream" խմբի ու Ջիմի Հենդրիքսի շնորհիվ) «Լեդ Զեփելին»-ի ջանքերով կյանքի նոր փուլ է մտնում: Վերջինիս դեբյուտային ալբոմը շրջադարձային է համարվում հարդ-ռոքի ու մեթալի զարգացման գործում: Թեև այս ալբոմն արժանանում է հանրության դրական գահատանքին, մամուլը (հատկապես՝ "Rolling Stone"-ը) խմբին մեղադրում է դասական բլյուզի հանդեպ չափազանց ազատ վերաբերմունք դրսևորելու մեջ: Այսպիսով սկիզբ է առնում «Լեդ Զեփելին»-մամուլ երկարամյա անհաշտ «պատերազմը»:
1969թ. խումբն ընդհանուր առմամբ հանդես է գալիս 4 ամերիկյան և նույնքան բրիտանական շրջագայություններով՝ ամեն անգամ ավելացնելով իր շահույթի չափը: Հեղինակավոր «Ռոյալ Ալբերտ Հոլ»-ում ունեցած հաջող համերգից հետո խմբի հանդեպ հայրենակիցների վերաբերմունքը կտրուկ լավանում է: Հոկտեմբերի 17-ին՝ «Լեդ Զեփելին»-ը ելույթի հրավեր է ստանում Նյու Յորքի հայտնի «Քարնեջի Հոլ» համերգասրահի կողմից: Ուշագրավ է, որ նրանցից առաջ ոչ մի ռոք-խումբ նման պատվի չէր արժանացել: Համերգին ներկա գտնված թե՛ հանդիսականները, թե՛ քննադատները գնահատել էին խմբի բեմական ազատությունն ու ելույթների բազմազանությունը: Կատարումներից ոչ մեկը նման չէր մյուսին, քանի որ երգերը մշտական իմպրովիզի էին ենթարկվում:
ԱՄՆ-ում են սկսվում խմբի երկրորդ՝ "Led Zeppelin II" ձայնասկավառակի աշխատանքները, որը լույս է տեսնում 1969թ. հոկտեմբերի 22-ին: Մեծ մասամբ իմպրովիզների հիման վրա ստեղծված այս ալբոմը ներառում էր ապագա այնպիսի հիթեր, ինչպիսիք էին՝ "Whole Lotta Love", "The Lemon Song", "Bring It On Home": "What Is and What Should Never Be" և "Thank You" երգերի շորհիվ Ռոբերտ Փլանթը ներկայանում է նաև որպես տեքստերի հեղինակ: "Led Zeppelin II"-ը մեծ հաջողություն է գրանցում թե՛ վաճառքի, թե՛ հեղինակավոր հիթ-շքերթներում զբաղեցրած հորիզոնականների առումով:
1970թ. խումբը մեկնում է Կոպենհագեն, որտեղ առաջին իսկ համերգի ժամանակ աղմկահարույց մի դեպք է պատահում: Եվա ֆոն Ցեպպելին անունով մի կին՝ առաջին դիրիժաբլ ստեղծողի՝ Ֆերդինանդ ֆոն Ցեպպելինի հեռու բարեկամուհին, սպառնում է դատակա գործ հարուցել Փեյջի ու նրա ընկերների դեմ՝ խմբի անվան համար հատուկ թույլտվություն չստանալու մեղադրանքով: Հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով «Լեդ Զեփելին»-ը Դանիայում հանդես է գալիս "The Nobs" անվան տակ:
Նույն թվականին լույս է տեսնում խմբի երրորդ՝ "Led Zeppelin III" ձայնասկավառակը, որի գլխավոր հիթերից էին "Immigrant Song" և "Since I’ve Been Loving You" երգերը: Այս շրջանում խմբի հռչակը ընդարձակում է իր աշխարհագրական սահմանները. «Լեդ Զեփելին»-ը համերգներով հանդես է գալիս Իտալիայում, Ճապոնիայում, Կանադում և այլ երկրներում: Հայրենիք վերադառնալուց հետո "Melody Maker" շաբաթաթերթը «Լեդ Զեփելին»-ին ճանաչում է «Աշխարհի լավագույն խումբ» (6 տարի շարունակ այս կոչումը պատկանել էր «Բիթլզ»-ին), իսկ Ռոբերտ Փլանթը լավագույնն է համարվում «Տարվա վոկալիստ» անվանակարգում:
Չորրորդ ալբոմից առաջ խմբի իմիջն ակնհայտ փոփոխություններ է կրում. Փեյջն ու ընկերները բեմ են դուրս գալիս ճոխ հագուստներով ու բազմապիսի զարդերով, իսկ շրջագայությունների համար օգտագործվող ավտոբուսը փոխարինվում է սեփական ինքնաթիռով՝ "The Starship"-ով: «Լեդ Զեփելին»-ը առանձին սենյակների փոխարեն սկսում է ամբողջական բաժիններ ամրագրել հյուրանոցներում:
Խմբի անդամներից յուրաքանչյուրի սիմվոլները |
"Led Zeppelin IV" ալբոմը թողարկվում է 1971թ. նոյեմբերի 8-ին: Խմբի ու ձայնասկավառակի անվանումների փոխարեն ալբոմի շապիկը ներկայացնում էր չորս սիմվոլ, որոնք խորհրդանշում էին խմբի անդամներից յուրաքանչյուրին (Փեյջն ու Փլանթն իրենց նշաններն ինքնուրույն էին մշակել, և դրանց իրական նշանակությունն մինչ օրս էլ գաղտնի է մնում): Ըստ երաժշտական քննադատների՝ այս ձայնասկավառում նկատելի է ֆոլք երաժշտության ու միստիցիզմի ազդեցությունը խմբի անդամների վրա: Առհասարակ, «Լեդ Զեփելին»-ի, հատկապես Ջիմմի Փեյջի անվան հետ մշտապես շոշափվել է «գերբնական ուժերի» հետ անբացատրելի կապը: "Led Zeppelin IV"-ը բոլոր ժամանակների ամանաշատ վաճառք գրանցած հարդ-ռոք ոճի ալբոմն է: Ալբոմի գլխավոր հիթերից են՝ "Stairway to Heaven", "Black Dog", "Rock and Roll", "When the Levee Breaks", "The Battle of Evermore" և այլ կատարումներ:
"Houses of the Holy" ալբոմի շապիկը |
1973թ. լույս է տեսնում ՝ "Houses of the Holy", իսկ 1975թ.՝ "Physical Graffiti" ալբոմները: Վերջինիս գլխավոր հիթը՝ "Kashmir"-ը, ամփոփում էր հևի մեթալի, ծանր բլյուզի ու հնդկարաբական էթնիկ երաժշտության ազդեցության խառնուրդը: Ալբոմի մյուս հայտնի գործերից են՝ "In My Time of Dying", "Down by the Seaside", "Trampled Underfoot" երգերը: "Houses of the Holy"-ն շարունակում է խմբի նախորդ ձայնասակավառակների հաջողությունը՝ նորանոր ռեկորդներ սահմանելով ազգային ու արտասահմանյան տարբեր հիթ-շքերթներում: 1975թ. խումբը ստիպված է լինում հետաձգել եվրոպական հերթական հյուրախաղերը: Պատճառը Ռոբերտ Փլանթի լուրջ ավտովթարն էր, որի արդյունքում խմբի վոկալիստը կարող էր ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ: Կես տարի անց Փլանթը Մյունխենում միանում է խմբի ձայնագրման աշխատանքներին, թեև դեռ լիարժեք չէր ապաքինվել ու ելույթներ ունենալ չէր կարող: Փլանթը հաշմանդամի սայլակով էր ձայնագրվում, իսկ Փեյջն այս օրերին ջանք չէր խնայում ապագա ալբոմը՝ "Presence"-ը պատճաշ կերպով պատրաստելու համար: Կիթառահարն այս օրերին աշխատում էր 18-20 ժամ, շատ քիչ էր քնում ու ամբողջովին հյուծվել էր: Նման շտապողականության պատճառն այն էր, որ «Ռոլլինգ Սթոունզ» խումբը ձայնագրման իր հերթը զիջել էր «Լեդ Զեփելին»-ին, և վերջիններս պետք է սահմանված ժամկետում հասցնեին ավարտել աշխատանքները:
Կազմալուծված խմբի ուշ ելույթներից մեկը |
"Presence"-ը թողարկվում է 1976թ. մարտի 31-ին՝ միանգամից գլխավորելով մի շարք հիթ-շքերթներ: Ջիմմի Փեյջը, խոսելով այս ալբոմի մասին, նշել է. «Այն զգացողությունների մի խառնարան է, հատկապես՝ տագնապի: Մենք վստահ չէինք, որ երբևէ կկարողանայինք այնպես նվագել, ինչպես նախկինում: Եթե Ռոբերտի հետ ավելի վատ բան պատահեր, դրամատիկ իսկական մի շրջադարձ կապրեինք: Հույզերի ամբողջականության տեսակետից "Presence"-ը մեր լավագույն ալբոմն է»: Փլանթն, իր հերթին, այսպես է հիշել "Presence"-ը. «Դա մի յուրատեսակ օգնության կանչ էր: Նման ձայնասկավառակ երբեք չի ստեղծվի: Այն անդունդից լսվող մի հեկեկոց էր. միակ բանն, ինչի ընդունակ էինք այդ օրերին»: Ամփոփելով "Presence"-ի մասին հիշողությունները՝ Փեյջը նշել է, որ այն խմբի ամենակարևոր ալբոմն է, իսկ Փլանթի խոսքերով հենց այս ձայնասկավառակում է լսվում «իսկական զեփելինյան հնչողությունը»: "Presence"-ի հիթերի շարքում են "Achilles Last Stand", "For Your Life", "Royal Orleans", "Nobody's Fault but Mine" գործերը:
Ջ. Փեյջն ու Ռ. Փլանթը |
1979թ. օգոստոսի 20-ին թողարկվում է «Լեդ Զեփելին»-ի 8-րդ ալբոմը՝ "In Through the Out Door" ("In the Evening", "Hot Dog", "All My Love"), որը, սակայն, մի քանի պատճառներով նախորդների պես հիթային չի դառնում: Գլխավոր պատճառը խմբի անդամների առողջական վիճակն էր, մասնավորապես՝ Ջիմմի Փեյջի՝ հերոինից ուժեղ կախվածությունը: Բացի Ջոն Փոլ Ջոնսից, մնացած բոլորը թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական խնդիրներ ունեին: Այս է պատճառը, որ այս սկավառակի բոլոր աշխատանքներով զբաղվում է Ջոնսը:
1980թ. «Լեդ Զեփելին»-ը իրականացում է "Led Zeppelin Over Europe 1980" հյուրախաղերը (սա դառնալու էր խմբի վերջին շրջագայությունը): Այս շրջանում Փլանթը կազդուրվել էր ու ստաբիլ ելույթներ էր ունենում, ինչը չի կարելի ասել Փեյջի մասին: Այնուամենայնիվ, առողջական ամենավատ վիճակում գտնվում էր Ջոն Բոնեմը, որը նույնիսկ մի քանի անգամ ուշաթափվել էր բեմի վրա: 1980թ. սեպտեմբերի 24-ին Բոնեմին մահացած են գտնում իր սենյակում: Հետաքննության արդյունքում հերքվում է այն վարկածը, որ մահվան պատճառը թմրադեղերի չարաշահումն է եղել. Բոնեմի արյան մեջ ոչ մի թմրադեղ չի հայտնաբերվում: Բոնեմի հրաժեշտի արարողությունից ընդամենը 2 օր անց «Լեդ Զեփելին»-ը պաշտոնապես հայտարարում է խմբի լուծարման մասին: Այս որոշումն ընդունվել էր միահամուռ կերպով ու առանց որևէ քննարկման: «Մեր ընկերոջը կորցնելուց հետո փոխհամաձայնեցված կերպով եկել ենք այն եզրահանգմանը, որ այլևս չենք կարող գոյություն ունենալ որպես խումբ»,-հայտարարեցին խմբի անդամները:
Փեյջը, Փլանթն ու Ջոնսը |
Կազմալուծումից սկսած մինչև մեր օրերը «Լեդ Զեփելին»-ի անդամները հանդես են գալիս սոլո ելույթներով, երբեմն նաև միավորվելով հատուկ առիթներին ելույթ ունենալու համար: 1986թ. թողարկվում է խմբի վերջին ձայնասկավառակը՝ "Coda"-ն, որը ներառում էր «Լեդ Զեփելին»-ի 12-ամյա կյանքի այն կատարումները, որոնք տարբեր պատճառներով դուրս էին մնացել նախորդ ալբոմներից:
«Լեդ Զեփելին»-ը այն հազվագյուտ խմբերից է, որ կազմալուծումից անմիջապես հետո անցնում է ռոքի դասականների շարքերը: Ռոքի վրա թողած նրանց ազդեցությունը աննկարագրելի է: Բրիտանական մեկ այլ հայտնի ռոք-խմբի՝ "Black Sabbath"-ի մենակատար Օզզի Օսբորնը, անդրադառնալով «Լեդ Զեփելին»-ից կրած ազդեցությանը, նշել է. «Երբ առաջին անգամ լսեցի "Dazed and Confused"-ը, ինձ թվաց, թե երկիրը կանգ է առել»: «Ոչ ոք արդեն չի էլ փորձում նրանց երաժշտության պես մի բան ստեղծել: Ինքս նրանց հավասար ոչինչ չեմ լսել»: "Queen" խմբի կիթառահար Բրայան Մեյն, իր իսկ խոսքերով, «Լեդ Զեփելին»-ի ամենամեծ երկրպագուն է ամբողջ աշխարհում: Կարելի է անվերջ նշել այն երաժիշտների անունները, որոնք ձևավորվել են լեգենդար այս խմբի ազդեցության տակ՝ ոգեշնչվելով նրանց համարձակությունից, նորարար տաղանդից ու գերբնական հնչողությունից:
No comments:
Post a Comment